Մերձավոր Արևելքի հայերը նահանջում են

Մերձավոր Արևելքի հայերը նահանջում են

Հոդվածի առանցքում

  • Հայերը վաղուց են Լևանթում և մյուս շրջաններում: Ունենալով մերկանտիլիզմի հարուստ պատմություն, արևելյան Անատոլիայի իրենց լեռնային հայրենիքից գաղթելով փոքր խմբերով, նրանք առաջին համայնքները հիմնեցին տարածաշրջանում: Միջին Արևելքի ժամանակակից հայերի մեծ մասը, այնուամենայնիվ, տարածաշրջան է եկել 1915 թ.-ին տեղի ունեցած հայերի ցեղասպանության արդյունքում, որի ժամանակ օսմանյան զորքերը նրանց ցրեցին կայսրության ծայրամասեր կամ և սահմաններից դուրս:

Ուշադրությանն արժանի

 

Մերձավոր Արևելքի պատմությունը եղել է էթնիկ և մշակութային բազմազանություն: Որպես բարեբեր մահիկի քաղաքակրթության, ապա Աբրահամյան երեք կրոնի ծննդավայր,  այն, բնականաբար, տեսել է տարբեր ժողովուրդների և համայնքների հսկայական հոսքեր ու արտահոսքեր: Տասնամյակների պատերազմը, անկայունությունը և կրոնական ծայրահեղականությունը վատացրել են պայմանները և տարածաշրջանի հնագույն համայնքներից մեկը՝ հայերը, ավելի ու ավելի են դուրս մղվում:

Հայերը վաղուց են Լևանթում և մյուս շրջաններում: Ունենալով մերկանտիլիզմի հարուստ պատմություն, արևելյան Անատոլիայի իրենց լեռնային հայրենիքից գաղթելով փոքր խմբերով, նրանք առաջին համայնքները հիմնեցին տարածաշրջանում: Միջին Արևելքի ժամանակակից հայերի մեծ մասը, այնուամենայնիվ, տարածաշրջան է եկել 1915 թ.-ին տեղի ունեցած հայերի ցեղասպանության արդյունքում, որի ժամանակ օսմանյան զորքերը նրանց ցրեցին կայսրության ծայրամասեր կամ և սահմաններից դուրս:

Մեկ դար առաջ հիմնադրված համայնքները կտրուկ նվազում են և այդ գործընթացն արագացել է վերջին 10 տարում, նույնիսկ ավելին ՝ վերջին 12 ամիսների ընթացքում: Որպես տարածաշրջանի առանձին համայնք, հայերի գոյատևումն  այժմ ավելի շատ է հարցականի տակ, քան երբևէ:

Երեք խոշորագույն համայնքներից ամենաշատ կրճատումը Սիրիայում է: Նախքան պատերազմն այստեղ ապրում էր 80,000 հայ, բայց սիրիահայերի դժբախտությունը Հալեպում կենտրոնացած լինելն էր, որը շատ տուժեց, հայտնվելով կառավարության և ընդդիմության ուժերի քառամյա պայքարի կենտրոնում: Ավելի ցնցող էր 2014 թ.-ին Քեսաբի՝ բացառապես հայերով բնակեցված երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղի ոչնչացումը: Հայերը ցրվեցին աշխարհով մեկ, երբ հակակառավարական ջիհադիստները ավերեցին բնակավայրը, նրանց տները: Ավելի քան 20,000 սիրիահայեր հայրենադարձվեցին Հայաստան՝ այդ երկրի կառավարության օգնությամբ, մյուսները գնացին ուրիշ երկրներ: Որոշ տվյալներով, Սիրիայում մոտ 15,000 հայ է մնացել:

Մյուս երկու կենտրոններն էլ՝ Իրանը և Լիբանանը, վերջին մի քանի տարվա ընթացքում շատ հայերի կորցրին: Լիբանանի հայ բնակչությունը, որը գուցե մեկ քառորդ միլիոն էր կազմում, արտագաղթ տեսավ 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Վերջին շրջանում շատերը հեռացել են ավելի աշխարհիկ պատճառներով՝ տնտեսական լճացում և գործազրկություն: Այս նույն գործոնը կարևոր դեր է խաղացել նաև Իրանից արտահոսքերի դեպքում: Հայերն այստեղ են տեղափոխվել 17-րդ դարում, այն ժամանակվա Շահի վերաբնակեցման ծրագրով:

Մինչ այս երկու երկրները դիմակայում էին տնտեսական լուրջ դժվարություններին, հայրենիքը շատ ավելի գրավիչ դարձավ: «Թավշյա հեղափոխությունը», այդպես են մեկնաբաններն անվանում խաղաղ ապստամբությունը, որը անցած գարնանը տապալեց Հայաստանի Հանրապետության ավտորիտար կառավարությունը, հույս ներշնչեց: Չնայած մի ժամանակ Սփյուռքը խիստ էր վերաբերվում ներգաղթին, բայց այդ ընկալումը փոխվեց և ներգաղթը մեկ տասնամյակի ընթացքում հասնում է իր ամենաբարձր կետին:

Ճշգրիտ վիճակագրություն դժվար է ստանալ, բայց հանրապետությունում գործող հայրենադարձության կազմակերպությունները նշում են, որ ամենամեծ աճ գրանցվել է Լիբանանից և Իրանից: Եթե իրականացվեն բարեհաջող տնտեսական և քաղաքական փոփոխություններ, դա կհանգեցնի այս երկու երկրից Հայաստան հետագա արտագաղթի:

Մեծ դեր խաղաց նաև տարածաշրջանային մեկ այլ միտում ՝ քրիստոնեական հալածանքները: Ամբողջ Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքները շարունակ ենթարկվել են սպանությունների և այլ հարձակումների: Թերևս առավելապես տուժել են Իրաքում, որտեղ 2003 թվականից հակաքրիստոնեական բռնությունը գագաթնակետին հասավ ISIS- ի վերելքով, և Եգիպտոսում, որի ղպտի քրիստոնյաները անչափ տուժեցին: Երկու երկրներն էլ հյուրընկալում են հայկական համայնքներին, որոնց ճնշող մեծամասնությունը, այնուամենայնիվ, հեռացել է: Նույնիսկ Իսրայելում, որտեղ մի քանի հազար հայ է ապրում հիմնականում Երուսաղեմի 2000-ամյա հայկական թաղամասում, համայնքի նկատմամբ միշտ խտրականություն է եղել, գուցե ավելի քիչ դաժանությամբ:

1910 թվականին քրիստոնյաները Մերձավոր Արևելքի բնակչության ավելի քան 13%  էին, սակայն մինչև 2025 թվականն այդ թիվը, ամենայն հավանականությամբ, կիջնի գրեթե 3%-ի:

Սակայն, ի տարբերություն արաբ քրիստոնյաների, հայերն ունեն հայրենի պետություն, որտեղ բնակչությունն ունի նույն լեզուն, հավատը և սովորույթները: Հայաստանի Հանրապետության սոսկ գոյությունը մեծ օրհնություն է մերձավորարևելյան շատ հայերի համար:

Բայց դեռ կան բազմաթիվ մարտահրավերներ: Հայաստանը զարգացող երկիր է, որտեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է ընդամենը 300 ԱՄՆ դոլար: Ի տարբերություն տեղացիների, որոնք իրենց ընտանիքներով ապրում են սեփական տներում և բնակարաններում, հայրենադարձները պետք է իրենց աշխատավարձի կեսը կամ ավելին ծախսեն վարձավճարի վրա: Ռուսական, ապա խորհրդային երկդարյա տիրապետությունը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել տեղական մշակույթի և մտածելակերպի վրա ՝ ստեղծելով դժվար հաղթահարելի մշակութային և լեզվական խնդիրներ: Այնուամենայնիվ, նրանք հաջողակ են, որ այս ապաստանն ունեն:

Հայկական նահանջը տարածվում է Ալեքսանդրիայով, Հալեպով ու Իսպահանով և կանգ առնելու քիչ նշաններ են երևում: Փոքր համայնքների մեծ մասը, ինչպես Իրաքում, գրեթե անհայտացել է: Իրանում և Լիբանանում ապրողները, հավանաբար, կգոյատևեն, չնայած կրճատմանը, և նույնիսկ կբարգավաճեն: Յուրաքանչյուր երկրում ձևավորելով իրենց սեփական անկլավները, նրանք բավական ուժեղ են ինքնապաշտպանվելու համար, ինչպես նաև վայելում են հատուկ արտոնություններ, որոնք ստացել են համապատասխան ազգային կառավարություններից: Արաբական Միացյալ Էմիրություններն էլ իր ֆինանսական հնարավորություններով ու կայունությամբ խրախուսում է հայերի դեռևս կենսունակ ներկայությունը:

20-րդ դարի երկրորդ կեսին Մերձավոր Արևելքի հրեաներն անհետացան այն երկրներից, որտեղ ապրել էին դարեր շարունակ. 21-րդ դարի առաջին կեսին նույն երևույթը կրկնվում է քրիստոնյաների մոտ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment