Հայաստանից աճում է գումարների ապօրինի արտահոսքը

Հայաստանից աճում է գումարների ապօրինի արտահոսքը

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի դեպքում 2013 թվականին գումարների ապօրինի արտահանումը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսը, մինչ դեռ 2004-ին կազմում էր ՀՆԱ-ի 11 տոկոսը
  • 2013-ին Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել 1 մլդ 848 մլն դոլար
  • Արևմտյան վելուծաբանի խոսքով՝ գումարների ապօրինի դուրս բերման դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը երկրում գործող բոլոր ընկերությունների սեփականատերերի բացահայտումն է
  • Վերլուծաբանների խոսքով՝ Պանամական փաստաթղթերի հրապարակումը ստվերային տնտեսության դեմ պայքարում կարևոր, սակայն ՝ վերջին քայլը չէ:

Ուշադրությանն արժանի

Գումարների ապորինի արտահոսքը ծայրահեղ բացասական ազդեցություն ունի երկրի հանրային և մասնավոր սեփականատերերի վրա «Ամերիկայի ձայն»-ին ասել է «Գլոբալ ֆինանսական ազնվություն» ընկերության վելուծաբան Ջոզեֆ Սփանջերսը՝ մեկնաբանելով զարգացող երկրներից գումարների արտահոսքը:

«Մասնավոր սեկտորի համար դրանք պարզապես կորսված ներդրումներն են, քանի որ այդ գումարները կարող էին տնտեսության մեջ ներդրվել և օգուտ բերել: Դա նաև հարկերի կորուստ է, քանի որ երբ գումարներն ապօրինաբար դուրս են բերվում, չեն հարկվում», – նշել է վելլուծաբանը:

Ջոզեֆ Սփանջերսի խոսքով՝ զարգացող երկրներից ապօրինաբար արտահանվող գումարների ծավալները վերջին տարիներին աճ է ապրում. «Հայաստանի դեպքում 2013 թվականին գումարների ապօրինի արտահանումը կազմում էր երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսը, մինչ դեռ 2004-ին կազմում էր ՀՆԱ-ի 11 տոկոսը: Այսինքն՝ աճը գրանցվում է թե՛ գումարային և թե տոկոսային արտահայտմամբ»:

Նշենք, որ «Գլոբալ ֆինանասական ազդեցություն» կազմակերպության տվյալներով՝ 2013-ին Հայաստանից ապօրինաբար դուրս է բերվել 1 մլդ 848 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսին: Ադրբեջանից նույն թվականին դուրս է բերվել 14 մլդ 736 մլն դոլար կամ ադրբեջանական ՀՆԱ-ի 20 տոկոսը: Ռուսաստանի Դաշնությունից 2013 թվականին դուրս է բերվել 120 մլդ 331 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին:

Տնտեսական հարցերով լրագորղ Հայկ Գևորգյանի խոսքով, փողերի ապօրինի արտահոսքը երկրի համար իրական վտանգ է ներկայացնում.

«Այդ ապօրինի արտահոսող գումարների ծավալն այնքան մեծ է, որ ուղղակի քայքայում է երկիրը, երկրի անվտանգության հմար լրացուցիչ սպառնալիք է, և ի վերջո կարող է հանգեցնել անկախության կորստի»:

Լրագրողի խոսքով ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպեց հայ հասարակությանն ավելի ուշադրությամբ վերաբերվել պետական գումարների հավաքագրման և ծախսման գործընթացին. «Հասարակության կողմից , կա պահանջարկ , հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ պատերազմում ավելի քիչ զոհեր տալու և ավելի մեծ հաջողություններ ունենալու համար բանակը պետք է շատ գումար ունենա»:

Անդրադառնալով գումարների արտահանման սխեմաներին՝ Ջոզեֆ Սփանջերսը նշում է, որ Հայաստանում այն հիմնականում արվում է ապրիլյան քագրի կեղծման միջոցով. «Ապրանքագրի կեղծումն առևտրային խաբեություն է, որի ընթացքում կեղծվում է ներկրված ապրանքագրի գինը, և գումարները դուրս են բերվում: Ասենք՝ արտասահմանից բերված մեկ սուրճի բաժակը կարող է գնահատվել 100 դոլար, որից հետո այդ գումարը կարող է դուրս բերվել»: Արդյունքում, փաստաթղթերով  ավելանում են ընկերության ծախսերը և նվազում՝ շահույթը.

«Այսպես, օրինակ, Գանայում մենք հանդիպեցինք գարեջուր արտադրող խոշոր ընկերություն, որն ավելի քիչ հարկ է վճարում, քան այդ ընկերության գարեջուրը սեղանակից կաճառողի մի կին ձեռներեց»:

Հայկ Գևորգյանի խոսքով, արհեստական կերպով որպես ծախսեր ձևակերպված այդ գումարներն այնուհետև օֆշորային ընկերության հաշիվների վրա են նստում. «Այսինքն՝ երբ որևէ ապրանք է ներկրվում, այդ ներկրման շղթայում մի քանի ընկերություններ են գործում. Ընկերություններից մեկն օֆշորում է գրանցված: Օֆշորում այդ ընկերությունն իր վրա է վերցնում ամբողջ շահույթը և ազատվում շահութահարկից, որը պետք է հայաստանում վճարել»:

Սփարջենսի խոսքով , միևնույն ժամանակ, զարգացած երկրներն ունեն մեղքի իրենց բաժինը. «Ապօրինաբար արտահանվող գումարները տեղափոխվում են ոչ միայն Պանամա կամ Կայմանական կղզիների, այլև ՝ Արևմուտքի երկրներ: Այդ գումարների մեծ մասն արդյունքում նստում է Միացյալ նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիրայի բանկերում»:  Ինչ վերաբերում է գումարների ապօրինի արտահոսքի դեմ  պայքարին,ապա Հայկ Գևորգյաինի խոսքով ՝ հայ հասարակության մեջ կա նման պահանջարկ, որը սակայն ֆորմալ ձևակերպված չէ: Արևմտյան վելուծաբանի խոսքով՝ գումարների ապօրինի դուրս բերման դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը երկրում գործող բոլոր ընկերությունների սեփականատերերի բացահայտումն է. «Լավագույն միջոցներից մեկն է բոլոր ընկերությունների սեփականատերերի և օգտատերերի բաց հրապարակումը: Դա թույլ կտա և՛ իշխանություններին, և՛ լրագրողներին, և՛ ընդհանրապես հասարակության ցանկացած ներկայացուցչի պարզել, թե ով է ընկերությունների վերջնական սեփականատերը, և թույլ չի տա թաքնվել անանուն ընկերությունների քողի տակ»: Վերլուծաբանների խոսքով՝ Պանամական փաստաթղթերի հրապարակումը ստվերային տնտեսության դեմ պայքարում կարևոր, սակայն ՝ վերջին քայլը չէ:

Write a comment