Հայ համայնքը նշում է պատմությունը ArmeniaFest-ում` Գլեն Ուովերլիում

Հայ համայնքը նշում է պատմությունը ArmeniaFest-ում` Գլեն Ուովերլիում

Հոդվածի առանցքում

  • Այսօր`1960-ականներին Մելբուրնի հայ ներգաղթյալների ներհոսքից ավելի քան 50 տարի անց, Հոթակորզյանը փաստում է, որ շատերն արդեն գիտեն իր հայրենիքի մասին: «Մարդիկ այժմ ճանաչում են մեր երկիրը և նրա պատմության մի մասը», - ասում է Հոթակորզյանը:
  • Հայերը անցած դարի ցեղասպանության զոհերն են, մոտ 2 միլիոն մարդ էր ապրում Թուրքիայում, նրանց տեղահանել կամ սպանել են սկսած 1915 թվականից:
  • 100-րդ տարելիցը հիշատակող միջոցառումների շրջանակում հայերը ընդգծելու են իրենց ձեռքբերումները ArmeniaFest-ում:

Ուշադրությանն արժանի

Գլորիա Հոթակորզյանը մանուկ տարիքում ոչինչ չասող հայացքների էր արժանանում, երբ ասում էր, որ Հայաստանից է.

«Նկատի ունեք Ռումինի՞ա», – հարցնում էին նրանք:

«Ես պատասխանում էի` ոչ, Արմենիա»:

Այսօր`1960-ականներին Մելբուրնի հայ ներգաղթյալների ներհոսքից ավելի քան 50 տարի անց, Հոթակորզյանը փաստում է, որ շատերն արդեն գիտեն իր հայրենիքի մասին: «Մարդիկ այժմ ճանաչում են մեր երկիրը և նրա պատմության մի մասը», – ասում է Հոթակորզյանը:

Հայերը անցած դարի ցեղասպանության զոհերն են, մոտ 2 միլիոն մարդ էր ապրում Թուրքիայում, նրանց տեղահանել կամ սպանել են սկսած 1915 թվականից:

100-րդ տարելիցը հիշատակող միջոցառումների շրջանակում հայերը ընդգծելու են իրենց ձեռքբերումները ArmeniaFest-ում: Միջոցառումը տեղի կունենա շաբաթ, ապրիլի 4-ին, Glen Waverley Community Centre-ում: Հոթակորզյանը կկզմակերպի փառատոնի անցկացումը, որը կներառի երգեր, պարեր, ուտելիքի մատուցում:

«Մենք տարվա այս շրջանում միշտ անցկացնում ենք հիշատակի և հարգանքի միջոցառումներ, բայց այս տարի որոշեցինք, որ ժամանակն է բուժել փրկության վերքերը և ցույց տալ մեր նոր տանը ձեռք բերած հաջողությունները», – ասել է Հոթակորզյանը

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment