Վրաստանի նկատմամբ ռուսական զբոսաշրջային էմբարգոյի ազդեցության գնահատումը
Հոդվածի առանցքում
- Ճանապարհորդության և զբոսաշրջության միջազգային խորհրդի (WTTC) տվյալով, 2018 թվականին զբոսաշրջությունը, ընդհանուր առմամբ, կազմել է Վրաստանի ՀՆԱ-ի 33,7 տոկոսը (այս ցուցանիշը ներառում է ուղղակի և անուղղակի ներդրում): Դա զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը`10.4 տոկոսը: Հայաստանի ցուցանիշը 16 տոկոս է, Ադրբեջանինը`13 տոկոս: Թաիլանդն իր ՀՆԱ-ի միայն 21 տոկոսն է ստանում զբոսաշրջությունից:
Ուշադրությանն արժանի
Վրաստանի տնտեսությունը շատ է կախված զբոսաշրջությունից, իսկ այդ ոլորտն էլ մեծ կախվածություն ունի ռուսներից: Ռուսաստանի զբոսաշրջային արգելքի կորուստները երկրին կարող են արժենալ հարյուրավոր միլիոն դոլարներ:
Վերջերս Վրաստան ճանապարհորդության նկատմամբ Ռուսաստանի հայտարարած էմբարգոն ուղղված է երկրի տնտեսության մեջ մեծ նշանակություն ունեցող ոլորտին: Վրաստանը ինչքան կտուժի ռուսական զբոսաշրջիկներին կորցնելուց:
Ճանապարհորդության և զբոսաշրջության միջազգային խորհրդի (WTTC) տվյալով, 2018 թվականին զբոսաշրջությունը, ընդհանուր առմամբ, կազմել է Վրաստանի ՀՆԱ-ի 33,7 տոկոսը (այս ցուցանիշը ներառում է ուղղակի և անուղղակի ներդրում): Դա զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը`10.4 տոկոսը: Հայաստանի ցուցանիշը 16 տոկոս է, Ադրբեջանինը`13 տոկոս: Թաիլանդն իր ՀՆԱ-ի միայն 21 տոկոսն է ստանում զբոսաշրջությունից:
Զբոսաշրջությունը նաև նպաստում է զբաղվածությանը Վրաստանում: WTTC- ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ զբոսաշրջության ոլորտը պատասխանատու է 2018 թվականին Վրաստանի տնտեսությունում 519,700 աշխատատեղ ստեղծելու համար: Դա կազմում է այդ երկրի աշխատատեղերի 23 տոկոսը, ինչը կրկին զգալիորեն գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, ըստ որի զբոսաշրջության ոլորտը ստեղծում է ամբողջ աշխատատեղերի մոտ 10 տոկոսը:
Վրաստանի տուրիստական գործակալության առանձին տվյալները նույնպես կարևորում են զբոսաշրջության դերը երկրի տնտեսության մեջ: Գործակալության տվյալներով, զբոսաշրջության ուղղակի ներդրումը կազմել է ՀՆԱ-ի 7,6 տոկոսը և ապահովել 3,2 միլիարդ դոլարի արտարժույթային մուտքեր:
Մի քանի պատճառ կա ենթադրելու որ ռուսաստանյան զբոսաշրջիկների Վրաստան ճանապարհորդության վրա սահմանված արգելքը կարող է զգալի ազդեցություն ունենալ Վրաստանի տնտեսության վրա: Ռուսաստանը համարվում է այդ երկիր զբոսաշրջիկների ամենամեծ աղբյուրներից մեկը: 2018 թ.-ին 8.7 միլիոն միջազգային այցելուներից 1.4 միլիոնը (կամ 16.2 տոկոսը) Վրաստան էր եկել Ռուսաստանից:
2013 թ-ից մինչև 2018 թ. միջազգային զբոսաշրջիկների թիվն աճել է 51.3% -ով: Նույն ժամանակահատվածում կրկնապատկվել են Ռուսաստանից այցելությունները` 606.668-ից հասնելով 1.4 մլն-ի: Միայն 2017-ից 2018 թվականներին Վրաստանում ռուսաստանյան այցելուների թիվը աճել է 23.8 տոկոսով:
WTTC- ի տվյալները ցույց են տալիս, որ 2018 թվականին նրանք 3,5 մլրդ դոլար են ծախսել Վրաստանում, ինչը մեկ այցելուի համար կազմում է 402 դոլար: Եթե մենք համեստորեն ենթադրենք, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը թռիչքների արգելքի պատճառով կնվազի 25 տոկոսով, դա կնշանակի, որ այցելուների թիվն այս տարի կնվազի 350 հազարով: Իսկ դա կհանգեցնի 141 միլիոն դոլար եկամտի կորուստի, ինչն այնքան էլ աննշան չէ:
Հայ տնտեսագետ և վերլուծաբան Հրանտ Միքաելյանն ավելի սարսափելի եզրակացություն է արել: Հաշվի առնելով, որ Վրաստանում հայ ու ադրբեջանցի այցելուների մեծ մասը, հավանաբար, մեկ օրով գնումներ կատարողներ են, նա հաշվարկել է, որ իրական զբոսաշրջային այցելությունների 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին և 2019 թ.-ին նրանք Վրաստան կբերեին մոտ 1,4 մլրդ դոլար զբոսաշրջային եկամուտներ:
Զբոսաշրջության ոլորտում ներգրավվածների եկամուտների կորուստը կարող է խորացնել քաղաքական լարված իրավիճակը: Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում իրադրությունը կարող է լուսավոր կողմ էլ ունենալ, եթե վրացական կառավարությունը շատ արագ կարողանա գրավել զբոսաշրջիկներին Արևմտյան Եվրոպայից կամ Պարսից ծոցի երկրներից, դրանով իսկ ստեղծելով զբոսաշրջիկների դիվերսիֆիկացված պորտֆել:
Վրաստանը զբոսաշրջության հայտնի ուղղություն է, որը կանոնավոր կերպով հայտնվում է զբոսաշրջային հրապարակումներում: Lonely Planet-ն այն համարում է 2018 թ. աշխարհի լավագույն տասնմեկ զբոսաշրջային ուղղություններից մեկը, որի զբոսաշրջային ենթակառուցվածքը շարունակում է բարելավվել: Այնպես որ, չնայած ռուսական էմբարգոյի պատճառով կարճաժամկետ վնասներին, երկարաժամկետ հեռանկարում պատկերը լուսավոր է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ