Մոլդովայի օլիգարխը իշխանությունը զիջում է եվրոպա-ռուսամետ կոալիցիային
Հոդվածի առանցքում
- Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է հզոր օլիգարխը, իշխանությունը զիջում է ռուսամետ և եվրոպամետ ուժերի անհավանական կոալիցիային: Դա մի դաշինք է, որը նույնիսկ նոր վարչապետն է անբնական անվանել: Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է հզոր օլիգարխ Վլադիմիր Պլախատնյուկը, ուրբաթ օրը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իշխանությունը զիջելով նոր կոալիցիային:
Ուշադրությանն արժանի
Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է հզոր օլիգարխը, իշխանությունը զիջում է ռուսամետ և եվրոպամետ ուժերի անհավանական կոալիցիային: Դա մի դաշինք է, որը նույնիսկ նոր վարչապետն է անբնական անվանել:
Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է հզոր օլիգարխ Վլադիմիր Պլախատնյուկը, ուրբաթ օրը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ իշխանությունը զիջելով նոր կոալիցիային:
Այնուամենայնիվ, դեմոկրատները նոր Մոլդովայի կառավարությունը համարում են անօրինական, և որ անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ՝ որոշելու, թե ով է ղեկավարելու նախկին խորհրդային հանրապետությունը և քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար:
Մոլդովան քաղաքական ճգնաժամի մեջ է եղել փետրվարից հետո, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքում բաժանում տեղի ունեցավ ռուսաստանամետ նախագահ Իգոր Դոդոնի սոցիալիստական կուսակցության, Պլախատնյուկի դեմոկրատական կուսակցության և եվրոպամետ ACUM քաղաքական դաշինքի միջև:
Ազգային սահմանադրության համաձայն, քաղաքական գործիչները երեք ամսվա ընթացքում պետք է ձևավորեն կոալիցիա կամ նախագահը կարող է լուծարել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել: Մինչև նոր կառավարության ձևավորվելը, Մոլդովայի կառավարությունը ղեկավարում էր վարչապետ Պավել Ֆիլիպը, որը դեմոկրատական կուսակցության քաղաքական գործիչ է:
Անցյալ շաբաթ Մոլդովայի խորհրդարանը հաստատեց նոր կառավարությունը, որը բաղկացած էր Դոդոնի սոցիալիստների և ACUM- ի միջև աննախադեպ դաշինքից:
Այնուամենայնիվ, Դեմոկրատական կուսակցությունը, աջակցույուն ստանալով Մոլդովայի Սահմանադրական դատարանից հրաժարվեց հեռանալ` պնդելով, որ կոալիցիան ձևավորվել է հետընտրական ժամկետից հետո: Իշխանության համար պայքարը աղքատ այս երկրում մեծացրեց քաղաքական անկայունության վտանգը:
Դոդոնը որակեց հեռացող կառավարության հրաժարականը որպես «փոքր, բայց խորհրդանշական հաղթանակ»՝ կոչ անելով սահմանադրական դատարանին վերանայել այն, ինչն անվանել է «անօրինական»:
«Մոլդովան վերջնականապես ազատ է»
Մոլդովայի նոր վարչապետ Մայա Սանդուն, որը անցյալ շաբաթվա վերջին զբաղեցրեց կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնը, համախմբեց իշխանությունը:
«Ես ունեմ ուղերձ ողջ աշխարհին», – հեռուստատեսային ելույթում հայտարարեց Համաշխարհային բանկի նախկին տնտեսագետ, Հարվարդում կրթություն ստացած Սանդուն: «Մոլդովան վերջապես ազատ է»:
Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ իր կառավարության նպատակն է պայքարել կոռուպցիայի դեմ, հեռացնել անազնիվ պաշտոնյաներին, ընտրական համակարգը դարձնել ավելի արդարացի և ստանալ օտարերկրյա օգնություն: Այդ հարցերի շուրջ, ասում է նա, կողմերը կարողացել են համաձայնության գալ:
«Սա բնական դաշինք չէ, և հավանաբար կես տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ դա կարող է տեղի ունենալ», – ասաց նա:
Սանդուն մեղադրեց Պլախատնյուկին կոռուպցիայի մեջ և ժողովրդավարական նորմերի խախտման մեջ, թեև Պլախատնյուկի ճամբարը պնդում է, որ նրա դեմ հարուցված մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն և կեղծ են:
Եվրամիությունը, որը անցյալ տարի Մոլդովայի օգնությունը սառեցրել էր, ասաց, որ «պատրաստ է աշխատել ժողովրդավարական լեգիտիմ իշխանության հետ»: Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նույնպես աջակցություն են հայտնել նոր կառավարությանը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ