Արդյունավետ աշխատելու 5 խորհուրդ

Արդյունավետ աշխատելու 5 խորհուրդ

Հոդվածի առանցքում

  • Վերացնել. թույլ տվեք ձեզ անտեսել որոշակի խնդիրներ:
  • Ավտոմատացնել. շատ կարևոր է օգտվել մի համակարգից, որը հնարավորություն կտա խնայել ժամանակը:
  • Լիազորել. սա նման է Վադենի էլեկտրոնային փոստի օգտագործմանը:
  • Ձգձգիր նպատակային. սա Վադենը նաեւ համարում է «մասամբ թույլտվություն»:
  • Կարողացեք պաշտպանել Ձեր ուշադրության կենտրոնացումը:

Ուշադրությանն արժանի

Ռորի Վադենը չի կարդում իր էլեկտրոնային փոստը: Փոխարենը` նա օգնական ունի, որը մշտապես վերահսկում է նրա լցված փոստարկղը եւ տեղեկացնում, երբ տեսնում է ուշադրությանն արժանի գրություն: Լիազորելու և կարևորելու ընդունակությունն օգնել է 32-ամյա Վադենին Նեշվիլում հիմնել և ղեկավարել վաճառքով զբաղվող և թրեյնինգներ անցկացնող Southwestern Consulting ընկերությունը: Այն ունի հարյուրավոր հաճախորդներ, իսկ բիզնես վարելու նրա գրքերը վաճառվում են միլիոններով: Առաջին գիրքը`«Բարձրացիր աստիճաններով. 7 Քայլ դեպի իրական հաջողություն»-ը, հրատարակվել է 2012 թ.: Այն հայտնվել է New York Times-ի բեսթսելլեր-գրեքերի ցուցակում: Նրա երկրորդ գիրքը՝ «Ձգձգել միտումնավոր. 5 հնարավորություն Զեր ժամանակը բազմապատկելու համար», լույս կտեսնի հունվարին:

Վադենի արդյունավետ աշխատանքի մասին գլխավոր գուրու դառնալուճանապարհը ոչ ավանդական է: Նա իր կարիերան սկսել է մի բիզնեսում, որը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում, երբ դռնեդուռ գիրք էին վաճառում Southwestern Advantage կոչվող ընկերության համար: 1855-ին այն հիմնադրել էր բապտիստ նախարարը: Ընկերությունը տպագրում էր Ավետարաններ եւ կրթական գրքեր, իսկ քաղաքացիական պատերազմից հետո սկսեց քոլեջի ուսանողներին սովորեցնել, թե ինչպե՞ս իր կրթական տեղեկագրերն ուղղակիորեն վաճառեն սպառողին: Դենվերի համալսարանում սովորելու տարիներին Վադենը դարձավ Southwestern Advantage –ի վաճառող և ամառը հավաքեց 50,000 դոլար ուսումը շարունակելու համար:

Դենվերի մասնաճյուղում, որը էլեկտրոնային անվտանգության համակարգեր էր վաճառում, մի քանի տարի աշխատելուց հետո որոշեց, որ կարող է իր փորձն օգտագործել եւ բացեց թրեյնինգ անցկացնողների իր ֆիրման: Southwestern-ը համաձայնեց այն ընդգրկել իմ կազմի մեջ որպես դուստր ձեռնարկություն, իսկ 2006 թ.-ին Վադենն իր 3 գործընկերների հետ հիմնեց Southwestern Consulting-ը: Այն ներառում է 60 թրեյներների, որոնք աշխատում են որպես անկախ կապալառուներ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների թվում են DirectTV-ն, Verizon- ի բջջային իրացման բաժինը եւ անվադողեր ստեղծող Bridgestone-ը: Մարզիչներն աշխատում են նաև տեղական Nashville –ի վաճառողների հետ այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Century 21 եւ Northwestern Mutual-ը:

Իր առաջին գրքում Վադենը ձևակերպել էր առաջնահերթության լուծում արտահայտությունը եւ նշել, որ շատ մարդիկ դա ընդունում են որպես գործընթացի ձգձգում: Իրականում իրենք փորձում են պարզել, թե հսկայական թվով խնդիրների մեջ ինչպես լուծել առաջնահերթության հարցը: «Ձգձգելն այն է, երբ գիտակցաբար հետաձգում ես մի բան, որը պետք է անես», – ասում է նա: «Այդ մարդը, սովորաբար, ծույլ է կամ անտարբեր»: «Առաջնահերթության լուծում» -ը տեղի է ունենում այն պատճառով, երբ մենք չենք կարողանում պարզել, թե առաջինը որտեղ օգտագործենք մեր էներգիան: Իր նոր գրքում նա այդ խնդիրը համարում է մարտահրավեր եւ առաջարկում է այն հաղթահարելու հինգ ուղիներ: Ես այստեղ կիսում եմ նրա իմաստությունը.

1. Վերացնել. թույլ տվեք ձեզ անտեսել որոշակի խնդիրներ

«Ձեզ իրավունք վերապահեք ասել«ոչ»,- ասում է Վադենը: Եթե Ձեր շեֆը խնդրում է Ձեզ գործի բերումով ղեկավարել հանձնաժողով, մտածեք, արդյոք ունեք շաբաթական այն 5 ժամը, որը պետք է ծախսեք դրա վրա: Եթե չունեք, ասեք «ոչ»:

2. Ավտոմատացնել. շատ կարևոր է օգտվել մի համակարգից, որը հնարավորություն կտա խնայել ժամանակը

Օրինակ` կես ժամ տրամադրեք կրեդիտ քարտից կամ ընթացիկ հաշվից ավտոմատացված վճարումների համակարգի տեղադրմանը: Գրասենյակում քննարկեք նոր տեխնոլոգիաների համար ներդրումներ կատարելու հարցը, ինչպիսիք են, օրինակ, աշխատավարձի հաշվարկման համակարգը կամ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման միջոցը: «Եթե որոշեք գործարկել վաղվանից, այսօր արդեն գործ անելու հնարավորություն կունենաք », – ասում է Վադենը:

3. Լիազորել. սա նման է Վադենի էլեկտրոնային փոստի օգտագործմանը

Մշտապես իր փոստարկղը ստուգելու փոխարեն, նա ունի վստահելի օգնական, որը դասավորում է փոստը, որոշում առաջնայինը և տեղեկացնում հրատապ հարցումի մասին: Դրա համար պետք է ընդունել, որ որոշ հանձնարարություններ կարվեն ոչ կատարյալ ձևով, ինչը, սակայն, հնարավորություն կտա ժամանակն ավելի արդյունավետ օգտագործել այլ աշխատանքի համար: «Լիազորելու խնդիրը մեզնից է կախված: Մենք վախենում ենք, որ մեկ ուրիշն այդ գործը մեզնից լավ չի անի», – ասում է նա «կամ նրան սովորեցնելն ինձնից շատ ժամանակ կպահանջի»: Ընդունեք, որ պետք է ժամանակ կորցնեք սովորեցնելու մեկին, որն այդ աշխատանքը լավ կանի: Եթե դուք տուն  մաքրող չունեք, ապա վարձեք մեկին: Գտեք ճանապարհորդական գործակալին, ով կարող է  պատվիրել ձեր չվերթների տոմսերը, վարձակալել ավտոմեքենա եւ հյուրանոցներ. եթե դուք ձեռներեց եք ևամեն ինչ ինքներդ եք անում, վարձեք անձնական օգնական:

4. Ձգձգիր նպատակային. սա Վադենը նաեւ համարում է «մասամբ թույլտվություն»

Անկախ նրանից, որ դուք ունեք օգնական, ով հսկում է ձեր էլեկտրոնային փոստը, ինչպես Վադենն է անում, ստուգեք այն երկու ժամը մեկ: «Բազմազբաղությունն առասպել է», – ասում է նա: «Ամեն անգամ երկու տարբեր գործեր սկսելու համար ձեզնից լրացուցիչ ժամանակ է պահանջվում»: Նպատակաուղղված հետաձգեք այն խնդիրները, որոնք Ձեզ շեղելու են նախագծից, որն ավարտելու եք այսօր կամ այս շաբաթ:

5. Կարողացեք պաշտպանել Ձեր ուշադրության կենտրոնացումը

Արդյունավետության համար պայքարի կեսը զգացմունքային է, – ասում է Վադենը: Դուք կարող եք անտեսել զգացմունքները` դառնալով պակաս մտացրիվ: Օրինակ, ասել ոչ հարցումներին, ավտոմատացնել հանձնարարությունները, լիազորել աշխատանքը, կատարել ավելի որոշակի քայլեր, փակել էլեկտրոնային փոստը և ձեր գրասենյակի դուռը: Բայց դուք ձեզ սարսափելի վատ կզգաք այդ քայլերի համար և մեղավոր ձեր եղբոր նամակին չպատասխանելու կամ աշխատակիցներին հաղորդագրություն չուղարկելու համար, որպեսզի չշեղվեք ձեր աշխատանքից: «Ժամանակի կառավարումը ոչ միայն տրամաբանական է, այլև զգացմունքային է», – ասում է Վադենը: Դուք ստիպված եք մտածել, թե ինչպես քավեք ձեր մեղքը: Եթե մի անգամ կիրառեք Վադենի մեթոդները, կտեսնեք, թե ինչքան շատ ժամանակ կունենք կարևոր խնդիրների վրա ծախսելու համար, մեղքի զգացումն էլ կցրվի: «Դադարեք ապրել շտապելով, սկսեք ապրել նշանակալից», – ասում է Վադենը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment