Մոլդովան համարձակ կանգնած է Ռուսաստանի դեմ
Հոդվածի առանցքում
- Անցյալ շաբաթ Մոլդովայի օրենսդիրները կողմ քվեարկեցին Կիրիլ Գաբուրիչիի` երկրի հաջորդ վարչապետի նշանակման օգտին: Արևմտամետ գործարարի ընտրությունը մարտահրավեր է Վլադիմիր Պուտինին, որը երազում է վերականգնել ռուսական գերիշխանությունը Եվրոպայի արևելյան ծայրամասում:
- Չնայած Մոլդովայի Ռուսաստանի հետ ունեցած ընդարձակ տնտեսական կապերին և Կրեմլի ազդեցությանը, եվրոպամետ կուսակցություններն այստեղ գերիշխում են: Նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում երեք արևմտամետ խմբակցությունները՝ լիբերալ-դեմոկրատական, լիբերալ և դեմոկրատական կուսակցությունները, միասին շահել են ձայների ավելի քան 45%-ը:
- 2013-ին ԵՄ Ասոցացման գագաթնաժողովից առաջ Կրեմլը արգելեց մոլդովական գինիների ներմուծումը: Իսկ 2014-ից հետո, երբ մոլդովացիները Բրյուսելում ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, արգելվեց նաև մրգերի ներմուծումը: Բացի այդ, Մոսկվան սպառնացել է երկրին զրկել էներգետիկ մատակարարումից:
Ուշադրությանն արժանի
Անցյալ շաբաթ Մոլդովայի օրենսդիրները կողմ քվեարկեցին Կիրիլ Գաբուրիչիի` երկրի հաջորդ վարչապետի նշանակման օգտին: Արևմտամետ գործարարի ընտրությունը մարտահրավեր է Վլադիմիր Պուտինին, որը երազում է վերականգնել ռուսական գերիշխանությունը Եվրոպայի արևելյան ծայրամասում:
Մոլդովան Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկն է և Կրեմլի ագրեսիայի մշտական զոհը: 1990-ին Խորհրդային Միության փլուզումից և ինքնիշխանություն հայտարարելուց շատ չանցած Մոլդովան կորցրեց Մերձդնեստրը` հողի նեղ շերտը Դնեստր գետի արևելյան կողմում:
Մերձդնեստրի բնակչությունը կազմում են մոտ կես միլիոն էթնիկ-ռուս անջատողականները, որոնք ստանում են Կրեմլի աջակցությունը և չեն տարբերվում նրանցից, որոնք այսօր սպառնում են Ուկրաինային: Մոսկվան Մոլդովան համարում է իր «մերձավոր արտերկրի» մի մասը և 1,000 ռուսական զորքերը դարձյալ տեղակայված են Մերձդնեստրում, անտեսելով 1999-ին ձեռք բերված համաձայնությունը, որով Մոսկվան պարտավորվում էր զորքը հեռացնել 2002-ին:
Չնայած Մոլդովայի Ռուսաստանի հետ ունեցած ընդարձակ տնտեսական կապերին և Կրեմլի ազդեցությանը, եվրոպամետ կուսակցություններն այստեղ գերիշխում են: Նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում երեք արևմտամետ խմբակցությունները՝ լիբերալ-դեմոկրատական, լիբերալ և դեմոկրատական կուսակցությունները, միասին շահել են ձայների ավելի քան 45%-ը, թեև ամենամեծ մասնաբաժինը (20,5%) ստացել է Կրեմլին համախոհ Մոլդովայի սոցիալիստական կուսակցությունը:
Կուսակցությունների միջև ավելի քան երկու ամիս տևած վիճաբանությունից հետո վարչապետը ընտրվեց: Մոլդովայի ղեկավար պարոն Գաբուրիչին խոստացել է, որ «մինչև 2018 թվականը երկիրը պատրաստ կլինի ստորագրել ԵՄ ասոցացված անդամակցության համաձայնագիրը»: ԵՄ անդամ երկրներն այժմ գնում են Մոլդովայի արտահանվող ապրանքի շուրջ 40%-ը: Մոլդովացիները ցանկանում են շարունակել դիվերսիֆիկացումը, քանի որ տնտեսական ճգնաժանը հարվածում է Ռուսաստանին, որը գնում է իրենց արտահանման շուրջ մեկ քառորդը:
Մոլդովայի արևմտյան ուղղվածությունը հատկանշական և խիզախ քայլ է, հաշվի առնելով վերջին դեպքերն ու ռուսական զորքերի ներկայությունն իր տարածքում:
ԵՄ-ի հետ համագործակցության նմանատիպ ցանկությունը Պուտինին դրդեց ագրեսիայի հարևան Ուկրաինայի նկատմամբ: 2013-ին ԵՄ Ասոցացման գագաթնաժողովից առաջ Կրեմլը արգելեց մոլդովական գինիների ներմուծումը: Իսկ 2014-ից հետո, երբ մոլդովացիները Բրյուսելում ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, արգելվեց նաև մրգերի ներմուծումը: Բացի այդ, Մոսկվան սպառնացել է երկրին զրկել էներգետիկ մատակարարումից:
Վրաստանի ու Ուկրաինայի իրադարձություններից հետո մոլդովացիներին սպասվում է երկար, միայնակ ու վտանգավոր ինքնապաշտպանական պայքար, եթե Պուտինը որոշի փորձարկել իրենց արևմտամետ համոզմունքները: Այն, որ նրանք պատրաստ են ռիսկի, դրական ազդակ է Մոլդովայի մասին: Սակայն փաստը, որ նրանք չեն կարող ապավինել արևմտյան ուժեղ աջակցությանը, խոսում է այն մասին, որ ակումբը, որին Մոլդովան ձգտում է միանալ, թշվառ վիճակում է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ