Lրագրող եղբայրները, ովքեր մեծ գին են վճարում Ադրբեջանում ազատ խոսելու համար

Lրագրող եղբայրները, ովքեր մեծ գին են վճարում Ադրբեջանում ազատ խոսելու համար

Հոդվածի առանցքում

  • Հուսեյնով եղբայրներից ոչ մեկը նախորդ տարի չտեսավ իր մորը նախքան նրա մահը: Լրագրող Էմին Հուսեյնովը հրաժարվել է ադրբեջանական քաղաքացիությունից, երբ 2015 թվականին փախել է Շվեյցարիա: Նա փաստորեն չուներ ոչ մի քաղաքացիություն: Նրա կրտսեր եղբայրը, Մեհմանը, երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանության սպային իբր հարվածելու համար, որն ըստ նրա՝ Մեհմանին բռնության է ենթարկել:

Ուշադրությանն արժանի

 

Հուսեյնով եղբայրներից ոչ մեկը նախորդ տարի չտեսավ իր մորը նախքան նրա մահը: Լրագրող Էմին Հուսեյնովը հրաժարվել է ադրբեջանական քաղաքացիությունից, երբ 2015 թվականին փախել է Շվեյցարիա: Նա փաստորեն չուներ ոչ մի քաղաքացիություն: Նրա կրտսեր եղբայրը, Մեհմանը, երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանության սպային իբր հարվածելու համար, որն ըստ նրա՝ Մեհմանին բռնության է ենթարկել:

Մերժում ստանալով հիվանդանոց իր մորը այցելելու համար՝ Մեհմանին թույլատրել են ընդամենը մի քանի ժամով գտնվել նրա հուղարկավորությանը: Իր մահախոսական ելույթում լրագրողը նորից բարկացրել է իշխանություններին, երբ քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին և ասել, որ կշարունակի բացահայտել բարձր մակարդակի կոռուպցիան, որն ազդում է մոտ 10 միլիոն ադրբեջանցիների վրա: «Ես ուզում էի նրանց ցույց տալ, որ նույնիսկ իմ կյանքի ամենադժվար պահին չեն կարող կոտրել իմ կամքը»։ 29-ամյա Մեհմանը մարտի սկզբին ազատ է արձակվել:

Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Խաշոգիի սպանությունը զգալի ուշադրություն է կենտրոնացրել այն բանի վրա, թե ինչպես են ռեժիմները վարվում քննադատական ​​լրատվամիջոցների հետ: Խնդիրն այն է, ասում է «Լրագրողներն առանց սահմանների» (RSF) Ուկրայինայի բյուրոյի տնօրեն Ռեբեկա Վինսենթը, որ Ադրբեջանում վիճակը «անընդմեջ վատթարանում է և ուժեղանում են ճնշումները»:Կառույցը նշում է, որ նախկին խորհրդային հանրապետությունում 2005 թվականից ի վեր, առնվազն չորս լրագրողներ են սպանվել, իսկ երկիրը 2018-ի մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ տեղը: Հուսեյնով եղբայրների հետապնդումը, Վինսենթն ասում է, «առանձնահատուկ» է, քանի որ նրանց քննադատության թիրախում Ալիևն էր:

Դեկտեմբերի 26-ին մի քանի ամիս առաջ նախքան Մեհմանի ազատումը իշխանությունները նոր մեղադրանք էին առաջադրել նրան, որը կարող էր երկարաձգել իր բանտարկության ժամկետը ևս յոթ տարով: Ի պատասխան, նա հացադուլ էր հայտարարել: Նա այն դադարեցրեց միայն հունվարի վերջին, երբ ադրբեջանցի դատախազը չեղյալ հայտարարեց նոր մեղադրանքները `միջազգային ճնշման նորքո: Մեհմանը նաև ոգեշնչեց հազարավոր ցուցարարներին, ովքեր փողոցներ դուրս եկան ընդդիմության այլ գործիչների հետ, որը տասնյակ տարիների ընթացքում Ադրբեջանի ամենախոշոր ցույցերից մեկն էր: ​​Ոստիկանությունը հայտարարեց, որ հանրահավաքին մասնակցել է 2 800 մարդ, իսկ ընդդիմությունը `20.000 մարդ:

Էմին Հուսեյնովը սկսեց իր լրագրողական կարիերան 2001 թվականին, Իլհամ Ալիևի պաշտոնավարումից երկու տարի առաջ: Վերջինիս հայրը Հեյդար Ալիևը առաջին անգամ Ադրբեջանը ղեկավարել է որպես խորհրդային ղեկավար, ապա որպես հանրապետության նախագահ 1994 թվականից: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան նախկին դիվանագետը Wikileaks- ում հորն ու որդուն համեմատել է Կնքահայրի կեղծ Corleone ընտանիքի անդամների հետ: Դեկտեմբերին բրիտանական դատարանում լսվեց գործ, ըստ որի 2015 թվականին Իլհամ Ալիևի դուստրերը փորձել են 80 մլն դոլար արժողությամբ Լոնդոնում գույքը ձեռք բերել, որը «փողերի լվացման զգալի ռիսկայնություն» ունեցող գործ է:

Ազատ խոսքի հետապնդումը վաղուց եղել է Ալիևի վարչակարգի առանձնահատկությունը: Սակայն պատմաբան Օդրի Լ. Ալթստատը, որը Ադրբեջանի մասին մի քանի գրքեր է գրել, ասում է, որ 2010 թ-ից հետո ռեպրեսիան վատթարանում է, երբ իշխող կուսակցությունը լիովին վերահսկողություն է ստանում օրենսդիր մարմնում և ընդունում այնպիսի օրենքներ, որի արդյունքում «հարկերից խուսափելու» մեղադրանքով մեղադրանք են ներկայացվել կազմակերպությունների դեմ, որոնք ստացել են օտարերկրյա դրամաշնորհներ: «Դա հանգեցրեց ՀԿ-ների և լրատվամիջոցների ինստիտուցիոնալ և ապա անձնական բանկային հաշիվների սառեցմանը», – ասում է նա:

«Իշխող ընտանիքի և օլիգարխների անօրինական հարստությունը աճեց, և քննադատությունը կամ ճշմարտությունը, որ պատմում էին դրա շուրջ, համարվում է «քրեորեն պատժվող արարք»:

Իրադարձությունների հորձանուտում էր հայտնվել նաև Էմինը, որը հանդիսացել է «Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտի (IRFS) ազատ խոսքի քարոզչության խմբի հիմնադիր: 2008 թ-ին ոստիկանությունը ծեծի է ենթարկել նրան, որի արդյունքում նա ստացել է ուղեղի վնասվածքներ: 2014 թ. իշխանությունները սկսեցին մեկ այլ ճնշումներ բանտարկյալների հանդեպ, նա թաքնվեց՝ աջակցություն ստանալով իր ընկերոջը IRFS- ի լրագրող Ռասիմ Ալիևի կողմից: Էմինը 10 ամիս անցկացրեց Բաքվում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը, նախքան մեկնելը Շվեյցարիայի կառավարական պատվիրակության հետ, որը մասնակցում էր առաջին եվրոպական խաղերի բացմանը:

Երկու ամիս անց Ռասիմ Ալիևը մահացել է ծեծի ենթարկվելուց հետո: «Նա սպանվեց, և մեզ համար պարզ է, որ քննությունը ազատ և արդար չէր », – պատմում է Էմինը Ժնևից:

Մարտի 2-ին նրա ազատ արձակման առավոտյան Մեհմանն այցելել է գերեզմանատուն, որտեղ թաղված է նրա մայրը: Նա նաև հարգանքի տուրք է մատուցել Էլմար Հուսեյնովի գերեզմանին ` Ալիևի ռեժիմի քննադատության արժանացած լրագրողի, որը 2005 թվականին սպանվել է: Էլմարը մեծ տեղ է զբաղեցրել Էմինի և Մեհմանի կարիերայի ոգեշնչման մեջ: «Թեև սպանվելուց 14 տարի է անցել, ես փորձեցի ցույց տալ կառավարությանը, որ ոչինչ չի մոռացվել», – ասում է նա:

Նրա կալանավորման օրվանից Մեհմանը կորցրել է իր մորը, իր գրասենյակ և աշխատելու համար անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը: Սակայն 700.000 մարդ այսօր հետևում է նրա Instagram- ի, Ֆեյսբուքի և YouTube- ի հաշիվներին, որոնցից շատերը անանուն կերպով կիսում են բովանդակությունը: Խոսելով իր բնակարանի հարևանությամբ գտնվող ընկերոջ մեքենայից TIME- ի հետ՝ նա ասում է, որ կօգտագործի իր հարթակը ուշադրություն դարձնելու Ադրբեջանում այլ բանտարկյալների իրավիճակի վրա: Նա հասկանում է ռիսկերը, ասում է նա, բայց «առանց այդ աշխատանքի իմ պատկերացմամբ չեմ կարող ապրել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment