Microsoft-ի տնօրենը ողջունում է Հայաստանում ՏՏ արդյունաբերության աճը

Microsoft-ի տնօրենը ողջունում է Հայաստանում ՏՏ արդյունաբերության աճը

Հոդվածի առանցքում

  • Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Microsoft-ի համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին:
  • Աբրահամյանը նշեց, որ երկիրը մեծ հաջողություններ է գրանցել Մայքրոսոֆթի նման ընկերությունների հետ համագործակցության միջոցով իր ՏՏ սեկտորի զարգացման գործում:
  • Դեյը տպավորված էր այն առաջխաղացմամբ, որ գրանցել է երկիրը ՏՏ արդյունաբերությունը զարգացնելիս:

Ուշադրությանն արժանի

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է Microsoft-ի՝ կառավարության հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյին:

Այս հանդիպումը երկրի կողմից գործադրվող այն ջանքերից է, որոնք կատարվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հետ համագործակցելու համար, որը կնպաստի Հայաստանում այս բնագավառի բարելավմանը: Աբրահամյանը նշեց, որ երկիրը մեծ հաջողություններ է գրանցել կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ու Մայքրոսոֆթի նման ընկերությունների հետ համագործակցության միջոցով իր ՏՏ սեկտորի զարգացման գործում:

«Մենք արդեն ունենք որոշ համատեղ նվաճումներ,-նշեց Աբրահամյանը: Մայքրոսոֆթի նորարարական կենտրոնը նպաստում է մեր երկրում նոր գաղափարների կիրառմանն ու նոր ընկերությունների ստեղծմանը:

Դեյը տպավորված էր այն առաջխաղացմամբ, որ գրանցել է երկիրը ՏՏ արդյունաբերությունը զարգացնելիս:

«Հայաստանը միջազգային ճանաչում է ստացել ՏՏ բնագավառի իր նվաճումների համար և, հենց այս պատճառով, շատ երկրներ ցանկանում են իմանալ ձեր հմտությունները»,-նշեց նա:

Հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ համաձայնվեցին, որ ապագա համագործակցությունը շահավետ է լինելու:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment