Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է, ոչ թե Քրիշտիանո Ռոնալդուն. Պելե

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է, ոչ թե Քրիշտիանո Ռոնալդուն. Պելե

Հոդվածի առանցքում

  • Աշխարհը երբեք չի կարող գալ փոխհամաձայնության, թե ով է ավելի լավ ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսին, թե՞ Ռոնալդուն: Բայց ֆուտբոլի լեգենդ Պելեի համար պատասխանը ակնհայտ է:
  • 74-ամյա Պելեն, Մեսսի-Ռոնալդոu բանավեճին անդրադառնալով, լրագրողներին այս շաբաթ ասաց, որ չնայած երկու ֆուտբոլիստներն էլ «ֆանտաստիկ» են, նա այնուամենայնիվ կնախընտերեր Մեսսիին ունենալ իր թիմում:

Ուշադրությանն արժանի

Աշխարհը երբեք չի կարող գալ փոխհամաձայնության, թե ով է ավելի լավ ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսին, թե՞ Ռոնալդուն: Բայց ֆուտբոլի լեգենդ Պելեի համար պատասխանը ակնհայտ է:

«Այս պահին մարդիկ միշտ փորձում են համեմատել Ռոնալդուին Մեսսիի հետ, բայց դա այլ ոճ է»,- BBC-ի Sportsweek-ին ասել է Դիեգո Մարադոնայի հետ միասին ՖԻՖԱ-ի կողմից 2000 թվականին «Դարի ֆուտբոլիստ» կոչումը ստացած Պելեն: «Նրանք երկու հոյակապ ֆուտբոլիստներ են, բայց վերջին 10 տարիներին աշխարհում լավագույնը Մեսսին է»:  74-ամյա Պելեն, Մեսսի-Ռոնալդոu բանավեճին անդրադառնալով, լրագրողներին այս շաբաթ ասաց, որ չնայած երկու ֆուտբոլիստներն էլ «ֆանտաստիկ» են, նա այնուամենայնիվ կնախընտերեր Մեսսիին ունենալ իր թիմում:

«Մեսսին ավելին է թիմի համար խաղը կազմակերպելու և աջակցելու հարցում, բայց Ռոնալդուն հնարավոր է, ավելի նման է բրազիլացի Ռոնալդոյին և ավելի արդյունավետ է»,- համաձայն Eurosport-ի նշել է ֆուտբոլի բրազիլացի աստղը: «Սակայն իմ թիմում ես կընտրեի Մեսսիին, չնայած երկուսն էլ ֆանտաստիկ են: Մեսսին այժմ ամբողջությամբ տարբեր է խաղում Ռոնալդույից: Ռոնալդուն միայն առաջնագծում է խաղում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment