Նախկին Միսս Թուրքիային սպառնում է ազատազրկում նախագահ Էրդողանին «վիրավորելու» համար

Նախկին Միսս Թուրքիային սպառնում է ազատազրկում նախագահ Էրդողանին «վիրավորելու» համար

Հոդվածի առանցքում

  • Նախկին Միսս Թուրքիայի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում սոցցանցերում կատարած գրառումների համար, որոնք դատախազները համարել են քննադատություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Instagram-ում զավեշտալի գրառում տարածելու համար Բույուքսարաջին ձերբակալել էին անցած ամիս, մոդելը հերքել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքը:

Ուշադրությանն արժանի

Նախկին Միսս Թուրքիայի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում սոցցանցերում կատարած գրառումների համար, որոնք դատախազները համարել են քննադատություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Էմրե Թելջին չորքեշաբթի հայտարարել է, որ Ստամբուլի դատախազներից մեկը պահանջում է պաշտոնյային վիրավորելու համար պատասխանատվության ենթարկել Մերվե Բույուքսարաջին, նրան հետապնդելու հարցը այժմ պետք է որոշի դատարանը:

Instagram-ում զավեշտալի գրառում տարածելու համար Բույուքսարաջին ձերբակալել էին անցած ամիս, մոդելը հերքել է Էրդողանին վիրավորելու մեղադրանքը: Էրդողանին վիրավորելու համար դատական այս հետապնդումը տեղի է ունենում երկրում ավտորիտար կառավարման վախի մթնոլորտի պայմաններում:

Վերջին տարիներին Թուրքիայում սահմանափակվել է ազատ խոսքը, ճնշվել են սոցցանցերում տարածվող քննադատությունները և հետապնդման են ենթարկվել հակակառավարական զանգվածային ցույցերի 100-ավոր մասնակիցներ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment