Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ռազմական տրանզիտի վերաբերյալ վրդովմունք Բաքվում

Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ռազմական տրանզիտի վերաբերյալ վրդովմունք Բաքվում

Հոդվածի առանցքում

  • Վերջին հաղորդագրությունը, ըստ որի, ռուսական ռազմական բեռնատարները հայտնվել են Վրաստանում, դժգոհություններ են առաջացրել հարևան Ադրբեջանում, համաձայն որոնց, Թբիլիսին «դավաճանում» է Բաքվին՝ թույլատրելով Ռուսաստանին ռազմական մատակարարումներ կատարել Վրաստանի ցամաքային և օդային տարածքով դեպի Հայաստան:
  • Վրաստանի ընդդիմությունը պնդեց, որ այդ բեռնատարները ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները Մոսկվայի կողմնակիցներն են: Ոմանք էլ ենթադրում էին, որ բեռնատարները կարող են լինել դեպի Հայաստան գնացող ճանապարհի վրա:

Ուշադրությանն արժանի

Վերջին հաղորդագրությունը, ըստ որի, ռուսական ռազմական բեռնատարները հայտնվել են Վրաստանում, դժգոհություններ են առաջացրել հարևան Ադրբեջանում, համաձայն որոնց, Թբիլիսին «դավաճանում» է Բաքվին՝ թույլատրելով Ռուսաստանին ռազմական մատակարարումներ կատարել Վրաստանի ցամաքային և օդային տարածքով դեպի Հայաստան:

Ռուսական ռազմական մեքենաների պատմությունը Վրաստանում գրեթե փոթորիկ էր մի բաժակ ջրում, այն բանից հետո, երբ կադրերի արտահոսք եղավ, որոնք ցուցադրում էին, թե ինչպես են Ռուսաստանում արտադրվող ZIL 131 ռազմական բեռնատարները անցնում վրացական փողոցներով: Հայտնվեցին տարբեր տեսություններ:

Վրաստանի ընդդիմությունը պնդեց, որ այդ բեռնատարները ապացուցում են, որ ներկայիս իշխանությունները Մոսկվայի կողմնակիցներն են: Ոմանք էլ ենթադրում էին, որ բեռնատարները կարող են լինել դեպի Հայաստան գնացող ճանապարհի վրա, որտեղ Ռուսաստանը իր սեփական մեծ ռազմաբազան ունի և զգալի ռազմական օգնություն է ցուցադրում տեղում:

Սակայն երկար ժամանակ չպահանջվեց մեկ այլ առավել տափակ բացատրության համար, ըստ որի, բեռնատարները Ռուսաստանում շահագործումից հանվել են և այժմ վաճառվում են կոմերցիոն շուկայում:

Չկան հստակ ապացույցներ, որ ռուսական բեռնատարները իրապես նախատեսված են եղել հենց Հայաստանի համար, սակայն այն հարցը, թե մինչ այժմ Ռուսաստանը ինչպե՞ս էր մատակարարում Հայաստանում տեղակայված իր ռազմաբազային, մնում էր գաղտնիք և վիճարկելի հարց: Հայաստանը Ռուսաստանից բաժանված է Թուրքիայով և Ադրբեջանով, որոնք թշնամական երկրներ են Հայաստանի հետ, ինչպես նաև Վրաստանով, որն էլ թշնամանք ունի Ռուսաստանի հետ:

Վրաստանը մինչև 2011 թվականը ռազմական մատակարարումների թռիչքներ չի թույլատրել, երբ նա հրապարակայնորեն լուծարեց այդ տրանզիտի վերաբերյալ Ռուսաստանի հետ իր համաձայնագիրը: Այդ տրանզիտի կարգավիճակն այժմ պարզ չէ, չնայած եղել են տարբեր չհաստատված զեկույցներ այն մասին, թե այն վերականգնվել է դեռևս նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլի իշխանության ժամանակ:

Ադրբեջանցի վերլուծաբան Մուբարիզ Ահմեդողլուն Բաքվում մարտի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեղադրեց, որ Վրաստանն Ադրբեջանին «դավաճանել է», երբ թույլատրել է այդ տրանզիտն իրականացնել:

Ադրբեջան-Վրաստան հարաբերություններում խնդիրները ի հայտ եկան ամբողջականության մեջ: Վրաստանը երբեք իրական աջակցություն չի ցուցադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում: Միակ աջակցությունը հռետորաբանության մեջ է եղել»,-նշել է Ահմեդողլուն:Նա նաև պնդել է, որ Վրաստանի կառավարությունը համակրում է ռուսակայն այն ծրագրին, ըստ որի, Ռուսաստանը պատրաստվում է վրացական օկուպացված տարածքների միջոցով բռնակցել Հայաստանը:

Վրաստանի պաշտոնյաները կարող են սոփեստությանը դիմել, որպեսզի պնդեն, թե Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական տեխնիկայի տեղափոխումը վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի և Վրաստանի համար: Այնուամենայնիվ, վրացական գործող ղեկավարությունը մեծ սպառնալիք է ստեղծել ինքն իր համար: Դա և՛ ռազմական, և՛ աշխարհաքաղաքական սպառնալիք է,-նշել է Ահմեդողլուն:

Պարզ չէ, թե Ահմեդողլուի հայացքները որքանով են համընկնում կառավարության տեսակետների հետ, սակայն այն փաստը, որ Ադրբեջանի աճող ռեպրեսիվ միջավայրում նա նման մամուլի ասուլիս է անցկացրել՝ ներառելով կառավարամետ մեդիային, վկայում է  պաշտոնական թույլտվության մասին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment