Մելինե Թումանի. Հայոց Ցեղասպանությունը և քաղաքականության մեղմացումը

Մելինե Թումանի. Հայոց Ցեղասպանությունը և քաղաքականության մեղմացումը

Հոդվածի առանցքում

  • Մելինե Թումանիի «Եղել և չի եղել» առաջին գիրքը, որը տարակուսանք, երբեմն զայրույթ է առաջացնում, ատելության ու հնարավորության միջով ճանապարհորդություն է Թուրքիայում, Հայաստանում և դրանց սահմաններից դուրս: Այն փորձում է վերլուծել ատելությունը, որը դեռ բաժանում է հայերին և թուրքերին Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի նախօրեին:
  • Երբեմն թվում է, թե Թումանիի գիրքը ավելի շատ մերկացնում է նրա անվստահությունն ու ամոթը: Նա վերարտադրում է հայերի ֆիզիկական տեսքի, մշակութային ավանդույթների և մյուս բոլոր մանրամասների վերաբերյալ նվաստացնող կարծրատիպերը, ինչը նրա համար կարող էր շատ ավելի մեծ խնդիր առաջացնելր, եթե գրեր մեկ այլ էթնիկ խմբի մասին: Ի վերջո, արդարացի հարց է առաջանում.ինչու՞ սփյուռքի հայերը չպետք է հետապնդեն Հայոց Ցեղասպանությունը:
  • Իր գրքի սկզբում հեղինակը նկարագրում է մի շարք, թերևս, տխուր տեսարաններ Մասաչուսեթսի հայկական ամառային ճամբարից, որը ղեկավարում էր ազգայնական Դաշնակցական կուսակցությունը: Մի սենյակից գոռոցներ էին լսվում: Դեռահասները բարձրաձայն կողմ և դեմ էին արտահայտվում Լիսաբոնի հնգյակին` մի խումբ հայ ահաբեկիչների, ովքեր 1983-ին անհաջող փորձ արեցին պայթացնել Պորտուգալիայում թուրք դեսպանին, սակայն դեսպանի կնոջ և պորտուգալացի ոստիկանի հետ մահացան նաև իրենք:
  • Թեև ես անդրդվելիորեն հավատում եմ, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի և պատշաճ փոխհատուցի, այնուամենայնիվ Հայոց Ցեղասպանությունը չէ, որ չի թողնում ինձ գիշերները հանգիստ քնել: Ես ենթադրում եմ, որ հայերի մեծ մասն ավելի շատ ինձ է նման, քան ծաղրանքի ենթարկված ազգայնականներին, որոնց Թումանին նկարագրում է իր գրքում: Նա ցուցաբերում է ստամբուլահայերի զգացմունքներն ընկալելու ակնհայտ անկարողություն, որոնք գտնվում են մշակութային ժայռի ու զնդանի արանքում:
  • Այն, որ նրա գիրքը լույս է տեսել 2015-ին, անընդունելի է, քանի որ նա փորձում է աղ ցանել հայկական համընդհանուր հիշողության վերքերի վրա: Սակայն ամենամեծ զավեշտն այն է, որ հազարավոր թեմաներից՝ հայկական և ոչ հայկական, որոնք Թումանին կարող էր ընտրել, նա իր առաջին գրքի համար ընտրել է այն, ինչից իր իսկ պնդմամբ, փորձել է հեռու մնալ:

Ուշադրությանն արժանի

Մելինե Թումանիի «Եղել և չի եղել» առաջին գիրքը, որը տարակուսանք, երբեմն զայրույթ է առաջացնում, ատելության ու հնարավորության միջով ճանապարհորդություն է Թուրքիայում, Հայաստանում և դրանց սահմաններից դուրս: Այն փորձում է վերլուծել ատելությունը, որը դեռ բաժանում է հայերին և թուրքերին Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի նախօրեին: Քողազերծման հետ կապված ամենամեծ խնդիրը, հավանաբար ընկած է Թումանիի ենթադրությունների իր հիմքում, ըստ որի, հայերն ու թուրքերը ատում են միմյանց` հավասարեցնելով զոհին և հանցագործին: Այստեղ Թումանին մոլորվում է հաճախ աղավաղվող ու հակասական վերլուծություններում:

Հեղինակը  որոշակի հայերի շրջանում Հայոց Ցեղասպանության մոլուցքի վերաբերյալ իր տեսակետն ունի, ինչն այժմ արդեն ինքնատիպ չէ:

Հայերը շատ ժամանակ են ծախսում այդ մասին խոսելու վրա և փորձում են հավաստիացնել աշխարհին, թե ինչ սարսափների միջով են անցել 1915-ից մինչև 1923 թվականներին, երբ օսմանյան թուրքերը կոտորեցին 1.5 միլիոն հայերի, նաև 1.5 միլիոն քրիստոնյա ասորիների և պոնտացի հույների: Ավելի քան մեկ տասնամյակ մյուսներն էլ են  նույնն անում, ինչ Թումանին և ավելի պերճախոս: Կուրատոր Նիրի Մելքոնյանը բազմիցս ասել է, որ հայերի  ցեղասպանությամբ համակվելը խոչընդոտում է նրանց առաջընթացին որպես առաջադեմ ժողովուրդ, թույլ չի տալիս օգտագործել իրենց իրական, փայլուն ներուժը:

Իսկ տեսաբան Մարկ Միչանյանը պնդում է, որ նվաստացուցիչ է, երբ աշխարհին աղերսում ես ճանաչել, ընդ որում բոլորին, այդ թվում թուրքերին, ովքեր իսկապես ցանկանում են իմանալ, կամ տեղյակ են, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1915-1923-ին: Հայերի ցեղասպանությունը, իրադարձությունների ժամանակ եւ հետո, ամբողջովին փաստագրված է:

Երբեմն թվում է, թե Թումանիի գիրքը ավելի շատ մերկացնում է նրա անվստահությունն ու ամոթը: Նա վերարտադրում է հայերի ֆիզիկական տեսքի, մշակութային ավանդույթների և մյուս բոլոր մանրամասների վերաբերյալ նվաստացնող կարծրատիպերը,  ինչը նրա համար կարող էր շատ ավելի մեծ խնդիր առաջացնելր, եթե գրեր մեկ այլ էթնիկ խմբի մասին: Ի վերջո, արդարացի հարց է առաջանում.ինչու՞ սփյուռքի հայերը չպետք է հետապնդեն Հայոց Ցեղասպանությունը: Օրինակ, ի տարբերություն հրեաների և Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափելի Հոլոքոստի, Հայոց Ցեղասպանությունը երբեք պատշաճ չի ճանաչվել և գույքային, դրամական կորուստներն ու վնասները երբեք չեն փոխհատուցվել ոճրագործի` թուրքական կառավարության կողմից:

Ջերմ ընդունելությունը, որ նրա գիրքը ստացել է մամուլում, կարծես, նեցուկ է նրանց, ովքեր պնդում են, որ հրատարակչական աշխարհը երբեմն աշխատում է համաքայլ հիմնական էլիտայի և կառավարական կառույցների հետ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի հայերը հրաժարվեն փոխհատուցման պահանջներից և, այդ կերպ հանդարտեցնեն ժամանակակից Թուրքիայի հաճախ ագրեսիվ ժխտողական կառավարություններին:

Պատմելով, թե որքան է ամաչել հայկական միջավայրում մեծանալու համար, նա նաև նշել է Թուրքիայում անցկացրած չորս տարիների մասին, որտեղ հանդիպել է թուրքերի, որոնք, կարծես, մարդկային էին: Նրանք զավեշտալի այլմոլորակայիններ, կլինգոններ չէին, որոնք կուլ են տալիս քրիստոնյա երեխաներին: Բայց ով է երբևէ մտածել, որ նրանք այդպիսին են: Թումանին լինում է նաև Հայաստանում: Ընկերոջ հետ ժամանելով Երևան` երկրի մայրաքաղաք, նա գրում է. «Ես շփոթված էի: Գայթակղել էի Գրեխտենին` ասելով, որ Երևանը գեղեցիկ քաղաք է, բայց առաջին հայացքից այն մաշված ու մռայլ տեսք ուներ»:

Փաստ է, որ Երևանը հաճելի միջին չափի քաղաք է վարդագույն տուֆով ու տեղ-տեղ ժամանակակից արևմտյան ոճի շինություններով: Հետաքրքիր է, Թումանին երբևէ կարող էր ակնկալել, որ Երևանը` ցեղասպանության կիսաքաղց ու թոքախտով վերապրածների կառուցած քաղաքը, կհավասարվի Ստամբուլին` Բյուզանդիայի նախկին մայրաքաղաքին, որը տասներկու միլիոն բնակչությամբ տարածվում է Բոսֆորի ափին:

Իր գրքի սկզբում հեղինակը նկարագրում է մի շարք, թերևս, տխուր տեսարաններ  Մասաչուսեթսի հայկական ամառային ճամբարից, որը ղեկավարում էր ազգայնական Դաշնակցական կուսակցությունը: Մի սենյակից գոռոցներ էին լսվում: Դեռահասները բարձրաձայն կողմ և դեմ էին արտահայտվում Լիսաբոնի հնգյակին`  մի խումբ հայ ահաբեկիչների, ովքեր 1983-ին անհաջող փորձ արեցին պայթացնել Պորտուգալիայում թուրք դեսպանին, սակայն դեսպանի կնոջ և պորտուգալացի ոստիկանի հետ մահացան նաև իրենք:

«Ատամն ընդ ատաման: Նպատակն արդարացնում է միջոցները: … Ես նկատեցի, մի երիտասարդ ճամբարականի` Ջուլյային, որը լալիս էր, իսկ նրա ընկերը նրան հանգստացնում էր: Հետո Ջուլյան միշտ լաց էր լինում ցանկացած առիթի դեպքում… Բանավեճը շարունակվեց ու վերածվեց քաոսի: Ծալովի մետաղական աթոռն աղմուկով ընկավ հատակին, շարժական դռների ապակիները խոնավացել էին: Փոքրերը կծկվել էին, մինչ ավելի տարիքովները վիճում էին: Ոմանք ասում էին, որ տղամարդիկ նահատակներ են, իսկ ցեղասպանության թուրքական ժխտողականությունը շատ հզոր է, որպեսզի դրա դեմ մեղմ  միջոցառումներ կիրառվեն »( էջ17-18): Այս մարդիկ, պնդում է Մելինեն, ինչ-որ կերպ խորհրդանշում են միջին հային: Բայց որ ողջամիտ մարդը կարող է պաշտպանել անմեղ մարդկանց սպանությունը հանուն ինչ-որ պատճառի:

Եթե Թումանին հաճախեր մեկ այլ ամառային ճամբար Քեյփ Կոդում, որը ղեկավարում են Մխիթարյան քահանաները, նա կտեսներ կրոնական շեշտադրում: Նուբարի Ճամբարում էլ` Կատսկիլս լեռներում, որը ղեկավարում են Ռամկավարներին առընթեր ՀԲԸՄ-ն,  իշխում է միասնությունն ու զվարճանքը: (Ես մասնակցել եմ բոլոր երեքին):

Իմ նպատակը չէ այստեղ վիճել, թե հայկական կյանքի կամ ինքնության որ «տարբերակն» է նախընտրելի, կամ ես որը կընտրեի: Ես նման խնդիր չունեմ, ինչպես նաև իմ շատ հայ ընկերներ ու գործընկերներ: Միշտ ունեցել եմ թուրք ընկերներ, որպես Հարվարդի շրջանավարտ, ժամադրվել եմ մի թուրք աղջկա հետ, որը հետագայում դարձավ ժխտողական և թուրք դիվանագետ: Ես միշտ հիասթափվել եմ թուրքական կառավարությունից, որը մերժումը ճիշտ է համարում:. Հուսով եմ, որ մի օր, երկու մարդիկ կհաշտվեն: Ատելությունը երբեք հավասարության մաս չի եղել:

Լրագրողական անբարեխղճության մեկ այլ օրինակ: Թումանին խոսում է արևելահայերենի և արևմտահայերեն տարբերությա մասին: Մի բարբառում » տ» մեկ ուրիշում «դ» է: Օրինակ, երբ նա լսել է » Hai Tad տերմինը» («հայ դատ») ճամբարում, չի հասկացել, որ «Hai Dat»-ը, ինչպես իրանահայերն են արտասանում, նույն «Հայ Դատն» է: Իսկապե՞ս Hai Tad եւ Hai Dat այնքան տարբեր են հնչում:

Թեև ես անդրդվելիորեն հավատում եմ, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի և պատշաճ փոխհատուցի, այնուամենայնիվ Հայոց Ցեղասպանությունը չէ, որ չի թողնում ինձ գիշերները հանգիստ քնել: Ես ենթադրում եմ, որ հայերի մեծ մասն ավելի շատ ինձ է նման, քան ծաղրանքի ենթարկված ազգայնականներին, որոնց Թումանին նկարագրում է իր գրքում: Նա ցուցաբերում է ստամբուլահայերի զգացմունքներն ընկալելու ակնհայտ անկարողություն, որոնք գտնվում են մշակութային ժայռի ու զնդանի արանքում. ոչ բավարար թուրքերեն թուրքերի համար, ոչ բավարար հայերեն  հայերի համար: Եվ երբ Թուրքիայում էթնիկ թուրքերը նրան չճանաչեցին, ինչի հետ մեծ հույսեր էր կապել, Թումանին ընդունում է, որ ավելի շփոթված է, քան առաջ էր:

Ի վերջո Թումանիի գիրքը կլիներ ավելի ազնիվ ու արդյունավետ, եթե նա այն վերնագրեր «Ուլտրա-ազգայնականությունը և նրա դժգոհությունները»  ու պարզապես ուսումնասիրեր հայ համայնքի ավելի աջակողմյան անդամներին: Այն, որ նրա գիրքը լույս է տեսել 2015-ին, անընդունելի է, քանի որ նա փորձում է աղ ցանել  հայկական համընդհանուր հիշողության վերքերի վրա: Սակայն ամենամեծ զավեշտն այն է, որ հազարավոր թեմաներից՝ հայկական և ոչ հայկական, որոնք Թումանին կարող էր ընտրել, նա իր առաջին գրքի համար ընտրել է այն, ինչից իր իսկ պնդմամբ, փորձել է հեռու մնալ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment