Հիշողություն, որ ցնցում է Հայաստանը

Հիշողություն, որ ցնցում է Հայաստանը

Հոդվածի առանցքում

  • Մանուշակագույն ծաղիկներն առատությամբ հայտնվել են Երևանի փողոցներում՝ կախված աղջիկների ականջողներից, խանութների ցուցափեղկերում, պատկերված պատերին կամ մգեցրած ապակիներով ավտոմեքենաների վրա, որոնք մրցավազքի մեջ են կարմիր լույսի տակ: Դրանք անմոռուկներ են, և դրանից հետո մինչև այս շաբաթվա վերջ դժվար է պատկերացնել, թե ինչպես կամ ինչու որևէ մեկը կարող է մոռանալ Հայաստանի պահանջը, որ իրենց նախնիների Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանությունը, պետք է հարգել և ճանաչել որպես ցեղասպանություն:
  • Թուրքիան համառությամբ պնդում է, որ այդ իրադարձությունները չէին եղել կազմակերպված միջոցառումներ, իսկ հայերը պնդում են ճանաչման վրա: Համաշխարհային աստղերի ներգրավումն էլ մեծացրեց այս խնդրի իրազեկությունը ավելի շատ, քան երբևէ: Հայաստանի համար չի կարող լինել ոչ մի փոխզիջում, այն առումով, որը ընդունվել է ամբողջ աշխարհում որպես պատմական փաստ:
  • Հայ դիվանագետների նուրբ փորձերը տարանջատելու ցեղասպանության ճանաչման պահանջը ու տարածաշրջանային բարդ խնդիրների լուծման հարցերը, ուր ներգրավված է Թուրքիան, այժմ ստվերված է ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մեծ քարոզչությամբ ամբողջ աշխարհում հայկական համայնքների գլխավորությամբ, մարդկանց, ովքեր բոլորն էլ ցեղասպանության զոհերի ժառանգներն են:
  • Անցյալ տարվա մայիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասնակցելու Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին 2015 թվականի միջոցառմանը: Հրավերը դժվար թե ընդունվեր: Պատասխանը Էրդողանի հեռու էր կիրթ լինելուց:
  • Չնայած նրան, որ Էրդողանը ցավակցություն հայտնեց հայ զոհերի թոռներին անցած տարի՝ աննախադեպ մի քայլ թուրք առաջնորդի կողմից, որը որոշակի առաջընթաց էր, բայց դա հեռու էր նրանից, ինչ պահանջում են հայերը, իսկ ցանկացած բարյացակամության ընկալում անմիջապես արժեզրկվում է իր հետագա հանդուգն խոսքերի պատճառով:
  • Վատիկանում ապրիլի 12-ի հատուկ Սուրբ Պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Համաշխարհային պատերազմի ժամանակ սպանությունները, որոնք դատարկեցին անատոլիական տարածաշրջանը հայերից, կոչեց Ցեղասպանություն: Փոխարենը արձագանքելու մակերեսային «մենք համաձայն չենք» մոտեցմամբ՝ Էրդողանը սպառնալիք ուղղեց իր հանդուգն կերպարի ներքո և «զգուշացրեց» Պապին «չկրկնել այդ սխալը»:
  • Ճակատագրի հեգնանքով 2007 թվականին թուրքահայ թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը ստեղծել է որոշակի համերաշխություն հայերի հետ և քանդել որոշակի տաբուներ՝ նյութի մասին խոսելու առումով:
  • Վեց ամիս առաջ հայ մտավորական Էյթուն Մահչուպյանի նշանակումը, որպես Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական դիտարվեց որպես դրական քայլ առաջ: Ապրիլի 10-ի իր տված հարցազրույցում նա վերահաստատեց իր նախկին տեսակետը, որ եթե մեկը համարում է, որ Բոսնիայի և Ռուանդայի իրադարձությունները ցեղասպանություն են, ապա հայկական ջարդերը նույնպես պետք է համարվեն որպես այդպիսին: Նրա կտրուկ «հրաժարականը» անցյալ շաբաթ նման չէ զուգադիպության:

Ուշադրությանն արժանի

Երևան- Մանուշակագույն ծաղիկներն առատությամբ հայտնվել են Երևանի փողոցներում՝ կախված աղջիկների ականջողներից, խանութների ցուցափեղկերում, պատկերված պատերին կամ մգեցրած ապակիներով ավտոմեքենաների վրա, որոնք մրցավազքի մեջ են կարմիր լույսի տակ:

Դրանք անմոռուկներ են, և դրանից հետո մինչև այս շաբաթվա վերջ դժվար է պատկերացնել, թե ինչպես կամ ինչու որևէ մեկը կարող է մոռանալ Հայաստանի պահանջը, որ իրենց նախնիների Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանությունը, պետք է հարգել և ճանաչել որպես ցեղասպանություն:

Հետաքրքիր է այցելել մի երկիր, որը պատրաստվում է կոտորածի հիշատակմանը: Հյուրանոցները լցված են, հեռավոր բարեկամները վերամիավորվում են, բեմեր կառուցվում: Դա այն ամենն է, որով նախապատրաստվում են տարելիցին:

Սակայն ցանկացած ոգևորություն ճնշվում է անդադար տխրությամբ և խնդիրը ավելի է սրվում նրանով, որ միջոցառումը մերժված է նույն այն երկրի կողմից, որը իրականացրել է հանցագործություն: Դա այն դրվագներից է, որ խոսում է մի ժողովրդի խոշտանգումների, զանգվածային գերեզմանների և հարկադիր վտարման մասին, որը ի վերջո ցրվել է աշխարհի բոլոր անկյուններով: Պատճառը, որ հայերն այդքան ցրված են աշխարհով մեկ և, ընդհանրապես, ցեղասպանություն բառի ծագումը կապված է այն ամենի հետ, որ տեղի էր ունեցել 1915 թվականին, երբ, ըստ պատմաբանների մեծ մասի կոնսենսուսի, Օսմանյան կայսրությունը կազմակերպված սպանել է մինչև 1.5 մլն հայերի:

Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը նշում է 100-րդ տարելիցը այն օրվա, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց հեռացնել և սպանել այնտեղ բնակվող հայերին հիմնականում արևելյան շրջանի Անատոլիայից: Հայաստանը պնդում է, որ նրանք արդեն մեկուսացված էին որպես քրիստոնեական փոքրամասնություն մահմեդական Օսմանյան կայսրության մեջ և սպանվել են բախումների ընթացքում նույնիսկ 1915 թվականից առաջ, և որ օսմանները օգտագործել են պատերազմի պատրվակը՝ վերջնականապես  ոչնչացնելու նրանց:

Թուրքիան ընդունում է, որ եղել են ջարդեր երկու կողմերից, սակայն պնդում է, որ նրանց կայսրությունը կործանվում էր՝ հարձակման ենթարկվելով Եվրոպայի բոլոր կողմերից, իսկ Ռուսաստանը հայկական զինյալներին զինում էր ապստամբության համար: Այն նաև, տարբեր ժամանակներում, հայտարարել է, որ հայերը դիմում էին ինքնուրույն փախուստի կայսրության սահմաններից՝ չնայած այն սարսափելի վկայությունների, որ տվել են վերապրածները, որոնք բռնի տեղահանվել են դեպի սիրիական անապատներ, սպանվել կամ մահացել սովից և հյուծվելուց:

Թուրքիան համառությամբ պնդում է, որ այդ իրադարձությունները չէին եղել կազմակերպված միջոցառումներ, իսկ հայերը պնդում են ճանաչման վրա: Համաշխարհային աստղերի ներգրավումն էլ մեծացրեց այս խնդրի իրազեկությունը ավելի շատ, քան երբևէ: Հայաստանի համար չի կարող լինել ոչ մի փոխզիջում, այն առումով, որը ընդունվել է ամբողջ աշխարհում որպես պատմական փաստ, բայց պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և փակ ցամաքային սահմանը Թուրքիայի հետ ունի ծանր տնտեսական հետևանքներ երկրի համար:

Հայ դիվանագետների նուրբ փորձերը տարանջատելու ցեղասպանության ճանաչման պահանջը ու տարածաշրջանային բարդ խնդիրների լուծման հարցերը, ուր ներգրավված է Թուրքիան, այժմ ստվերված է ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մեծ քարոզչությամբ ամբողջ աշխարհում հայկական համայնքների գլխավորությամբ, մարդկանց, ովքեր բոլորն էլ ցեղասպանության զոհերի ժառանգներն են:

Դա պահանջում է շատ դելիկատ հավասարակշռության պահպանում:

Անցյալ տարվա մայիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մասնակցելու Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին 2015 թվականի միջոցառմանը: Հրավերը դժվար թե ընդունվեր: Պատասխանը Էրդողանի հեռու էր կիրթ լինելուց: Թուրքիան սովորաբար ապրիլի 25-ին նշում է Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը, որը ծանր հետևանքներ է ունեցել դաշնակից երկրների համար և նույնիսկ կարևոր դեր խաղացել նոր Թուրքիայի Հանրապետության ստեղծման հարցում:

Այս տարի Թուրքիան դիմել է հակապատմական քայլի՝ տեղափոխելով միջոցառումները ապրիլի 24-ին՝ մեկ օր հետո, երբ ոչ մի նշանակալի իրադարձություն տեղի չի ունեցել Գալիպոլիում: Այն, սակայն, սգոաբար հիշվում է, որպես գիշեր, երբ օսմանյան պաշտոնյաները Պոլսում ձերբակալեցին, տեղահանեցին և սպանեցին հայ մտավորականներին՝ հրահրելով մի արշավ, որի գագաթնակետն էր զանգվածային բնաջնջումը նրանց, ովքեր ապրում էին երկրի արևելքում: Ըստ դիվանագիտական աղբյուրների, այս քայլը, միտված է ստվերելու այդ օրը, երբ Հայաստանը հիշատակելու է ցեղասպանությունը:

Այն եղել է Էրդողանի միանձնյա որոշումը, որը նույնիսկ տխրեցրել է շատ մասնավոր բարձրաստիճան թուրք պաշտոնյաներին, ովքեր հոգնել են նրա վանող, բիրտ վարքագծից:

Չնայած նրան, որ Էրդողանը ցավակցություն հայտնեց հայ զոհերի թոռներին անցած տարի՝ աննախադեպ մի քայլ թուրք առաջնորդի կողմից, որը որոշակի առաջընթաց էր, բայց դա հեռու էր նրանից, ինչ պահանջում են հայերը, իսկ ցանկացած բարյացակամության ընկալում անմիջապես արժեզրկվում է իր հետագա հանդուգն խոսքերի պատճառով:

Վատիկանում ապրիլի 12-ի հատուկ Սուրբ Պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Համաշխարհային պատերազմի ժամանակ սպանությունները, որոնք դատարկեցին անատոլիական տարածաշրջանը հայերից, կոչեց Ցեղասպանություն:

Փոխարենը արձագանքելու մակերեսային «մենք համաձայն չենք» մոտեցմամբ՝ Էրդողանը սպառնալիք ուղղեց իր հանդուգն կերպարի ներքո  և «զգուշացրեց» Պապին «չկրկնել այդ սխալը»: Նրա եվրոպական գործերի նախարարը գնաց ավելի հեռու և առաջարկեց,  թե պետք է մեղադրել Պապին, քանի որ քահանայապետն արգենտինական քաղաքացիություն ունի, որը մի երկիր է, որ «ողջունել է նացիստական բռնությունները»: Անցած շաբաթա վերջին հաղորդվեց, որ Էրդողանը գնացել է շատ ավելի հեռու՝ սպառնալով արտաքսել հայերին Թուրքիայից:

Լրատվամիջոցների մեջբերմամբ իր ասածը հնչում է այսպես. «Մենք կարող ենք արտաքսել այն հայերին, ովքեր ապրում են այստեղ որպես հյուրեր, բայց մենք չենք անում դա»: Եթե սա փորձ էր ողջունելու հայերին, ապա անկասկած այն չհաջողվեց, և սխալ մի դիտողություն էր պետական գործչի կողմից՝ հատկապես հաշվի առնելով ժամանակացույցը:

Բացի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների անկեղծ և սթափ գնահատման բացակայությունից, հայերը շարունակում են դիտարկվել պետության աչքերում որպես ներքին սպառնալիք, մի բնութագրում, որը ամրապնդվում է երեխաների սարսափելի հնչեղությամբ դպրոցական դասագրքերի մեջ, որոնք հիմնված են հիվանդագին ազգային անվտանգության վրա: Ճակատագրի հեգնանքով 2007 թվականին թուրքահայ թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը ստեղծել է որոշակի համերաշխություն հայերի հետ և քանդել որոշակի տաբուներ՝ նյութի մասին խոսելու առումով:

Վեց ամիս առաջ հայ մտավորական Էյթուն Մահչուպյանի նշանակումը, որպես Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական դիտարվեց որպես դրական քայլ առաջ: Ապրիլի 10-ի իր տված հարցազրույցում նա վերահաստատեց իր նախկին տեսակետը, որ եթե մեկը համարում է, որ Բոսնիայի և Ռուանդայի իրադարձությունները ցեղասպանություն են, ապա հայկական ջարդերը նույնպես պետք է համարվեն որպես այդպիսին: Նրա կտրուկ «հրաժարականը» անցյալ շաբաթ նման չէ զուգադիպության:

Իհարկե, Թուրքիան եղել է պաշտպանական դիրքերում այս տարվա ընթացքում ընդդեմ Պապի, Քարդաշյան կլանի, Եվրոպական խորհրդարանի, Շերի, Ռոբ Լոուի, System of a Down-ի և մնացածի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում անհավանական դաշինքի: Հունվարին ռեալիթիի շոուի հեռուստատեսային աստղ և չորրորդ սերնդի ամերիկահայ Քիմ Քարդաշյանը ճանապարհորդություն իրականացրեց իր ամուսնու ռեփեր Քանյե Ուեսթի, քույր Քլոեի և քազենների հետ՝ բացահայտելու իր նախնիների երկիրը, շրջելու Հայաստանով հեռուստատեսային անձնակազմի հետ և թարմացնելու իր 30 միլիոնանոց հետևորդներ ունեցող Ինստագրամը սելֆիներով հյուրանոցային սենյակից մինչև ընտանիքի հետ ցեղասպանության հուշահամալիրում ծաղիկներ դնելիս նկարներով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment