Գուցե ավելի լավ կլինի ծաղրածու նախագահի հետ

Գուցե ավելի լավ կլինի ծաղրածու նախագահի հետ

Հոդվածի առանցքում

  • Վլադիմիր Զելենսկին մարտի 31-ին Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում տպավորիչ հաղթանակ տարավ, ստանալով ընտրողների ձայների մոտ 30 տոկոսը, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 16 տոկոս: Դա զարմանալի արդյունք էր ոչ միայն այն պատճառով, որ դերասանի քաղաքական միակ փորձը սահմանափակվում է հեռուստատեսությամբ նախագահի պաշտոնը խաղաղով, այլև այն հանգամանքով, որ նա ոչ ծրագիր է ներկայացրել, ոչ էլ քաղաքական առաջարկ:

Ուշադրությանն արժանի

 

Ուկրաինայի անհեթեթ ընտրությունները կարող են լավ լինել նրա ժողովրդի համար:

«Ոչ մի խոստում, ոչ մի արդարացում»: Այսպիսին է կատակերգուի միակ քաղաքական ուղերձը, որը շուտով կարող է գլխավորել Եվրոպայի խոշորագույն պետություններից մեկը: Արդյունքը կարող է անհեթեթ թվալ: Սակայն դա հնարավոր է:

Վլադիմիր Զելենսկին մարտի 31-ին Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում տպավորիչ հաղթանակ տարավ, ստանալով ընտրողների ձայների մոտ 30 տոկոսը, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 16 տոկոս: Դա զարմանալի արդյունք էր ոչ միայն այն պատճառով, որ դերասանի քաղաքական միակ փորձը սահմանափակվում է հեռուստատեսությամբ նախագահի պաշտոնը խաղաղով, այլև այն հանգամանքով, որ նա ոչ ծրագիր է ներկայացրել, ոչ էլ քաղաքական առաջարկ:

Հանդես գալով «Ze» բրենդինգով, նա քարոզարշավը հիմնականում կազմակերպել  է սոցիալական լրատվական ծառայությունների միջոցով և իր հումորային շոուներով երկիրը շրջագայելով: Հիմնական ուղերձներ հաղորդելու փոխարեն, նա կատակում է ու ծաղրում: Երբ նրան մեղադրեցին լուրջ թեկնածուի փոխարեն ծաղրածու լինելու համար, Զելենսկին հպարտորեն համաձայնվեց, Instagram- ում տեղադրելով կլոր կարմիր քթով իր տեսահոլովակը:

Նրա մարտահրավերը հաղթական էր և դա կարող է օգնել նրան նախագահ դառնալ ընտրությունների երկրորդ փուլից  հետո: Gallup-ի վերջին հարցումների համաձայն, ավելի լավ է լռել, քան ինչ-որ բան ասել այսօրվա Ուկրաինայում, երկիր, որտեղ գրեթե չեն վստահում կառավարությանը:

2004 թ.-ի Նարնջագույն հեղափոխությունից  հետո բոլոր քաղաքական գործիչները խոստացել են հաղթել կոռուպցիան և Ուկրաինային դուրս բերել կոմունիզմից անցումային շրջանի ճահճից: Այդքան շատ ստից, ձախողումներից ու հիասթափություններից հետո նման խոստումները դառնում են դաժան կլիշեներ:

Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի աջակցությունը ստացող ապստամբների դեմ կառավարության շարունակվող պատերազմը ստեղծել է նաև բուռն հասարակական քննարկում: Լրագրողները կոչվում են դավաճաններ, քանի որ Դոնբասի անջատողական իշխանություններին են դիմել հավատարմագրեր ստանալու համար: «Պատերազմ» բառի փոխարեն «հակամարտություն» կամ «ագրեսոր պետություն»  բառի  փոխարեն «Ռուսաստան» օգտագործելով կարող ես փչացնել հեղինակությունդ: Մի բան ասեք, ցանկացած բան և ձեզ կկոչեն չափազանց ռուսամետ, չափազանց արևմտամետ, չափազանց ազգայնական կամ ոչ բավարար հայրենասեր:

Այս մթնոլորտում Զելենսկու արժանիքը նրա մաքուր էջն է, ինչպես նաև կտավը, որի վրա մարդիկ կարող են նկարել ինչ ուզեն: Իսկ ի՞նչ են մարդիկ այսօր ուզում: Ակնհայտ է, որ ուզում են պատժել Պորոշենկոյին, որը մոռացավ իր «ապրել նորովի» կարգախոսը 2014 թվականի ընտրությունից հետո ու վերադարձավ  կոռումպացված, աղքատ, անհավասարության և կեղտոտ քաղաքականությամբ հին Ուկրաինան: Այդ ժամանակ ժողովրդական ապստամբությունը տապալեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որը խայտառակ ձևով փախավ երկրից: Պորոշենկոյին մերժելն այսօր այնքան էլ ցնցող չէ, բայց կարևոր է: Մի քանի շաբաթ առաջ, մինչև քվեարկության առաջին փուլը, նա իրեն ներկայացրեց որպես երկրի միակ ղեկավարն ու ազգի փրկիչը: Նրա քաղաքական ուղերձը զգալիորեն պահպանողական էր դարձել: «Բանակ: Լեզու: Հավատք»: Նախագահը բազմիցս ընդգծել է, որ «Այդ երեք բաղադրիչներն  Ուկրաինայի «յուրահատուկ ազգային ինքնության» բանալիներն են, չնայած, որ երկիրը երկլեզու է և աշխարհիկ:

Ուկրաինայի կենտրոնական մասի Չերկասի քաղաքում անցկացված հանրահավաքում տեղական ակտիվիստը հարցրեց նախագահին, արդյոք նա պատրաստվում է պայքարել կոռուպցիայի դեմ: Պորոշենկոն պատասխանեց. «Ես քեզ խնդրանք ունեմ: Մոմ վառիր, քանի որ հավատացյալ չես և Աստված քեզ հանգստություն կտա»: Նա ռուսերեն խոսող մարդուն «Մոսկվայի սադրիչ» կոչեց: Խոսակցության տեսահոլովակը վիրուսի նման տարածվեց: Պորոշենկոյի ամբարտավանությունն այնուհետև պատժվեց  քվեարկության խցիկներում:

Դրանից հետո նրա նյարդերը տեղի տվեցին: Կիրակի օրը տեղի ունեցած քարոզարշավի բացման ժամանակ Պորոշենկոյի թիմը տեղադրեց գովազդային վահանակներ, որոնք պատկերում էին նրա առճակատումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս քայլը ծաղրանքի արժանացավ: Պորոշենկոն, որը ոչ մի առաջարկություն չունի, կառչում է ազգայնականության ծղոտից և վախի մթնոլորտ ստեղծում: Նրա թիմակիցներն արագ հեռացրին գովազդները:

Ապրիլի 9- 14-ը անցկացված հարցման արդյունքում հարցվածների 17 տոկոսն ասել է, որ մտադիր է քվեարկել Պորոշենկոյի օգտին, իսկ  48 տոկոսից ավելին՝ Զելենսկու : Եվ մինչ Պորոշենկոն քվեարկության առաջին փուլից ի վեր սխալվում է, Զելենսկին իր ձևի մեջ է և զբաղված է միայն մրցակիցներին ծաղրելով: Բանավեճի մարտահրավեր նետելով, նա անցած շաբաթ մենակ թողեց մրցակցին: (Երկու տղամարդիկ տարաձայնություն ունեցան բանավեճն անցկացնելու  օրվա հարցում:) Մեկ այլ քննարկում նախատեսված է ապրիլի 19-ին:

Զելենսկու կողմնակիցներին հաճախ են մեղադրում հեռուստատեսային կատակերգական սերիալները, որտեղ նա խաղում է նախագահի՝ «ժողովրդի ծառայի» դերը, իրական կյանքի հետ խառնելու համար: Մեղադրանքը տարօրինակ է, որովհետև շոուն անողոք է սովորական ուկրաինացիների նկատմամբ:  Եթե մարդիկ քվեարկում են Զելենսկու օգտին, հուսալով, որ այդ երևակայությունն իրականություն կդառնա, նրանք հավանություն են տալիս նաև իրենց բացասական նկարագրին: Երգիծանքը միայն ցինիկ քաղաքական գործիչների և կոռումպացված օլիգարխների մասին չէ, այլև պնակալեզների, որոնք չարաշահում են իրենց հարևաններին ու խոնարհվում պաշտոնյաներին, նաև տնային տնտեսուհիների մասին է, որոնք իրենց ամուսիններից պահանջում են կաշառք վերցնել, որպեսզի կարողանան մուշտակ գնել:

Մի խոսքով, սերիալներում շարքային քաղաքացիների կոռուպցիան վերափոխվում է քաղաքական դասի կոռուպցիայի: Զելենսկու հիմնական ուղերձը սա է. Մենք մեղավոր ենք այն ամենի համար, ինչ ունենք: Երբ քարոզարշավի ընթացքում նրան խնդրեցին կիսել իր նախագահության ծրագրերը, «Ze» -ն պարզապես ասաց, որ կհարցնի ժողովրդին թե ինչ են նրանք ուզում ժողովրդական հանրաքվեի և ներկայացված գաղափարների միջոցով: Անկախ նրանից, թե նա ինչ ի նկատի ունի, նման հայտարարությունները վերականգնում են հասարակ ժողովրդի հետաքրքրությունները և ազդանշան են տալիս, որ այս ընտրությունները կարող են պատճառ դառնալ, որ ուկրաինացիները հասնեն ավելի թափանցիկ կառավարման և ավելի մեծ հանրության մասնակցության:

Պարբերաբար կատարվող ապստամբությունները, որոնք հույսով  մի գործչին փոխարինում են մյուսով, բավարար չէ: Այս անսովոր ընտրությունները կարող են ազդարարել սոցիալական փոփոխության նոր մոդել `զրոյից սկսած անցնելով ամենօրյա քաղաքացիական ջանքերի ու անձնական պատասխանատվության միջոցով: Այլ կերպ ասած, ինչպիսին էլ լինի Զելենսու նախագահությունը, այն առաջին հերթին կախված կլինի սովորական ուկրաինացիներից:

Նրանք ժողովրդավարություն հաստատեցին, հսկողության տակ պահելով նախագահական իշխանությունը: Հիմա էլ նրանք պետք է հետևեն նոր նախագահին: Զելենսկին անփորձ է, քաղաքականապես ամորֆ և ենթադրվում է, որ կապեր ունի օլիգարխ Կոլոմոյսկու հետ: Պարզ է, որ նա փրկիչ չէ: Բայց եթե ուկրաինացիները կարողանան օգուտ քաղել այս փաստից, կատակերգուի նախագահ ընտրվելը պատմական հնարավորություն կլինի ուկրաինացիների համար իրենք իրենց օգնելու հարցում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment