1945-ից հետո առաջին անգամ Գերմանիայում կհրատարակվի «Mein Kampf»
Հոդվածի առանցքում
- 1945-ին Հիտլերի մահից հետո առաջին անգամ Գերմանիայում կհրատարակվի նրա ինքնակենսագրությունը: Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը (IfZ) մանրամասներ է ներկայացրել «Mein Kampf» գրքի (Իմ պայքարը) անոտացիայով տարբերակի վերաբերյալ, որը պետք է լույս տեսնի հաջորդ տարի:
- Դոկտոր Բրեխտկենը բացատրում է, որ IfZ-ի այս նոր հրատարակմամբ տխրահռչակ նամակը ներկայացվում է ճիշտ պատմական համատեքստում: Դրա ծավալը կլինի շուրջ 2000 էջ, ներառված կլինեն գիտական հոդվածներ և 1923-ից Ադոլֆ Հիտլերի գրառումների` 748 էջի օրիգինալը:
- Սակայն, Գերմանիայում դեռ կարող են խոչընդոտել «Mein Kampf»-ի («Իմ պայքարը»), հրատարակմանը: Գրքի հակասեմական բնույթի պատճառով, «Mein Kampf»-ի հրատարակչական տարբերակները, որոնք հիմնականում անոտացիա չունեն, կարող է գերմանական իրավունքում ռասայական ատելության հրահրման պատճառ դառնալ: IfZ-ի վերջնական տարբերակը հենց այս տեսանկյունից կլինի ուշադրության կենտրոնում:
Ուշադրությանն արժանի
1945-ին Հիտլերի մահից հետո առաջին անգամ Գերմանիայում կհրատարակվի նրա ինքնակենսագրությունը: Մյունխենի ժամանակակից պատմության ինստիտուտը (IfZ) մանրամասներ է ներկայացրել «Mein Kampf» գրքի (Իմ պայքարը) անոտացիայով տարբերակի վերաբերյալ, որը պետք է լույս տեսնի հաջորդ տարի: Առայժմ այն հասանելի է հին հրատարակությունների գրախանութներում կամ առցանց:
Դիկտատորի մահից հետո Բավարիայի նահանգը նացիստական Franz-eher հրատարակչությունից ժառանգել է գրքի հեղինակային իրավունքը և դաշնային կառավարության հետ համաձայնեցված արգելափակել է դրա հրատարակումը: Սակայն Գերմանիայում գրքի նկատմամբ հեղինակային իրավունքը ուժը կորցնում է հեղինակի մահից 70 տարի հետո, ինչն այն վերահրատարակելու հնարավորություն է տալիս:
Գրքի սեփականությունը, գնումն ու վաճառքն անօրինական չէ Գերմանիայում, ասում է IfZ փոխտնօրեն Մագնուս Բրեխտկենը: «Մարդիկ դարձյալ կարծում են, որ դա արգելված գիրք է, բայց ոչ, դա պարզապես գիրք է, որի վերահրատարակման արգելքի պատճառը հեղինակային իրավունքն էր», – ասում է նա:
Դոկտոր Բրեխտկենը բացատրում է, որ IfZ-ի այս նոր հրատարակմամբ տխրահռչակ նամակը ներկայացվում է ճիշտ պատմական համատեքստում: Դրա ծավալը կլինի շուրջ 2000 էջ, ներառված կլինեն գիտական հոդվածներ և 1923-ից Ադոլֆ Հիտլերի գրառումների` 748 էջի օրիգինալը:
2012-ին Բավարիայի կառավարությունը պարտավորվել էր ֆինանսական աջակցություն ցույց տալ ծրագրին, վկայակոչելով աշխատանքը «թափանցիկ դարձնելու» կարևորությունը: Սակայն 2013 թվականին Իսրայել կատարած այցից հետո Բավարիայի վարչապետ Հորստ Զիհովերը հրաժարվում է այդ ծրագրից:
Հարցին, թե որքան տրամաբանական է նման վիճելի գրքի հրապարակումը, Բրեխտկենը պատասխանում է. «Դա կախված է ձեր տեսանկյունից: Մենք համաձայն ենք զոհերի տեսակետներների հետ, որոնք չեն ցանկանում, որ 1930-1940-ականների իրենց տրավմատիկ ապրումները կրկնվեն: Բայց մեր գործն է ուսումնասիրել ազգային սոցիալիզմի ծագման պատճառները, որպեսզի հասկանանք, թե դա ինչպես պատահեց և այն ինչ նշանակություն կարող է ունենալ գերմանական հասարակության ապագայի համար»:
«Մենք շատ կարևոր ենք համարում հանրությանը պատմական տարածքների և ժամանակաշրջանների գիտական, ուսումնասիրությունների վրա հիմնված տեղեկատվությամբ ապահովելը: Հիտլերն, իհարկե, 20-րդ դարի առաջին կեսի կենտրոնական դեմքերից մեկն էր, իսկ ինչ նա ստեղծեծ 20-ականներին ու 30-ականներին, արդեն ուսումնասիրվել է կարևոր հրատարակություններում»:
Սակայն, Գերմանիայում դեռ կարող են խոչընդոտել «Mein Kampf»-ի («Իմ պայքարը»), հրատարակմանը: Գրքի հակասեմական բնույթի պատճառով, «Mein Kampf»-ի հրատարակչական տարբերակները, որոնք հիմնականում անոտացիա չունեն, կարող է գերմանական իրավունքում ռասայական ատելության հրահրման պատճառ դառնալ: IfZ-ի վերջնական տարբերակը հենց այս տեսանկյունից կլինի ուշադրության կենտրոնում:
Դոկտոր Բրեխտկենը փորձել է նվազեցնել «Mein Kampf»-ի նորից հրատարակելու կարևորությունը, ասելով, որ դա պարզապես պատմական տեքստ է, որը Գերմանիայում արդեն հասանելի է այն կարդալ ցանկացողների համար:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ