Բոբ Մենենդեսին զարմացնում է Մադուրոյի հանդեպ Բերնի Սանդերսի մեղմ դիրքորոշումը

Բոբ Մենենդեսին զարմացնում է Մադուրոյի հանդեպ Բերնի Սանդերսի մեղմ դիրքորոշումը

Հոդվածի առանցքում

  • Սենատոր Բոբ Մենենդեսը քննադատել է սենատոր Բերնի Սանդերսին, ով հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնապետ անվանել: CNN-ի հետ զրույցում Մենենդեսն ասել է, որ նախագահի դեմոկրատ թեկնածուն այդ քայլով իրեն «զարմացրել» է: CNN-ի եթերում «ուղիղ միացման» ժամանակ Սանդերսը Մադուրոյի պաշտոնանկությանը չի աջակցել ու արժանացել է դեմոկրատների ու այլ քաղաքական գործիչների քննադատությանը:

Ուշադրությանն արժանի

Սենատի արտաքին հարցերի կոմիտեի բարձրաստիճան անդամ, սենատոր Բոբ Մենենդեսը քննադատել է սենատոր Բերնի Սանդերսին, ով հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնապետ անվանել: CNN-ի հետ զրույցում Մենենդեսն ասել է, որ նախագահի դեմոկրատ թեկնածուն այդ քայլով իրեն «զարմացրել» է:

CNN-ի եթերում «ուղիղ միացման» ժամանակ Սանդերսը Մադուրոյի պաշտոնանկությանը չի աջակցել ու արժանացել է դեմոկրատների ու այլ քաղաքական գործիչների քննադատությանը:

Սանդերսը, ով սոցիալ-դեմոկրատ է համարվում, հրաժարվել է բռնապետի պիտակ կպցնել Մադուրոյին, որի օրոք Վենեսուելան քաղաքական, տնտեսական ու հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել:

Մենենդեսը Սանդերսին մեղադրել է Մադուրոյին բռնապետ չանվանելու համար:

«Բռնապետությունը՝ բռնապետություն է, տարբերություն չկա՝ աջից, թե՞ ձախից», – CNN-ի «New Day» հաղորդման ժամանակ ասել է արտաքին հարցերի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատը:

«Բռնապետներն իրենց ժողովուրդներին ճնշում են: Ես իսկապես զարմացած եմ, որ սենատոր Սանդերսը չի կարողացել նրան առնվազն բռնապետ անվանել»:

Մենենդեսի խոսքով՝ Սանդերսի դիրքորոշումը սխալ է:

Սանեդրսի գրասենյակը Մենենդեսի քննադատությանն արձագանքել է:

«Ինչու՞ չեք քննադատում X բռնապետին»… նմանատիպ բոլոր հարցերը խաղ է, որը Վաշինգտոնի բազեներն են խաղում՝ վերահաստատելով ինտերվենցիոնիստի իրենց ստատուս քվոն, իսկ Բերնին այդ խաղերը չի խաղում», – ասել է Սանդերսի գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Մեթ Դասը:

«Բերնին միշտ հստակ հասկացել է արժեքները, որոնցով առաջնորդվում է, լինի դա արտաքին, թե ներքին քաղաքականություն. մարդու իրավունքներ, հավասարություն, արժանապատվություն և անվտանգություն: Նա աջակցում է այն դիրքորոշմանը, որը հիմնված է այս արժեքների վրա»:

Սանդերսն անձամբ պաշտպանվեց սուր քննադատությունից: Նա ասաց, որ դեմ է Վենեսուելայի ղեկավարին փոխելու նպատակով Միացյալ Նահանգների ռազմական միջամտությանը: Նա մասնավորապես ասել է, որ դրա «չնախատեսված հետևանքը կլինի այն, որ հզոր ազգը կգնա ու մարդկանց կասի, թե որն է լինելու նրանց նոր կառավարությունը»:

Այդուհանդերձ, Սանդերսն ասել է, որ դրությունը Վենեսուելայում, որտեղ Միացյալ Նահանգներն ու բազմաթիվ այլ երկրներ Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին առաջնորդ են ճանաչել, սարսափելի է:

Նա քննադատել է Մադուրոյի կողմից Վենեսուելայի սահմանին հումանիտար օգնության մուտքն արգելափակելն ու ընդունել է, որ վերջին ընտրությունները երկրում ազատ ու ազնիվ չէին: Բացի այդ, ըստ նրա՝ այդ երկրում ժողովրդավար գործընթացներ այդուհանդերձ տեղի ունենում են: Նա կոչ է արել միջազգային դիտորդների հսկողությամբ նոր ընտրություններ անցկացնել:

CNN-ի մոդերատոր Վոլֆ Բլիցերի հարցին, թե ինչու նա Մադուրոյին բռնապետ չանվանեց, Սանդերսը վրդովված պատասխանեց ու իր ամբողջ զայրույթն ուղղեց նախագահ Թրամփի դեմ՝ նրան մեղադրելով «ժողովրդավարությամբ ընտրովի անհանգստանալու համար»:

«Իմ խնդիրն է ժողովրդավարության մասին հոգ տանել ամբողջ աշխարհում», – ասել է նա: «Պետք է անենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ, բայց, ի վերջո, վենեսուելացիները պետք է որոշեն իրենց երկրի ապագան, ոչ թե Միացյալ Նահանգները»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment