Նվազելի է Ռուսաստան արտագաղթող հայերի քանակը

Նվազելի է Ռուսաստան արտագաղթող հայերի քանակը

Հոդվածի առանցքում

  • Ռուսական սահմանափակումների պատճառով դեպի ՌԴ արտագաղթող հայերի թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել է:
  • Մոտ 200.000 հայեր, ովքեր անցյալ տարի դիմել էին ՌԴ մուտքի իրավունք ստանալու համար, մերժվել են:
  • Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունը կթողնեն Հայաստանից աշխատանքային միգրացիայի դիմած մարդկանց համար:
  • Հայերը միշտ էլ հայացքն ուղղել են արտասահման` ոչ միայն տնտեսական նկատառումներով:

Ուշադրությանն արժանի

Ըստ ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանի` ռուսական սահմանափակումների պատճառով դեպի ՌԴ արտագաղթող հայերի թիվը նախորդ տարիների համեմատ կրճատվել է: Մոտ 200.000 հայեր, ովքեր անցյալ տարի դիմել էին ՌԴ մուտքի իրավունք ստանալու համար, մերժվել են:

Եգանյանի մեկնաբանությամբ` նշված թվերը պաշտոնական չեն, փորձագիտական գնահատականներ են, սակայն արտագաղթի անկումն, իրոք, նկատելի է, որը, քիչ հավանական է, որ կփոխվի Եվրասիական Տնտեսական Միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց հետո:

Ժողովրդագրարգետի կարծիքով` Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունը կթողնեն Հայաստանից աշխատանքային միգրացիայի դիմած մարդկանց համար, քանի որ նրանց մեծամասնությունը ներգրավված է շինարարության ոլորտում, և ընթացիկ իրավիճակից ելնելով, կնկատվի աշխատատեղերի անկում, հետևաբար, կնվազի նաև աշխատուժի պահանջը: Եգանյանը հավելել է նաև, որ ռուսական ռեսուրսները չեն ապահավում նախկինում եղած եկամուտները, շինարարության ոլորտը «քնած» է, ինչի արդյունզում Հայաստանի էմիգրանտ աշխատավորները հայտնվում են բարդ իրավիճակում:

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը նշում է, որ պատմության մեջ հայերը միշտ էլ հայացքն ուղղել են արտասահման` ոչ միայն տնտեսական նկատառումներով: Ինչևիցե, հոգեբանը նշում է նաև, որ հայրենիքում եղել են աշխատանքի բազմաթիվ առաջարկներ, որոնք արտասահման մեկնածները մերժել են: Քանի որ վերադառնալով Հայաստան` ստիպված կլինեին փոխել իրենց մասնագիտությունները, ձեռք բերել նոր հմտություններ:

Նա ասաց, որ միգրացիան Հայաստանի համար ունի նաև որոշակի դրական հետևանքներ, թեև որոշ էմիգրանտներ, վերադառնալով հայրենիք, չեն ցանկանում ամեն ինչ սկսել 0-ից:
Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment