Գիտնականները կարող են վատ հիշողությունները վերածել լավի
Հոդվածի առանցքում
- Գիտնականները ճանապարհ են գտել քնած մկների ուղեղի մեջ ստեղծելու երջանիկ հիշողություններ ՝ մեծացնելով հույսերը, որ նմանատիպ բուժում հնարավոր է սթրեսային խանգարումներով տառապող մարդկանց համար:
- Այն, ինչ մենք արեցինք, ստիպեց նրանց սովորել քնի ընթացքում, պարզեցինք, որ մասնավորապես, որոշ հատվածներ կապված են պարգևատրման հետ:
- Եթե գիտնականները կարողանան կապել տարբեր զգացմունքները հիշողության հետ, դա կարող է օգնել բուժել մարդկանց, ովքեր տառապում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից:
Ուշադրությանն արժանի
Մինչ օրս այն աշխատում է միայն մկների վրա
Գիտնականները ճանապարհ են գտել քնած մկների ուղեղի մեջ ստեղծելու երջանիկ հիշողություններ ՝ մեծացնելով հույսերը, որ նմանատիպ բուժում հնարավոր է սթրեսային խանգարումներով տառապող մարդկանց համար:
Նեվրոգիտնականները՝ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնից (CNRS) եւ ESPCI ParisTech –ից, վերջերս անցկացրել են մի փորձ, որտեղ տեղադրվել են էլեկտրոդներ քնած մկների ուղեղների մեջ, որոնց մինչ այդ նախորդ օրը գցել էին լաբիրինթոս:
Քանի որ մկների հիշողության մեջ մնացել էր տեղեկատվություն լաբիրինթոսի մասին, գիտնականները մկների ուղեղում ակտիվացրել էին պարգևատրման մասը , որը դրական ասոցիացիաներ էր առաջացնում քարտեզի վրայի մի քանի հատվածների նկատմամբ: Հաջորդ առավոտ մկները վազեցին ուղիղ այդ վայրերը:«Այն տեղեկությունը, որ մենք ստացանք մկների քնի ժամանակ պարզապես անհրաժեշտ էր տարբեր վայրերի միջավայրերի նկատմամբ հուզական վերաբերմունքը պարզելու համար», – ասաց դոկտոր Քարիմ Բենչենանը Huffington Post-ին, ով CNRS-ի նյարդաբաններից է և ուսումնասիրության հեղինակներից մեկը:
«Իսկապես, զարթնելու ժամերին բոլոր վայրերը չեզոք էին: Այն, ինչ մենք արեցինք, ստիպեց նրանց սովորել քնի ընթացքում, պարզեցինք, որ մասնավորապես, որոշ հատվածներ կապված են պարգևատրման հետ»:
Այս բեկումը կարող է շատ ավելին անել մարդկանց համար: Եթե գիտնականները կարողանան կապել տարբեր զգացմունքները հիշողության հետ, դա կարող է օգնել բուժել մարդկանց, ովքեր տառապում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներից: Բայց դեռ շատ ժամանակ է անհրաժեշտ, որ այդ բուժումը հնարավոր լինի ապահով կիրառել մարդկանց վրա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ