Միսս Լիբանանը քննադատվեց միսս Իսրայելի հետ սելֆի ունենալու համար
Հոդվածի առանցքում
- Միսս Տիեզերք մրցույթի ժամանակ արված համարձակ սելֆին քաղաքական լուրջ աղմուկի պատճառ է դարձել: Միսս Լիբանան Սալի Գրեիգը քննադատության է արժանացել միսս Իսրայել Դորոն Մաթալոնի և երկու այլ աղջիկների հետ սելֆիում հայտնվելուց հետո:
- Գրեիգը ստեղծված իրավիճակի մասին փորձեց բացատրել իր ֆեյսբուքյան էջում` ասելով, որ մրցույթի շրջանակներում նա ամեն կերպ խուսափել է միսս Իսրայելի հետ հաղորդակցվելուց և լուսանկարվելուց:
Ուշադրությանն արժանի
Միսս Լիբանանի խոսքով, նա ամեն կերպ խուսափել է միսս Իսրայելի հետ լուսանկարվելուց, սակայն վերջինս է նախաձեռնել սելֆին:
Թվում է` միսս Տիեզերք մրցույթի ժամանակ արված համարձակ սելֆին քաղաքական լուրջ աղմուկի պատճառ է դարձել: Միսս Լիբանան Սալի Գրեիգը քննադատության է արժանացել միսս Իսրայել Դորոն Մաթալոնի և երկու այլ աղջիկների հետ սելֆիում հայտնվելուց հետո:
Մալաթոնը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարը տեղադրելուց հետո լիբանանյան AlJadeed հեռուստաընկերությունը հեգնանքով հայտարարեց այն մասին, որ եթե նրա հոբբին ընթերացանությունն է, ապա նա պետք է կարդացած լիներ Լիբանանի և Իսրայելի թշնամության մասին:
Գրեիգը ստեղծված իրավիճակի մասին փորձեց բացատրել իր ֆեյսբուքյան էջում` ասելով, որ մրցույթի շրջանակներում նա ամեն կերպ խուսափել է միսս Իսրայելի հետ հաղորդակցվելուց և լուսանկարվելուց:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ