Մերկելի այցը Մեծ Բրիտանիա նոր շունչ է հաղորդում ԵՄ պառակտումից հետո

Մերկելի այցը Մեծ Բրիտանիա նոր շունչ է հաղորդում ԵՄ պառակտումից հետո

Հոդվածի առանցքում

  • Պարոն Քեմերոնի խոստումը, հանրաքվե անցկացնել ԵՄ կազմում մնալու մասին, և 28 երկրներից բաղկացած բլոկում հնարավոր մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման առնչությամբ լարել էին Լոնդոնի և Բեռլինի հարաբերությունները:
  • Քեմերոնը հույս ունի, որ տիկին Մերկելը կօգնի իրեն մեղմել նրանց իր կուսակցությունում, ովքեր պահանջում են, որ Բրիտանիան դուրս գա Եվրոպական միության կազմից:
  • Տիկին Մերկելը հստակեցրեց, որ նա չի սատարի որևէ զիջումներ, որոնք պահանջում են փոփոխություններ պայմանագրում, որոնցով առաջնորդվում են բոլոր անդամ պետությունները և դեմ է ցանկացած նախաձեռնությանը ընդդեմ ազատ տեղաշարժի:

Ուշադրությանն արժանի

Ըստ Քեթրին Բենհոլջանի

Հունվարի 7, 2015 թ.

ԼՈՆԴՈՆ – Առաջին բանը, որ վարչապետ Դևիդ Քեմերոնը արեց, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց չորեքշաբթի օրը կեսօրյա այցով, դա ուղեկցումն էր կանցլերին Բրիտանական թանգարանում՝ գերմանական պատմության ցուցահանդեսին:

Սակայն Եվրոպայի անցյալով ընկերական անցումից հետո, օրակարգում դրվեց մայրցամաքի ապագան: Այս հարցում պարոն Քեմերոնը հույս ունի, որ տիկին Մերկելը կօգնի իրեն մեղմել նրանց իր կուսակցությունում, ովքեր պահանջում են, որ Բրիտանիան դուրս գա Եվրոպական միության կազմից, մի բան, որի վերաբերյալ երկու առաջնորդներն համակարծիք են՝ ձգտում են խուսափել դրանից:

Այցը, սակայն, ստվերեց Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, և բրիտանական հետախուզության ղեկավարների զեկույցներից հետո, երկու երկրների ղեկավարները համատեղ զանգահարեցին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին` արտահայտելու իրենց աջակցությունը: «Այս շատ հուսահատ պահին մենք կանգնած ենք ֆրանսիական ժողովրդի կողքին»,- ասաց ավելի ուշ տիկին Մերկելը մամուլի ասուլիսի ժամանակ:

Պարոն Քեմերոնի խոստումը, որ եթե նա վերընտրվի մայիսին, հանրաքվե անցկացնել Եվրոպական Միության կազմում մնալու մասին, և 28 երկրներից բաղկացած բլոկում հնարավոր մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման առնչությամբ, որի վերաբերյալ ևս ակնարկել է Քեմերոնը, լարել էին Լոնդոնի և Բեռլինի հարաբերությունները:

Չորեքշաբթի օրը համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում երևաց, որ հակասությունը երկու առաջնորդների միջև չի վերացել:

«Իհարկե, որոշողը Բրիտանիայի քաղաքացիներն են, բայց ես չեմ թաքցնի, որ ցանկանում են տեսնել ուժեղ և հաջողակ Մեծ Բրիտանիա Եվրոպական Միության կազմում և աշխատել նրանց հետ ավելի լավ ապագայի համար», հայտարարեց տիկին Մերկելը` խոսելով գերմաներեն: «Որտեղ կա ցանկություն, կա նաև ճանապարհ»:

Պարոն Քեմերոնը, ներկայացնելով իր ցանկությունների ցուցակը միության կազմում ներգաղթի բարեփոխումներ իրականացնելու մասին, պահպանեց իր առավել վիճելի պահանջը, որը թույլ կտա Բրիտանիային իր հերթին հեռու պահել այլ եվրոպացիներին, բացառությամբ աշխատանք անցնելու դեպքերի:

«Ես կողմ եմ ազատ տեղաշարժին, բայց ես չեմ պաշտպանում ազատ տեղաշարժի չարաշահումը», – ասել է նա` պահանջելով, որ այլ միության երկրներից աշխատանք փնտրողները չպահանջեն գործազրկության նպաստներ, և որ նրանցից կարող են պահանջել հեռանալ երկրից, եթե նրանք չգտնեն աշխատանք վեց ամսվա ընթացքում:

«Ես ուզում եմ շտկել Բրիտանիայի հարաբերությունները ԵՄ հետ, որը զայրացնում է բրիտանացի ժողովրդին»,- նշել է պարոն Քեմերոնը` ավելացնելով, որ իր նպատակը մնացել է «բարեփոխել ԵՄ և հանրաքվե անցկացնել, որի միջոցով Բրիտանիան կորոշի պետք է մնալ բարեփոխված Եվրոպական Միության կազմում, թե ոչ»:

Տիկին Մերկելը հստակեցրեց, որ նա չի սատարի որևէ զիջումներ, որոնք պահանջում են փոփոխություններ պայմանագրում, որոնցով առաջնորդվում են բոլոր անդամ պետությունները և դեմ է ցանկացած նախաձեռնությանը ընդդեմ ազատ տեղաշարժի:

Սակայն, կանգնած լինելով պարոն Քեմերոնի կողքին Downing փողոցի վրա, չորեքշաբթի օրը` նա կիսում էր նրա տեսակետը նպաստների չարաշահման մասին:

Հինգ ամիս առաջ նախքան Բրիտանիայում համընդհանուր ընտրությունները, ներգաղթի հարցը հանդես է գալիս որպես քարոզարշավի կենտրոնական թեմա: Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցությունը, որը հաստատվում է պահպանողական թևում, պահանջում է կտրել կապերը Եվրամիության հետ և կտրուկ քայլերի դիմել էմիգրացիայի հարցում: Իր հերթին, պարոն Քեմերոնը ճնշման է ենթարկվում իր սեփական կուսակցության կողմից` երկու հարցերի շուրջ ավելի ծանր դիրքորոշում զբաղեցնելու համար:

Նիգել Ֆարաջը` Անկախության կուսակցության առաջնորդը, արձագանքել է չորեքշաբթի օրը` Twitter-ում թողնելով արհամարհական մի գրառում: «Պարոն Քեմերոնը հանդես է եկել մեծ նախաձեռնությամբ անցյալ ամիս: Բայց 48 ժամ անցկացնելով տիկին Մերկելի հետ, նա արդեն մի քանի անգամ խոստացավ բացել դուռը ներգաղթի առաջ»:

Մի կողմ դնելով Եվրոպայի վերաբերյալ իրենց տարաձայնությունները` պարոն Քեմերոնը և տիկին Մերկելը երկար զրուցեցին կիսելով կարծիքներ ոչ պակաս պահպանողական փիլիսոփայության և հեռանկարային տնտեսական քաղաքականության մասին:

Վարչապետը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի թանգարանի ցուցահանդեսը` «Գերմանիա: Մի ազգի հիշողություններ», որը ցուցադրում է գերմանական պատմությունը վեց դարերի ընթացքում Բեռլինի պատի կործանման 25-ամյակի կապակցությամբ:

Տիկին Մերկելը որոշեց մատնանշել մեկ այլ դաս ցուցահանդեսից: Նա ասաց` «եվրոպական ազգերի միջև եղել են շատ արդյունավետ փոխադարձ փոխանակումներ նաև նախորդ դարերում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment