Mercedes-ը ներկայացրել է ինքնակառավարմամբ էկոլոգիապես մաքուր մեքենա CES 2015 ցուցահանդեսում

Mercedes-ը ներկայացրել է ինքնակառավարմամբ էկոլոգիապես մաքուր մեքենա CES 2015 ցուցահանդեսում

Հոդվածի առանցքում

  • Հարյուրավոր զբոսաշրջիկներ և լրագրողներ էին հավաքվել, որպեսզի տեսնեին մետաղե-արծաթագույն մեքենան Լաս Վեգաս Սթրիփով սլանալիս :Երբ դուռը բացվեց, ոչ մի վարորդ դուրս չեկավ մեքենայից: Այն ինքնակառավարվող էր:
  • Մեքենայի չորս նստարանները պտտվում են և մարդիկ նստում են դեմ դիմաց: Կամ էլ կարող են տեղում պտտվել՝ հնարավորություն տալով խաղալ Angry Birds: «Գաղափարն այն է, որ վարորդն ու ուղևորները հաղորդակցվեն միմյանց հետ ճանապարհորդության ժամանակ»,-ասել է Հերթուիչը:
  • «Ինքնակառավարվող մեքենաները, ինչպես այս մեկը, կդառնան շարժվող տներ՝ ամենալավ իմաստով»: Այն վարորդներին ժամանակ կտա անել այն, ինչ ցանկանում են, մինչև կհասնեն նշանակված վայրը:
  • Ըստ մասնագետի, մեքենան մի շարք տեսախցիկների և ռադարային սենսորների միջոցով մարդուց ավելի լավ է ճանաչում իր շրջապատը և խուսափում է դժբախտ պատահարներից:

Ուշադրությանն արժանի

Երկուշաբթի ուշ երեկոյան Cosmopolitan հյուրանոցից ոչ հեռու հարյուրավոր զբոսաշրջիկներ և լրագրողներ էին հավաքվել, որպեսզի տեսնեին մետաղե-արծաթագույն մեքենան Լաս Վեգաս Սթրիփով սլանալիս:Երբ դուռը բացվեց, ոչ մի վարորդ դուրս չեկավ մեքենայից: Այն ինքնակառավարվող էր:

«Mercedes-Benz F015 Luxury-ին լիովին ինքնակառավարվող է և ածխաթթու գազ չի արտանետում», – ասել է Դիտեր Զեթչը՝ գերմանական ընկերության ղեկավարը: «Այն սնուցվում է մարտկոցով և վառելիքաին տարով, որն արտադրում է էլեկտրաէներգիա՝ միավորելով ջրածինն ու թթվածինը և ստեղծում է ջուր»:

Երբ այդ երկու գազերը միավորվում են, նրանք էներգիան են արձակում, որը կարելի է օգտագործել:

«Նախկինում խնդիրները կապված էին ջրածնի անվտանգության հետ, քանի որ այն դյուրավառ էր, հատկապես ճնշման տակ: Բայց այս մեքենայում գազի չափազանց ուժեղ բալոնները տեղադրված են անիվների միջև, որտեղ  քիչ հավանական է, որ նրանք վնասվեն, նույնիսկ վատ վթարի դեպքում», – ասել է Ռալֆ Հերթուիչը՝ ընկերության ավագ ինժեները:

Մեքենայի չորս նստարանները պտտվում են և մարդիկ նստում են դեմ դիմաց: Կամ էլ կարող են տեղում պտտվել՝ հնարավորություն տալով խաղալ  Angry Birds:  «Գաղափարն այն է, որ վարորդն ու ուղևորները հաղորդակցվեն միմյանց հետ ճանապարհորդության ժամանակ»,-ասել է Հերթուիչը:

Google- ը  բազմաթիվ ավտոմեքենաներ է ներկայացրել,  ինչպիսիք են Toyota Prius-ի ձևափոխված տարբերակները, որոնք կարող են ինքնուրույն շարժվել: Այնպես որ, ինքնակառավարման շարժիչով մեքենան նորություն չէ: Բայց վստահ կարելի է ասել, որ սա ամենաորակյալ ու լիովին ինքնակառավարվող մեքենան է, որ երբևէ արտադրվել է:

«Մենք առաջինն ենք ցույց տալիս, թե ինչպես է մեքենայի ներսի մասը կատարյալ ձևով փոփոխվում ինքնակառավարման», – ասաց Հերթուիչը:

Այդ նպատակով մեքենան կառուցված է օգտագործելով «վագոն» հայեցակարգը, անվադողերը տեղադրված են մեքենայի եզրերին, որպեսզի կենտրոնում տարածք ապահովի վարորդի և ուղևորների համար: «Ներքին հատկանիշներից են շքեղ վահանակները, որոնք կարող են պատկերել մեքենայի առջևի տեսարանը: Դրանք օգնում են նաև կանխել փոխադրամիջոցից առաջացած սրտխառնոցը», -նշելէ Հերթուիչը:

Առջևի մի քանի ցուցիչները վարորդին թույլ են տալիս տեսնել, ուր է գնում մեքենան, ինչ արագությամբ, ինչպես նաև հնարավորություն են տալիս վարորդներին հաղորդագրություն ուղարկել ու կատարել զանգեր, կայքերի միջոցով գտնել ռեստորանային առաջարկությունները,:

«Շատ սարքեր ձեզնից ժամանակ են պահանջում», – ասաց Զեթչը: «Բայց ինքնակառավարվող մեքենաները, ինչպես այս մեկը, կդառնան շարժվող տներ՝ ամենալավ իմաստով»: Այն վարորդներին ժամանակ կտա անել այն, ինչ ցանկանում են, մինչև կհասնեն նշանակված վայրը:

«Բայց մի ակնկալեք, որ մոտ ապագայում այն հասանելի կլինի հանրությանը»-,ասել է Հերթուիչը:  Ընկերությունը ենթադրում է, որ դա հնարավոր կլինի մոտավորապես 2030 –ին: Նման մի բան կարող է ստեղծվել ավելի շուտ, սակայն  այն շատ թանկկլինի սպառողների մեծամասնության համար:

Իր մարտկոցների հզորությամբ մեքենան կարող է ճանապարհորդել շուրջ 200 կիլոմետր (125 մղոն) և լիցքավորվել խրոցից: Երբ սրանք ծախսվում են, ջրածնի վառելիքի տարրերը ակտիվանում են և հնարավորություն են տալիս վարել ևս  900 կմ (550 մղոն ), պատմել է Հերթուիչը:

Ըստ մասնագետի, մեքենան մի շարք տեսախցիկների և ռադարային սենսորների միջոցով մարդուց ավելի լավ է ճանաչում իր շրջապատը և խուսափում է դժբախտ պատահարներից:

Մյուս առանձնահատկություններից է ջեռոցը, որը կապույտ գույն է ստանում, երբ մեքենան գտնվում է ինքնակառավարման ռեժիմում, սպիտակ, երբ ղեկավարումը ձեռքով է կատարվում: Ջեռոցի ցուցիչը նաև մուգ կապույտ երանգ է ստանում, երբ զգում է հետիոտնին: Մեքենան կարող է գծագրել անցումը իր առջև և ազդանշան տալ, որ ճանապարհն անվտանգ է անցնելու համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment