Առցանց սելֆիներ տարածելը տղամարդկանց մոտ հոգեպաթոլոգիայի լրացուցիչ նշան է, ասում է ուսումնասիրությունը
Հոդվածի առանցքում
- Տղամարդիկ, ովքեր տեղադրում են շատ սելֆիներ սոցիալական ցանցերում շատ ավելի հավանական է ունենան հոգեպաթոլոգիայի նշաններ՝ անհատականության խանգարում, որը բնութագրվում է հակահասարակական վարքագծով:
- «Զարմանալի չէ, որ տղամարդիկ, ովքեր տեղադրում են շատ սելֆիներ և ավելի շատ ժամանակ են ծախսում դրանց խմբագրման համար ավելի են տառապում նարցիստիզմով, բայց սա առաջին անգամ է, որ այն, ըստ էության, հաստատվել է ուսումնասիրության միջոցով»,- հայտարարել է Օհայոյի պետական համալսարանի պրոֆեսորի ասիստենտ Ջեսի Ֆոքսը, ով ուսումնասիրության ղեկավարն է:
Ուշադրությանն արժանի
Հեղինակ Ջեք Լինշի
11 հունվարի, 2015
Դա նաև նշան է ինքնասիրահարվածության և ինքնաօբյեկտիվացման: Տղամարդիկ, ովքեր տեղադրում են շատ սելֆիներ սոցիալական ցանցերում շատ ավելի հավանական է ունենան հոգեպաթոլոգիայի նշաններ՝ անհատականության խանգարում, որը բնութագրվում է հակահասարակական վարքագծով, ասում է նոր ուսումնասիրությունը:
Վերջերս հրապարակված Անձի և անհատների տարբերությունները հետազոտությունը, որը ընդգրկել է 18-40 տարեկան շուրջ 800 տղամարդկանց հաստատել է նաև այն համոզմունքը, որ տղամարդիկ, ովքեր տարածում են սելֆիներ առցանց ավելի ինքնասիրահարված են: Ինքնասիրահարվածությունը և ինքնաօբյեկտիվացումը նաև կապված է այն տղամարդկանց հետ, ովքեր խմբագրում են իրենց սելֆիները նախքան դրանք տեղադրելը:
«Զարմանալի չէ, որ տղամարդիկ, ովքեր տեղադրում են շատ սելֆիներ և ավելի շատ ժամանակ են ծախսում դրանց խմբագրման համար ավելի են տառապում նարցիստիզմով, բայց սա առաջին անգամ է, որ այն, ըստ էության, հաստատվել է ուսումնասիրության միջոցով»,- հայտարարել է Օհայոյի պետական համալսարանի պրոֆեսորի ասիստենտ Ջեսի Ֆոքսը, ով ուսումնասիրության ղեկավարն է:
«Ավելի հետաքրքիր է այն փաստը, որ, ըստ ուսումնասիրության, նրանք բարձր ցուցանիշներ են գրանցել նաև այլ հակահասարակական դրսևորումներում, հոգեպաթոլոգիայում և ավելի հակված են ինքնաօբյեկտիվացման»:
Ֆոքսը նշել է, որ հոգեպաթոլոգիայի ինքնաօբյեկտիվացման ու ինքնասիրահարվածության դրսևորումները, որը հայտնի է նաև որպես Մութ տրիադա, եղել են միջին մակարդակի: Ի դեպ, այդ հատկությունների չափավոր քանակությունը այդքան էլ վատ բան չէ: Ուսումնասիրությունը պարզել է, որ տղամարդիկ, ովքեր տեղադրում են սելֆիներ առցանց կարող են իրականում ուրիշներին թվալ ավելի գրավիչ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ