Մոլդովան վերածվում է ԵՄ և ՌԴ միջև պատերազմի դաշտի

Հոդվածի առանցքում

  • Հրապարակվել է ձայնագրություն, որը վկայում է Ուսատիի կապը ռուսական ԿԳԲ-ի հետ:
  • Մոլդովայում համոզված են, որ Ուսատին ՌԴ հատուկ ծառայությունների և քրեական հանցախմբերի ներկայացուցիչն է։
  • Ուսատին իր կարողությունը ձեռք է բերել Ռուսաստանում և ներխուժել Մոլդովայի քաղաքական կյանք այս տարի:
  • Արևմուտքը մտավախություն ունի, որ ուկրաինական ճգնաժամը վերածվում է ավելի լայն տարածաշրջանային խնդրի։

Ուշադրությանն արժանի

Սառը պատերազմին բնորոշ պատմություն՝ զենքեր, հանցավոր խմբեր, ՌԴ հատուկ ծառայություններ՝ ահա սա է պատկերը նախկին ԽՍՀՄ փոքր հանրապետություններից մեկում, որը խորհրդարանական ընտրություններից առաջ վերածվել է Եվրոպայի և Մոսկվայի միջև իսկական մարտադաշտի:

Մոլդովայի ընտրական հաձնաժողովն արգելեց ռուսամետ թեկնածու Ռենատո Ուսատիին մասնակցել շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններին, երբ հասանելի դարձավ մի ձայնագրություն, որը վկայում է Ուսատիի կապը ռուսական ՖՍԲ-ի` նախկին ԿԳԲ-ի հետ:

Պետական պաշտոնյաները և քաղաքական առաջնորդները համոզված են, որ Ուսատին ՌԴ հատուկ ծառայությունների և քրեական հանցախմբերի ներկայացուցիչն է, և Ուկրաինային սահմանամերձ այս երկրի վրա վերահսկողությունը վերականգնելու ՌԴ ծրագրի մի մասը:

Ձայնագրությունը բացահայտում է, որ Մոլդովայի ոստիկանությունը ռուսամետ հակաֆաշիստական շարժման անդամների բնակարաններում մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերել:

Ոստիկանությունը ձերբակալել է շարժման հինգ անդամների, սակայն ոչ առաջնորդներին: Ըստ պետական պաշտոնյաների` Գրիգորի Պետրենկոն մեկնել է Մոսկվա: Պետրենկոն, ով այժմ անհասանելի է հարցազրույցի համար, Ուսատիի «Հայրենիք» կուսակցության վերնախավի անդամ է: Այս տեղեկատվության վերաբերյալ Մոսկվան պաշտոնական հայտարարություն չի արել: Մոլդովայի ընտրական հանձաժողովը չեղյալ է հայտարարել «Հայրենիք»-ի ընտրական գրանցումը և նպատակ ունի բռնագրավել 8 մլն լևան (533.000 ԱՄՆ դոլար), որը անօրինաբար նվիրաբերվել էին արտասահմանից նախընտրական արշավի համար: «Հայրենիք»-ի ներկայացուցիչները հրաժարվեցին մեկնաբանել:

36-ամյա միլիոնատեր պրն. Ուսատին չի առարկել, որ ձայնագրությունն իսկական է, սակայն նշել է, որ իր խոսքերը կտրված են համատեքստից, և նա բողոքարկելու է ընտրական հանձնաժողովի որոշումը: Նա կոչ է արել իր համախոհներին ցույցեր կազմակերպել:

Ուսատին իր կարողությունը ձեռք է բերել Ռուսաստանում և ներխուժել Մոլդովայի քաղաքական կյանք այս տարի: Հարցումները ցույց են տալիս, որ նա իր ռուսամետ հայացքներով վայելում է ընտրազանգվածի մոտ 18 տոկոսի համակրանքը:

Ձայնագրության բացահայտումը և ոստիկանական ստուգումները սկսվեցին խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ: Շաբաթ օրվա ընտրությունները երկրի կյանքում 1991թ.-ին Մոլդովայի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու ժամանակներից: «Մենք չենք կարող թերագնահատել այս ընտրությունների կարևորությունը: Ինչ արդյունք էլ, որ գրանցվի, դա ոչ թե վերջը կլինի, այլ մի նոր դժվար փուլի սկիզբը»,- հինգշաբթի օրը ասել է եվրոպամետ վարչապետ Յուրի Լենկան,- «Մեր հիմնական նպատակն է ապահովել երկրի եվրոպական մերձեցմանն ուղղված քաղաքականության շարունակականությունը, սակայն մեզ մտահոգում է նաև երկրում իրավիճակի ապակայունացման խնդիրը»:

Ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության կարծիքը բաժանված է:

Մոլդովան Եվրոպայի ամենափոքր և ամենաաղքատ պետությունն է, որը սահմանակցում է Ուկրաինային, իսկ ՌԴ նախկին ԽՍՀՄ պետություններում իր ազդեցության պահպանման դեմ Արևմուտքի պայքարի նոր ճակատ է դարձել:

«Սառը պատերազմը վերսկսվել է, և Մոլդովան դրա կարևորագույն մարտադաշտն է: Իրավիճակը Ուկրաինայում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծել երկրում. այն կանգնած է ապակայունացման և սադրանքների եզրին»,- նշել է Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Օազա Նատոյը:

Ընգծելով Արևմուտքի մտավախությունը, որ ուկրաինական ճգնաժամը վերածվում է ավելի լայն տարածաշրջանային խնդրի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել ՌԴ-ին չմիջամտել նախկին ԽՍՀՄ պետությունների, այդ թվում` Մոլդովայի ներքին գործերին:

2009թ.- ից գործող իշխանական եվրոպամետ կուսակցությունը, հաղթանակի պարագայում կարող է վերջնականապես կայացնել երկրի արևմտամետ քաղաքականությունը: Հունիսին Մոլդովայի իշխանությունները առևտրային և քաղաքական պակտ են ստորագրել ԵՄ հետ, ինչը դրդեց ՌԴ-ին արգելել մոլդովական ամենահայտնի ապրանքների ներմուծումը և սպառնաց ավելի ծանր պատժամիջոցներ կիրառել:

Դիվանագետները և մոլդովացի քաղաքական գործիչները կարծում են, որ ռուսամետ ուժերի հաղթանակը կարող է ճնշող լինել Արևմուտքի համար և կհանգեցնի հակառակորդ կուսակցությունների ցույցերին մայրաքաղաքում, նրանց ովքեր ընդամենը 1 տարի առաջ դուրս եկան ցույցերի Ուրկրաինայում:

Մոլդովայի մայրաքաղաքում փակցված պաստառները ցույց են տալիս ռուսամետ Սոցիալիստական կուսակցության առաջնորդների նկարները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դրա կողքին եվրոպամետ լիբերալ կուսակցության պաստառն է` Հյուսատլանտյան պայմանագրի կազմակերպության դրոշի հսկայական նկարով:

Մոլդովան հետխորհրդային պետություններից եվրոպական ընտանիքին ամենամոտն է կանգնած: Եվրոպամետ երեք կուսակցությունների հետ Դաշինքը ցանկանում է պահպանել դեպի եվրոինտեգրումն ուղղված ճանապարհը:

Այժմ ԵՄ-ին բաժին է ընկնում Մոլդովայի առևտրի 45%-ը, իսկ Ռուսաստանին՝ մեկ քառորդը: Այնուամենայնիվ, տեղական քաղաքականության մեջ Ռուսաաստանը շարունակում է դոմինանտ դեր զբաղեցնել. մոլդովացիների մեծամասնությունը շարունակում է դիտել ռուսական հեռուստաալիքներ, իսկ Մոսկվան պահպանում է իր ռազմաբազան Մերձդնեստրում՝ Խորհրդային փլուզումից հետո կարճատև պատերազմի արդյունքում Մոլդովայից անջատված տարածքում: Քանի որ Արևելքի ու Արևմուտքի միջև ակտիվացել է լարվածությունը, Ուկրաինայի հարցում Մոլդովան ավելի ու ավելի կոշտ դիրքորոշման է անցնել:

«Մենք պատկանում ենք Ռուսաստանին և չենք կարող արհամարհել այն: Տարիներ շարունակ տեսել ենք արևմտյան ազդեցության աճը Մոլդովայի քաղաքականության վրա, որի արդյունքներն այնքան էլ բավարար չեն եղել երկրի համար: Տեսե՛ք տիրող կոռուպցիան»,-ասել է Քիշնեւից ուսանող Ալեքսանդր Ռոսկան:

Շատերին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ուկրաինայի ճգնաժամը կարող է կրկնվել Մոլդովայում: «Բավականին վտանգավոր է դառնում, և ես վախենում եմ, որ Եվրոպայից երես թեքելու դեպքում Քիշնևում կկրկնվեն Մայդանի դեպքերը»,- ասել է 31-ամյա գինեգործ Սերխիո Գալուսկան՝ նկատի ունենալով Կիևի հրապարակում տեղի ունեցած եվրոպամետ ցույցերը:

ԵՄ Անվտանգության Հետազոտությունների Ինստիտուտի պրոֆեսոր Նիկու Պոպեսկուն կարծում է, որ եթե եվրոպամետ Դաշինքի մեջ մտնող կուսակցությունները կարողանան ձայների մեծամասնություն ստանալ 101- տեղանոց խորհրդարանում կամ ստիպված լինեն դաշինք կնքել Կոմունիստական Կուսակցության հետ, Մոլդովան կշարունակի իր եվրոպական մերձեցման ընթացքը: Այս խոստումը կարող է խախտել հզոր Սոցիալիստական կուսակցությունը, որի կարգախոսն է «Ռուսաստանի հետ միասին»:

Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը ասել է, որ Մոլդովայի իշխանությունները վարկաբեկել են պրն. Ուաստին, որպեսզի Բրյուսելի և Վաշինգտոնի օգնությամբ ձախակենտրոն ուժերի իշխանության գալը կանխեն:

«Ես վստահ եմ, որ սա հատուկ ծրագիր է. նրանք դա անում են, որպեսզի ներկայացնեն, թե պետությունը հիստերիայի մեջ է: Սա կեղտոտ մարտավարություն է, և նրանք պատրաստում են զանգվածային կեղծիքներ»- ասաց պրն. Դոդոնը:

Արեւմտյան դիվանագետները կարծում են, որ Ուսատին եւ իր ռուս հովանավորները մեծ շահույթ են ունեցել Մոլդովայում կոռումպացված քաղաքական շրջանակներից, եւ երիտասարդների համակրանքն ու ձայները շահել են մեծ ծախսերի ու ռուս էստրադայի երաժիշտների անվճար համերգներով:

Նրանք պոպուլիստական խոստումներ են տալիս, որպեսզի կանգնեցնեն սեփականաշնորհման եւ Մոլդովային  ԵՄ-ին միանալու գործընթացները: Մոլդովայի հատուկ ծառայությունները նախորդ շաբաթ հայտարարեցին, որ օտարերկյա հատուկ ծառայությունները, նկատի ունենալով ՌԴ-ին,  ցանկանում են ընտրությունից առաջ ապակայունացնել իրավիճակը: Պետական պաշտոնյաները հայտարարեցին, որ հակահետախուզական ծառայությունները եւ օրինապահ մարմինները գործողություններ են իրականացնում կայունության պահպանման համար:  Վլադիմիր Վորոնինը` երկրի նախկին նախագահն ու Կոմունիտսկան կուսակցության նախկին նախագահը, ով եղել է տարբեր դաշինքներում, կարող է Մոլդովայի հաջորդ կառավարության ղեկավարը դառնալ, կարծում է, որ պարոն Ուսատիի պատմությունը նախազգուշացում էր, որ աշխարհաքաղաքական պայքարն ընթանում  է Մոլդովայի տարածքում: Սա տեղի ունեցավ, քանի որ Մոլդովան մարտի դաշտ է դառնում արեւելյան եւ արեւմտյան շահերի բախման համար: Նրա մտավախությունն է, որ ընտրությունից հետո ցույցեր կլինեն, որոնք կարող են վերահսկողությունից դուրս գալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment