Հայաստանը դժգոհում է Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի դեմ
Հոդվածի առանցքում
- Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն իր թշնամի Ադրբեջանին, սակայն դա չի նպաստում Երուսաղեմի հետ հարաբերությունների բարելավմանը, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը, The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը` երկու երկրների հարաբերությունները «հաջորդ մակարդակին» տանելու համար: Այնուամենայնիվ, հդեռևս հաստատ չէ, որ Երուսաղեմում այդ դեսպանատունը կբացվի:
Ուշադրությանն արժանի
Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն իր թշնամի Ադրբեջանին, սակայն դա չի նպաստում Երուսաղեմի հետ հարաբերությունների բարելավմանը, հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը, The Jerusalem Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը` երկու երկրների հարաբերությունները «հաջորդ մակարդակին» տանելու համար: Այնուամենայնիվ, հդեռևս հաստատ չէ, որ Երուսաղեմում այդ դեսպանատունը կբացվի:
«Հայաստանի նման մի փոքր երկրի համար դժվար է հեռանալ ավանդական դիրքորոշումներից՝ առանց խիստ արձագանքներ հրահրելու: Մինչ օրս հայկական մոտեցումը չի փոխվել դեսպանության վայրի հարցում, բայց ես հիմնականում չէի կենտրոնանա այս հարցի վրա: Կարևորն այն է, որ փոխհարաբերություններում փոփոխություն լինի», – ասել է նա:
Հովհաննիսյանը, որն իր պաշտոնը ստանձնել է երկու ամիս առաջ, գլխավորում է ԱԳՆ-ի հետ քաղաքական երկխոսություն տանող Հայաստանի պատվիրակությունը:
Նա նշել է, որ կցանկանար նաև, որ Իսրայելլը դեսպանություն բացի Երևանում, դա նախապայման չէ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու համար: Երկու երկրների ներկայացուցիչները միմյանց երկրում ներկայացված են ոչ ռեզիդենտ դեսպաններով:
Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի վերաբերյալ տեղեկություններին անդրադառնալով՝ հայ դիվանագետը հայտարարել է, որ իր երկիրը «կողջուներ» ԱՄՆ-ի և եվրոպական շատ երկրների նման Հայաստանին ու Ադրբեջանին զենք չվաճառելու որոշումը:
Հովհաննիսյանը նշել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, հակամարտութունը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով և Ադրբեջանին զենք վաճառելը միայն սպառազինությունների մրցավազք է առաջացնում: Դիվանագետի խոսքով, Հայաստանը ցանկանում է, որ իր գործընկերներն իմանան՝ Ադրբեջանին զենք վաճառելը «դուրս է գալիս պարզ բիզնես գործարքի սահմաններից և ունի հետևանքներ»:
«Մենք շատ հարուստ երկիր չենք, և մենք պետք է մի կողմ դնենք մեր ՀՆԱ-ի զգալի մասը, որպեսզի ամեն անգամ հակազդենք Ադրբեջանի և Իսրայելի գործիքներին», – ասել է նա:
Նա հավելեց, սակայն, որ «Հայաստանը չի բացառում Իսրայելի հետ ռազմական գործակցությունը»:
Ադրբեջանը, որն ինչպես Հայաստանը, սահմանակցում է Իրանին, իսլամական մեծամասնությամբ երկիր է, իր նավթի 40%-ը վաճառում է Իսրայելին, և իսրայելական զենքի համար աշխարհի ամենախոշոր շուկաներից մեկն է:
Հարաբերությունների զարգացման համար սա նախապայման չէ, ասում է Հովհաննիսյանը, «քանի որ մենք գիտենք, որ մի քանի այլ երկրները նույնն են անում»: Առանց անուններ նշելով, նա խոսում էր Ռուսաստանի մասին, քանի որ Մոսկվան Հայաստանի գլխավոր հովանավորն է:
Հովհաննիսյանը նաև ասել է, որ իր երկիրը Իսրայելի հետ սերտ կապեր չի հաստատում Հայոց ցեղասպանության հարցի պատճառով:
Թեև Իսրայելը տարիներ շարունակ քննարկում է այն ճանաչելու հարցը, անհանգստացած է Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով, և անցյալ ամռանը Քնեսեթում հարցը քվեարկության էր դրված, բայց քվեարկությունը չեղյալ հայտարարվեց:
«Մենք գիտենք, որ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները հաճախ ազդում են բարոյական հարցերի վրա: Եվ մենք երբեմն պետք է հաշտվենք դրա հետ»,- ասում է Հովհաննիսյանը:
Դիվանագետը, որը 2000-ին ծառայել է Իսրայելում՝ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի միջնորդ Թերջե Ռոդ-Լարսենի թիմի հետ, ասել է, որ Հայաստանը կողջունի «պատմական փաստի ճանաչումը, բայց դա նախապայման չէ Իսրայելի հետ ավելի սերտ կապեր զարգացնելու համար»:
Հարցին, թե հիասթափված է, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, նա իր անձնական տեսակետն առանձնացրեց ՀՀ ԱԳՆ դիրքորոշումից:
Որպես «Ցեղասպանությունից վերապրած գաղթականների ժառանգ», Հովհաննիսյանն ասել է, որ անձամբ հիասթափված է, թեև «դա արտաքին գործերի նախարարության կամ կառավարության դիրքորոշումը չէ»:
Նշելով կարևորությունը և լծակները, որ Թուրքիան ունի միջազգային հարաբերություններում՝ Հովհաննիսյանն ասել է, որ շատ երկրներ, այդ թվում, ԱՄՆ-ն, որը Հայաստանի սերտ գործընկերն է, չի ճանաչել Ցեղասպանությունը:
Միևնույն ժամանակ, նա ասել է, որ Խորհրդային Միությունից Հայաստանի անկախության ավելի քան 25 տարիների ընթացքում «ճանաչման տեմպը տպավորիչ էր», նման որոշում են կայացրել «հազարավոր տարածաշրջանային կառավարությունների» և 40 երկիր:
Թել Ավիվում գործող իրավաբան Ծվի Կան-Թորը, որը զբաղվում է Հայաստանում ազատ առևտրի գոտու ստեղծման և հայ-իսրայելական կապերի խթանման գործով, Հայաստանը բութագրում է որպես Իսրայելի համար դուռ դեպի Եվրասիական տնտեսական միություն:
Նա նշել է, որ Իսրայելը ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների չորս փուլերի երրորդում, ինչի արդյունքում Իսրայելի արտադրանքի համար հսկայական շուկա կբացվի: Հայաստանից բացի Եվրասիական տնտեսական միությունը կազմող մյուս պետություններն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ