Մոնումենտալ կորուստ. Ադրբեջանը և 21-րդ դարի ամենադաժան մշակութային ցեղասպանությունը

Մոնումենտալ կորուստ. Ադրբեջանը և 21-րդ դարի ամենադաժան մշակութային ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • Փետրվարի վերջին Hyperallergic մշակութային ամսագրում հրապարակված ծավալուն զեկույցի համաձայն, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում համակարգված ոչնչացնում է պատմական հայկական ժառանգությունը: Ըստ զեկույցի հեղինակների Սիմոն Մաղաքյանի և Սառա Պիկմանի՝ կրոնական և մշակութային հուշարձանների այս պաշտոնական, բայց գաղտնի ոչնչացումը գերազանցումէ  Սիրիայում Պալմիրայի պայթեցմանը:  Դենվերում հաստատված քաղաքագետ, ակտիվիստ եւ քաղաքական գիտությունների դասախոս Մաղաքյանը նշում է, որ սա «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունն է»:

Ուշադրությանն արժանի

 

21-րդ դարի ամենացավալի մշակութային զտման քաղաքականոթյունը, հնարավոր է, գործի է դրվել ոչ թե Սիրիայում, ինչպես դուք կարող եք ենթադրել, այլ Անդրկովկասյան լեռնաշղթայի հիմնականում անտեսված հատվածում:

Փետրվարի վերջին Hyperallergic մշակութային ամսագրում հրապարակված ծավալուն զեկույցի համաձայն, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում համակարգված ոչնչացնում է պատմական հայկական ժառանգությունը: Ըստ զեկույցի հեղինակների Սիմոն Մաղաքյանի և Սառա Պիկմանի՝ կրոնական և մշակութային հուշարձանների այս պաշտոնական, բայց գաղտնի ոչնչացումը գերազանցումէ  Սիրիայում Պալմիրայի պայթեցմանը:

Դենվերում հաստատված քաղաքագետ, ակտիվիստ եւ քաղաքական գիտությունների դասախոս Մաղաքյանը նշում է, որ սա «21-րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունն է»: Նա մեծացել է գեղեցիկ և խորհրդավոր Ջուլֆա կոչվող վայրն այցի մասին իր հոր պատմություններով: Ադրբեջանի անկլավ Նախիջևանում, Արաքսի գետի ափին տեղակայված Ջուլֆան եղել է միջնադարյան նեկոպոլիսը, աշխարհի հնագույն հայկական գերեզմանատեղին: Դարերի ընթացքում Ալեքսանդր դե Ռոդեսից մինչև Ուիլյամ Օուսելի՝ այցելուները պատմում էին այս հեռավոր վայրի շքեղության մասին:

Գերեզմանատեղիում հաշվվում էր ավելի քան տասը հազար խաչքար կամ սրբատաշ քար, որոնցից ամենահինը թվագրվում էր վեցերորդ դարով: Հայկական հուղարկավորության ծեսերին հատուկ այս բարձր խաչքարերը վարդագույն, կարմիր և դեղին քարերից էին՝ զարդարված խաչերով, խորհրդանշաններով և այլ նախշերով: 1920-ին, երբ Խորհրդային Միությունը ձևավորեց Նախիջևանի և ԼՂ ինքնավար մարզերը, սկսվեց տասնամյակների թալանը և այնտեղ մնաց միայն երեք հազար խաչքար: Շարունակվող վանդալիզմը ՅՈՒՆԵՍԿՈ-ին ստիպեց 2000-ին հայտարարել, որ խաչքարերը պետք է պահպանվեն:

Բայց այդ կոչն արդյունք չտվեց: 2005-ի դեկտեմբերի 15-ին Իրանի հյուսիսում գտնվող հայկական եկեղեցու եպիսկոպոս Նիշան Թոփուզյանը նկարահանեց Իրանում գտնվող գետի ողջ երկայնքով, թե ինչպես է ադրբեջանական զինուժը ջարդարարի մեթոդաբանությամբ ոչնչացնում այն, ինչ մնացել էր Ջուլֆայից: Հետո խաչքարերի մնացորդները բեռնել են բեռնատարներն ու տարել, թափել Արաքս գետը:

Այդ տեսանյութը ներառված է The New Tears of Araxes ֆիլմում, որը հասանելի է YouTube-ում: Դրա հեղինակները դարձալ Մաղաքյանն ու Պիմանն են: Սարսափելի է: 2003-ին արված արբանյակային լուսանկարներում երևում է, որ այնտեղ դեռ որոշ խաչքարեր կան, իսկ 2009-ի լուսանկարներում տարածքը դատարկ ու ամայի է:

Ադրբեջանի կառավարությունը բազմիցս մերժել է միջազգային կառույցների նեկայացուցիչների մուտքն այդ տարածք, չի արձագանքել առաջարկներին, ներառյալ այս հոդվածի համար և Բաքուն հայտարարում է, որ Նախիջևանում երբեք հայեր չեն բնակվել: Նման քաղաքականության պայմաններում անկախ հետազոտություններն անհնար են, բայց Մաղաքյանն ու Պիկմանը ներկայացնում են ծանրակշիռ ապացույցներ, որոնց արդյունքում անհնար է հարցին ուշադրություն չդարձնել: Նրանք պնդում են, որ Ջուլֆայի դրամատիկական իրադարձությունները նշանավորեցին ավելի լայն արշավի վերջնական փուլը` Նախիջևանն իր բնիկ հայկական և քրիստոնեական անցյալից զրկելու մասով:

Ընդգծելով, թե որքան քիչ միջազգային ուշադրություն է դարձվել այս պատմությանը, հետազոտության նյութերի մեծ մասը, որի վրա հիմնված էր այս զեկույցը, հավաքել են ոչ թե պաշտոնական կառույցները, այլ անհատները, ովքեր, ինչպես Մաղաքյանն ու Պիկմանը, գործել են իրենց սեփական նախաձեռնությամբ:

 

Հայաստանում հաստատված նախիջևանցի հետազոտող Արգամ Այվազյանը լուսանկարել է 89 հայկական եկեղեցիներ, 5,840 խաչքարեր և 1964-ից 1987 թթ. 22. 000 տապանաքարեր: Հիմա դրանք բոլորն անհետացել են: Սթիվեն Սիմ անունով մի շոտլանդացի 1984-ից արևելյան Թուրքիայում ճամփորդելով  վերջին 35 տարիների ընթացքում պատրաստեց 80.000 սլայդներ և լուսանկարներ, որոնք վավերագրեցին տարածաշրջանի ողջ հայկական ժառանգությունը. «Դա Բրիտանիային մոտ ամենաէժան վայրն էր, ու այն ժամանակ կարելի էր գնալ», – ասում է նա: Այժմ Սիմը պարբերաբար վերադառնում է, 1000 կտոր գրքից կազմված գրադարան է հավաքել և այդ գրքերը հիմնականում հայկական ճարտարապետության մասին են:

Միաժամանակ Ադրբեջանի ժամանակակից ամենահեղինակավոր գրողներից Աքրամ Այլիսլին տնային կալանքի տակ է 2013 թվականից, երբ իր գրքում քննադատեց իր կառավարության գործողությունները: Նա առաջին անգամ բողոքեց իր ձևակերպմամբ  «սատանայական վանդալիզմի» դեմ՝ դեռ 1997 թվականին հեռագրով դիմելով երկրի նախագահին: «Նման անիմաստ գործողությունները համաշխարհային հանրությունը կդիտարկի որպես կրոնական և բարոյական արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորում», – գրել էր նա:

Սիմը կարծում է, որ Hyperallergic-ի հոդվածում կորած խաչքարերի գեղարվեստական իրական արժեքը ներկայացված չէ: Նա ասում է, որ հայկական ճարտարապետությունը յուրահատուկ է, խաբուսիկորեն մինիմալիտական տեսքով, բայց բարդ կառուցվածքով և ստեղծված է դիմակայելու լանդշաֆտի սեյսմիկ փոփոխականությանը: Նա նկարագրում է փոքր եկեղեցիների մասին, որոնք ավելի շատ քանդակագործություն նմուշներ են, քան շենքեր: Միատարր գմբեթավոր գմբեթավոր կառույցներ, որոնք կարծես քարի վրա են դրված: Միաժամանակ խաչքարերի պատկերագրությունը և սիմվոլիզմը ժամանակի ընթացքում ավելի բադրացել է  ընկալել և հասկանալ:  Ջուլֆայի ոչնչացված խաչքարերին պատկերված էին  միջնադարյան ամենօրյա կյանքի տեսարաններ, տարօրինակ առասպելական արարածներ, որոնք, Սիմն ասում է, իր տեսած հազարավոր հայկական խաչքարերից կային միայն Ջուլֆայի խաչքարերի վրա:

Աշխարհը ճանաչում է Պալմիրայում ԻՊ գործողությունները որպես պատերազմի հանցագործություն, որը մեծ վնաս է հասցրել Սիրիայի ժողովրդին և ամբողջ մարդկությանը:  Մաղաքյանը հույս ունի, որ հայերն ու ադրբեջանցիները նույնը տեսնեն, որ այն, ինչ տեղի է ունեցել Նախիջևանում, հանցագործություն էր բոլորի հանդեպ:  Ադրբեջանցի պատմաբանը, որը մասնակցել է հոդվածի պատրաստմանը, բայց ցանկացել է անանուն մնալ, վախենալով իր անվտանգության համար, Մաղաքյանին ասել է, որ սա զեկույց է  «բոլորի համար, անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից», բայց  հատկապես ադրբեջանցիների համար, որոնք չեն կորցրել իրենց խիղճը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment