Ցեղասպանություններից քաղած դասերը

Ցեղասպանություններից քաղած դասերը

Հոդվածի առանցքում

  • Երիտասարդ սերունդները պետք է տեղյակ լինեն ցեղասպանության սարսափազդու հետևանքների մասին և փորձեն կանխել հետագա կրկնությունը: Փաստացի, սերունդները գնալով ավելի անտեղյակ են դառնում: Ամերիկացիների 35%-ն է միայն տեղյակ հայերի ցեղասպանության մասին: Բրիտանիայում 15 դպրոցի 800 աշակերտների հարցրել են թե ինչ ցեղասպանություններ գիտեն Հոլոքոստից բացի: 81%-ը չի կարողացել պատասխանել հարցին, 13%-ը գիտեր Ռուանդայի ցեղասպանության մասին, 5%-ը՝ Բոսնիայի և Կամբոջայի վայրագությունների մասին, իսկ 2%-ը Դարֆուրի ցեղասպանության մասին:

Ուշադրությանն արժանի

 

Երբ մի կողմ ենք դնում քաղաքական հայացքները, հասկանում ենք, որ պատմությունից ամենևին էլ դասեր չենք քաղել և դատապարտված ենք այդ ամենի կրկնությանը: Ցեղասպանության ֆենոմենը տարիներ շարունակ մտահոգել է պատմաբաններին: Հարցը, որը շարունակում է հնչել, այն է թե՝ ի՞նչ են մտածում առաջնորդները, երբ որոշում են կայացնում ցեղասպանել իրենց թշնամիներին. փրկել սեփական ժողովրդին ոչնչացնելով ուրիշների՞ն:

Եվ ի՞նչ է սա ասում մեր՝ մարդ արարածներիս մասին, որ այդպես էլ չսովորեցինք՝ «էլ երբեք» երդումը Երկրորդ համաշխարհայինից հետո: Թվում է արդիությունն ու քաղաքակրթությունը, միջազգային օրենքները, որոնք դատապարտում են մարդկանց նկատմամբ հանցագործությունները, հերի՞ք են, որպեսզի էլ ցեղասպանություններ չլինեն:

Վերջին 110 տարիների ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունները ունեին տարբեր դրդապատճառներ, սակայն դրանց բոլորի արդյունքը նույն սարսափազդու հետևանքներն են:

Ռուանդացիների ցեղասպանությունն  իրականացրել է իշխանության եկած ժամանակավոր կառավարությունը։ Արդյունքում մոտ 100 օրվա ընթացքում Ռուանդայում տարբեր տվյալներով մահացել է 500.000-ից 1.000.000 մարդ։ Ռուանդական զինվորականները և գրոհայինները սպանել են տուտսիների քաղաքական գործիչներին և հանդուրժողական խուտուներին, ինչպես նաև տուտսիների խաղաղ քաղաքացիներին։

Գերմանացիները հավատացած էին, որ իրենք արիացիներ են և հրեաներին դիտարկում էին որպես մի ռասա, որի ներկայացուցիչները պայքարել են արիական ռասայի հետ աշխարհում իրենց գերիշխանությունը հաստատելու համար:

Սերբիան ավելի ուժեղ գաղափարախոսություն որդեգրեց՝ Սերբիան սերբերի համար է և այլ ազգերը պետք է կամ հեռանան, կամ ոչնչացվեն:

Այն երկրները, որոնք ցեղասպանություն են իրականացրել, իրենց թշնամիներին ոչնչացնելու համար տարբեր ճանապարհներ են ընտրել` մասսայական ջարդեր, մահապատիժներ, բռնաբարություններ և մահվան ճամբարներ:

Հոլոքոստից հետո ձախողվեց հետագա ցեղասպանությունները կանխելու բոլոր ջանքերը: Վերջին երեք տասնամյակներում սարսափազդու ցեղասպանություններ եղան Ռուանդայում, Սուդանում և Կոսովոյում: Երիտասարդ սերունդները պետք է տեղյակ լինեն ցեղասպանության սարսափազդու հետևանքների մասին և փորձեն կանխել հետագա կրկնությունը: Փաստացի, սերունդները գնալով ավելի անտեղյակ են դառնում: Ամերիկացիների 35%-ն է միայն տեղյակ հայերի ցեղասպանության մասին: Բրիտանիայում 15 դպրոցի 800 աշակերտների հարցրել են թե ինչ ցեղասպանություններ գիտեն Հոլոքոստից բացի: 81%-ը չի կարողացել պատասխանել հարցին, 13%-ը գիտեր Ռուանդայի ցեղասպանության մասին, 5%-ը՝ Բոսնիայի և Կամբոջայի վայրագությունների մասին, իսկ 2%-ը Դարֆուրի ցեղասպանության մասին:

Մենք պետք է թույլ չտանք, որ Թուրքիայի նման երկրները, որոնք աննկարագրելի վայրագություններ են իրագործել հույների ու հայերի նկատմամբ, դրժեն իրենց կատարած հանցագործությունները: Հիմա Թուրքիայի նախագահը հրաժարվում է ընդունել իր երկրի պատմական մեղքերը:

Հիմա երբ տեխնոլոգիաները զարգացել են և ամբողջ աշխարհը օգտվում է սոց ցանցերից, ավելի հեշտ է դառնում մարդկանց որևէ տեղեկություն հասցնելը:

Եթե ցանկանանք, կարող ենք ամեն ինչ փոխել: Սակայն մենք քայլեր չենք ձեռնարկում, որպեսզի կանխենք: Ի՞նչ դասեր ենք քաղել ցեղասպանություններից: Անհամեմատելի քիչ:

 

Երբ մի կողմ ենք դնում քաղաքական հայացքները, հասկանում ենք, որ պատմությունից ամենևին էլ դասեր չենք քաղել և դատապարտված ենք այդ ամենի կրկնությանը: Մենք պետք է հետևենք «այլևս երբեք» երդմանն ու քայլեր ձեռնարկենք, քանի դեռ ուշ չէ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment