Խաչմերուկներ. փողը վերջ է դնում տառապանքին և հուսահատությանը

Խաչմերուկներ. փողը վերջ է դնում տառապանքին և հուսահատությանը

Հոդվածի առանցքում

  • Նորությունները երեք կանանց մասին են, ովքեր այս ամիս իրենց մեղավոր են ճանաչել Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխելու մեջ: Համաձայն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փաստաբանական գրասենյակի արձանագրության` քաղաքացիներից յուրաքանչյուրը 18,000 դոլար է վճարել վերոնշյալ կանանց:
  • Բազմաթիվ փախստականներ ինձ պատմում էին իրենց պատմությունները, թե ինչպես էին իրենց կուտակած միջոցները (10.000-30.000 դոլար) մաքսանենգներին վճարում դեպի ավելի լավ կյանքի հույսով Եվրոպա փախչելու համար:
  • Թմրանյութերի և հանցագործությունների ԱՄՆ կազմակերպության տվյալով, ներգաղթյալներին աջակցող հանցագործները տարեկան խարդախությամբ աշխատում են ավելի քան 16 միլիարդ դոլար` կազմակերպելով Աֆրիկայից Եվրոպա և Հարավային Ամերիկայից Հյուսիսային Ամերիկա մարդկանց տեղափոխությունը:
  • Oxfam-ի տվյալով՝ աշխարհում 80 մարդ տիրապետում է նույնչափ միջոցների, որքան աշխարհի 3,6 միլիարդ աղքատ բնակչությունը: Շատ հեշտ է մեղադրել միգրատներին, սակայն ավելի օգտակար և արդյունավետ է մեղադրել այն համակարգերին, որոնք ստեղծում են նրանց:

Ուշադրությանն արժանի

Նորությունները երեք կանանց մասին են, ովքեր այս ամիս իրենց մեղավոր են ճանաչել Հայաստանի քաղաքացիներին անօրինական ճանապարհով Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխելու մեջ:

Համաձայն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փաստաբանական գրասենյակի արձանագրության` քաղաքացիներից յուրաքանչյուրը 18,000 դոլար է վճարել վերոնշյալ կանանց՝ իրենց ԱՄՆ տեղափոխելու համար: Կանայք իրենց մեղավոր են ճանաչել «ֆինանսական նկատառումներով օտարերկրյա քաղաքացիներին մաքսանենգ ճանապարհով երկիր տեղափոխելու մեջ»:

Այս պատմությունն ինձ հիշեցրեց անօրինական ճանապարհով Եվրոպա թափանցած էմիգրանտների հետ իմ հանդիպման մասին: Մայրցամաք, որը տարիներ շարունակ եղել է մաքսանենգ ճանապարհներով տարբեր երկրների քաղաքացիների թափանցման օրրան և որտեղ հազարավոր կյանքեր են կորցրել նավակներով Միջերկրականը հատել փորձող մարդիկ:

Բազմաթիվ փախստականներ ինձ պատմում էին իրենց պատմությունները, թե ինչպես էին իրենց կուտակած միջոցները (10.000-30.000 դոլար) մաքսանենգներին վճարում դեպի ավելի լավ կյանքի հույսով Եվրոպա փախչելու համար:

Արտերկրում նրանք ժամանակ չունեին հովանավոր ընտանիքի անդամներ գտնելու համար, ոչ էլ ժամանակ ունեին պատշաճ կերպով  հրաժեշտ տալու իրենց այն բարեկամներին, որոնց լքում էին: Նրանք պետք է շտապ լքեին հայրենիքը:

Շատերը սահմանը անցնում էին մեքենայի մեջ թաքնված: Ոմանք օրեր էին անցկացնում ոտքով խորդուբորդ ճանապարհներ անցելով: Ամիսներ և տարիներ են անցել, սակայն շատերը դեռևս վերջնականապես չեն հաղթահարել նախկինում անցած ճանապարհների վերքերը:

Ի՞նչը կարող է ստիպել մարդուն, անծանոթին վճարել հազարավոր դոլարներ, վտանգել սեփական կյանքը և տեղափոխվել օտար երկիր ամեն ինչ զրոյից սկսելու համար։ Պատերա՞զմը, հետապնդումնե՞րը, աղքատությու՞նը։ Մարդիկ, որոնք փախչում են այս երևույթներից և մարդիկ, որոնք գումարներ են վաստակում ուրիշների չարչարանքների վրա` մեծ, գլոբալ և արդի խնդիրներ են:

Թմրանյութերի և հանցագործությունների ԱՄՆ կազմակերպության տվյալով, ներգաղթյալներին աջակցող հանցագործները տարեկան խարդախությամբ աշխատում են ավելի քան 16 միլիարդ դոլար` կազմակերպելով Աֆրիկայից Եվրոպա և Հարավային Ամերիկայից Հյուսիսային Ամերիկա մարդկանց տեղափոխությունը:

Այս կազմակերպությունը պարզել է, որ սահմանը անցնելու գինը, որը վճարվում է մաքսանենգներին, տատանվում է 2000-10000 դոլարի միջև: Ապրելով և աշխատելով Հայաստանում՝ ես չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես են ներգաղթյալներից յուրաքանչյուրը կարողանում կուտակել 18.000 դոլար` այդ թվում նաև Գլենդելում բնակվողները, որոնք փորձում են մեկնել ԱՄՆ։

Երբ դուք հուսահատված եք, գումարը դադարում է նշանակություն ունենալ, ինչպես նաև նշանակություն չի ունենում այն, թե որտեղով եք դուք ստիպված լինելու անցնել սահմանը` Մեքսիկայով, թե որևէ այլ վայրով:

Թմրանյութերի և հանցագործությունների ԱՄՆ կազմակերպությունը խորհուրդ է տալիս անօրինական ներգաղթ կազմակերպող հանցավոր խմբերի շահույթները կանխելու համար, «ուսումնասիրել ներգաղթի և արտագաղթի պատճառները և զարգացումները»: Այլ կերպ ասած, առաջին հերթին ուսումնասիրել և կանխել հանցախմբերի անօրինական ներգաղթի կազմակերպման միջոցները:

Հայաստանի քաղաքացիների նախադեպը յուրահատուկ չէ: Բոլորը ցանկանում ենք լքել երկիրը տարբեր ուղղություններով, լավ հնարավորությունների հույսով, հեռու համատարած աղքատությունից, կոռուպցիայից, որը ներթափանցել է կյանքի յուրաքանչյուր ոլորտ:

Oxfam-ի տվյալով՝ աշխարհում 80 մարդ տիրապետում է նույնչափ միջոցների, որքան աշխարհի 3,6 միլիարդ աղքատ բնակչությունը: Շատ հեշտ է մեղադրել միգրատներին, սակայն ավելի օգտակար և արդյունավետ է մեղադրել այն համակարգերին, որոնք ստեղծում են նրանց:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment