Ռուսաստանը սկսում է լայնածավալ զորավարժությունները վիճահարույց տարածքներում
Հոդվածի առանցքում
- Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ լայնածավալ զորավարժություններ է սկսել Ռուսաստանի հարավում և երկրի սահմանակից վիճելի տարածքներում:
- Արևմուտքն, ամենայն հավանականությամբ, այն համարում է ուժի ցուցադրում, քանի որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սառը պատերազմից հետո առավել լարված են:
- Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի նավատորմը ժամանել է Սև ծով, զորավարժություններ անցկացնելու ռուսական, բուլղարական, ռումինական և թուրքական ռազմածովային ուժերի հետ, ասել է պաշտպանության դաշինքը:
Ուշադրությանն արժանի
ՄՈՍԿՎԱ – Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ լայնածավալ զորավարժություններ է սկսել Ռուսաստանի հարավում և երկրի սահմանակից վիճելի տարածքներում:
Ինտերֆաքս լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև ապրիլի 10-ը,ներգրավել են ավելի քան 2000 հակաօդային զորքեր և 500 միավոր զենք:
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի Հարավային և Հյուսիսային Կովկասի դաշնային շրջաններում, ինչպես նաև Հայաստանում, Վրաստանից անկախացած Աբխազիայում և Հարավային Օսիայում ու անցյալ տարի Մոսկվային կցված Ուկրաինայի Ղրիմի շրջանում տեղակայված ռուսական ռազմակայաններում:
Արևմուտքն, ամենայն հավանականությամբ, այն համարում է ուժի ցուցադրում, քանի որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սառը պատերազմից հետո առավել լարված են:
Ուկրաինան և Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են արևելյան Ուկրաինայում անջատողականների հարձակումներն իր զորքով ու զենքով ղեկավարելու համար: Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:
Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը կապ չուներ զորավարժությունների հետ, ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները Ռուսաստանի սահմանների մոտ գերազանցում են ռուսական ռազմական նախաձեռնությունը:
«ՆԱՏՕ-ի երկրները, որպես արդարացում օգտագործելով Ուկրաինայի հարավ-արևելքի իրավիճակը… առաջ են շարժվում, ավելի մոտենալով Ռուսաստանի սահմաններին», Ինտերֆաքսը մեջբերել է Անտոնովի խոսքը:
Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի նավատորմը ժամանել է Սև ծով, զորավարժություններ անցկացնելու ռուսական, բուլղարական, ռումինական և թուրքական ռազմածովային ուժերի հետ, ասել է պաշտպանության դաշինքը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ