Բջջային ընտրություններ. թե ինչպես սմարթֆոնները կփոխեն 2016 թվականի նախագահական ընտրարշավը

Բջջային ընտրություններ. թե ինչպես սմարթֆոնները կփոխեն 2016 թվականի նախագահական ընտրարշավը

Հոդվածի առանցքում

  • Այսօր, երբ Հիլարի Քլինթոնը պատրաստվում է իր ընտրարշավի պաշտոնական մեկնարկին, երբ Ջեբ Բուշն ու Սքոթ Ուոլքերը հարցումներում գրեթե նույն տեղում են, Pew-ի նոր զեկույցի համաձայն, չափահաս ամերիկացիների մոտավորապես 3-ից 2-ը կամ 64 տոկոսը, սմարթֆոն ունի:
  • Լրագրողներն ու քաղաքական դիտորդները նշում են, որ նոր, բջջային իրականությունը փոխում է նորությունների և հայտարարությունների վիճակը, և դեռ կփոխի ամերիկյան քաղաքականության դինամիկան՝ հատկապես 2016 թվականի ընտրարշավների սեզոնին:
  • ԶԼՄ-ի առումով բջջային հեռախոսների օգտագործումը կավելացնի քաղաքացիների կողմից ներկայացվող լուրերը, որը էական ազդեցություն կունենա վերջին քաղաքական արշավների վրա: Տարբեր վիդեոկադրեր, սկսած 2006 թվականին Ջորջ Ալենի «մակակ»-ից մինչև 2012 թվականին Միթ Ռոմնիի «47 տոկոսը», կարող են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ քաղաքական արշավների վրա, քան ավանդական նորությունների հաղորդումները:
  • «Թյուրիմացությունները շատ ավելի արագ կտարածվեն, կողմնակալությունները ավելի արագ և ինտենսիվ կլինեն»,- կանխագուշակում է Business Insider-ի խմբագիր և գլխավոր տնօրեն Հենրի Բլոջեթը: Համացանցում գիտակցաբար սխալ կամ կողմնակալ տեղեկատվություն տարածող (trolls) անանուն անձինք կսկսեն փորփրել Թվիթերն ու պիտակներ կպցնել ցանկացած տեղեկության, որը չի համապատաս­խանում իրենց արշավի կուրսին:
  • Լեհեյնը 2016 թվականի աշնան հնարավոր զարգացումների մի ուրվագիծ է ներկայացնում, որտեղ «ընտրողի քաղաքական ուղղվածությունը հնարավոր կլինի պարզել նրա բջջային տվյալների պարունակության վերլուծությամբ, նա կդառնա բջջային հայտարարությունների թիրախ, այս հայտարարությունները կհասնեն նաև նրանց սոցիալական կայքերին»:

Ուշադրությանն արժանի

Չորս տարի առաջ այս օրը նախագահ Օբաման պատրաստվում էր հայտարարել իր վերընտրման ընտրարշավի մասին, Միթ Ռոմնին հարցումներում առաջնորդում էր Նյութ Գինգրիչին, և մոտավորապես 3-ից մեկ չափահաս ամերիկացին սմարթֆոն ուներ:

Դուք ճիշտ եք կարդում. Pew Research-ի համաձայն, 2011 թվականի գարնանը չափահաս ամերիկացիների միայն 35 տոկոսը սմարթֆոն ուներ: Համացանցն ու սոցիալական կայքերը կարող էին բազմաթիվ ուղիներով փոխել քաղաքականությունը, սակայն նորությունների համար հարկավոր էր հիմնականում նստակյաց կյանք:

Այսօր, երբ Հիլարի Քլինթոնը պատրաստվում է իր ընտրարշավի պաշտոնական մեկնարկին, երբ Ջեբ Բուշն ու Սքոթ Ուոլքերը հարցումներում գրեթե նույն տեղում են, Pew-ի նոր զեկույցի համաձայն, չափահաս ամերիկացիների մոտավորապես 3-ից 2-ը  կամ 64 տոկոսը,  սմարթֆոն ունի: Լրագրողներն ու քաղաքական դիտորդները նշում են, որ նոր, բջջային իրականությունը փոխում է նորությունների և հայտարարությունների վիճակը, և դեռ կփոխի ամերիկյան քաղաքականության դինամիկան՝ հատկապես 2016 թվականի ընտրարշավների սեզոնին:

Դեմոկրատական ստրատեգ և Քլինթոնի ժամանակ Սպիտակ տանը մոտ կանգնած Քրիս Լեհեյնը  ԶԼՄ-ներին ասել է. «Դա այն է, ինչ ցանկացած բարդ ընտրարշավ կփորձի բացահայտել, ապա 2016 թվականին առավելագույնի հասցել այն, և երկու կուսակցությունների բոլոր ընտրարշավները մրցակցության մեջ կլինեն տեսնելու՝ թե ո՞վ կկարողանա գտնել այն գործիքը, որը բջջային իշխանության ամենաարդյունավետ լծակը կլինի»:

Կիրառման տեսանկյունից բջջային հեռախոսների աճը «կփոխի քաղաքականությունը այն նույն ձևով, ինչպես որ փոխում է ամերիկացիների կյանքն ընդհանրապես,- ասել է BuzzFeed-ի գլխավոր տնօրեն Բեն Սմիթը,- մարդիկ կկազմակերպեն և կհամոզեն բջջային սարքավորումների և զանազան ծրագրերի միջոցով, ճիշտ այնպես, ինչպես իրենք հենվում են դրանց վրա»:

Pew-ի զեկույցի համաձայն, սմարթֆոն ունեցողների 68 տոկոսը ներկայումս իրենց հեռախոսներն օգտագործում են նորություններին հետևելու համար, իսկ 33 տոկոսը նշում է, որ դա «հաճախ են անում»: Թեև հեռախոսների օգտագործումը շատ ավելի տարածված է երիտասարդ ամերիկացիների շրջանում, սակայն նորություններին հետևելը «սովորական է նաև սմարթֆոն ունեցող տարեցների շրջանում», քանի որ «սմարթֆոն ունեցող 65 և ավելի տարիք ունեցող 10-ից 4-ը գոնե հազվադեպ, սակայն օգտագործում են իրենց հեռախոսը նորություններին հետևելու համար»:

ԶԼՄ-ի առումով բջջային հեռախոսների օգտագործումը կավելացնի քաղաքացիների կողմից ներկայացվող լուրերը, որը էական ազդեցություն կունենա վերջին քաղաքական արշավների վրա: Տարբեր վիդեոկադրեր, սկսած 2006 թվականին Ջորջ Ալենի «մակակ»-ից մինչև 2012 թվականին Միթ Ռոմնիի «47 տոկոսը», կարող են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ քաղաքական արշավների վրա, քան ավանդական նորությունների հաղորդումները:

«2011 թվականին ամերիկացիների 1/3-ը ուշադիր հետևում էին արշավներին: Այժմ դա անում են 2/3-ը»,- ասում է Բարաք Օբամայի մամուլի նախկին խոսնակ Թոմմի Վիեթորը: «Ինչպես որ մենք իմացանք 47 տոկոսի մասին՝ որսալով քաղաքական գործչի ասածը, այն, ինչ նա մտածում էր, այնպես էլ նման մասնավոր դեպքերը կարող են փոխել քաղաքական արշավի կուրսը»:

Այժմ  ուղիղ հեռարձակման հավելվածները, ինչպիսիք են օրինակ, Periscope-ը և  Meerkat-ը, հնարավորություն են տալիս սմարթֆոն ունեցողներին  ուղիղ եթերով հետևել Թվիթերում իրենց հետևողների տեղեկատվության հոսքին, ինչն ընտրողներին հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել նման իրադարձություններին: «Ամեն րոպե, բառացիորեն յուրաքանչյուր օրվա  ամեն րոպե, քաղաքական արշավները հասանելի են ցանկացած մեկի համար, ով ուզում է հետևել դրանց՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ են գտնվում»,- անցյալ ամիս գրել էր Օբամայի նախկին խորհրդական Դեն Պֆեյֆերը:

Պֆեյֆերը ուշադրություն է դարձնում այս ծառայությունների առավելությունների վրա. 2000-ականների սերնդին ներգրավելու մեծ հնարավորություններ, 2վիթերի հետևորդների կարևորությունը, սակայն բջջայինների օգտագործման ավելացումը կարող է հանգեցնել ամերիկյան քաղաքականության արդեն իսկ քմահաճ և անկայուն վիճակի խորացմանը:

«Թյուրիմացությունները շատ ավելի արագ կտարածվեն, կողմնակալությունները ավելի արագ և ինտենսիվ կլինեն»,- կանխագուշակում է Business Insider-ի խմբագիր և գլխավոր տնօրեն Հենրի Բլոջեթը: Համացանցում գիտակցաբար սխալ կամ կողմնակալ տեղեկատվություն տարածող (trolls) անանուն անձինք կսկսեն փորփրել Թվիթերն ու պիտակներ կպցնել ցանկացած տեղեկության, որը չի համապատաս­խանում իրենց արշավի կուրսին:

Քաղաքական արշավների առումով, բջջայինների օգտագործման ավելացումը կարող է նպաստել արշավին՝ ազդելու նպատակային ընտրողների և գովազդի առումով՝ ընդհուպ մինչև նշանակալից ժողովրդագրական խմբերը: Լեհեյնը բացատրում է, որ «մեծ տեղեկությունների հնարավորություններն ու ազդեցությունը իրականում մեկնաբանելու կարողությունը, որը նպաստում է նանո-նպատակադրման կոմունիկացիաների՝ մեծ ճշգրտությամբ նպատակային հաղորդագրություններ  ուղարկելու հնարավորությանը, հնարավորություն կտա հաջողությամբ կիրառել բջջային «լծակը»:

«2016 թվականին բջջային գովազդի իսկական «պայթյուն» կլինի՝ բջջայինները ընտրարշավի թեմաներով տեղեկություններ «կիսելու» և կազմակերպելու նպատակով  օգտագործման առումով»:

Լեհեյնը 2016 թվականի աշնան հնարավոր  զարգացումների մի ուրվագիծ է ներկայացնում, որտեղ «ընտրողի քաղաքական ուղղվածությունը հնարավոր կլինի պարզել նրա բջջային տվյալների պարունակության վերլուծությամբ, նա կդառնա բջջային հայտարարությունների թիրախ, այս հայտարարությունները կհասնեն նաև նրանց սոցիալական կայքերին»:

Լեհեյնը կանխագուշակում է, որ նախագահի ընտրության օրը քաղաքական ընտրարշավները տեղեկություններ կունենան իրենց ընտրողների մասին, որոնք «հիմնված կլինեն GPS տվյալների վրա, և կպարզվի, թե արդյոք նրանք մասնակցել են ընտրությանը և/կամ քայլ առ քայլ ցույց կտա, թե ինչպես հասնել քվեարկության իրենց ընտրատարածքում»: Ընդհանրապես բջջայինների օգտագործման ավելացումը կհանգեցնի քաղա­քական գործընթացների արագացմանը: Ընտրողները ավելի արագ և հաճախակի մուտք կունենան դեպի քաղաքական արշավների մասին լուրերին ու տեղեկա­տվությանը:

Իսկ ընտրարշավների կազմակերպիչները ավելի շատ տեղեկություններ կունենան ընտրողների և նրանց տվյալների մասին:

«Մոբայլը, հիրավի, այս սերնդի մեքենայի տարբերակն է,- ասում է Լեհեյնը,- սա այն տեղն է, որտեղ նրանք անցկացնում են իրենց ժամանակի մեծ մասը, սա նրանց հեռուստացույցն է, ռադիոն, ֆիլմէկրանը, հեռախոսն ու համակարգիչը՝ բոլորը մեկում, սա այն  է, ինչ նրանց, ըստ էության, հնարավորություն է տալիս տեղափոխվել իրենց  ընթացիկ գտնվելու վայրից՝ նրանց կապելով տեղեկատվության տարբեր աղբյուրների հետ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment