Առաջընթացը չափելու նոր ձև
Հոդվածի առանցքում
- Մասաչուսեթսն ունի նախանձելի տնտեսություն, մասնավորապես՝ The Greater Boston տարածաշրջանը համարվում է նորարար գիտելիքների համաշխարհային առաջատար:
- Ըստ կապիտալիստների, եթե Մասաչուսեթսը պետություն լիներ, ապա աշխարհի ամենանորարար ու հաջողակ տնտեսություն ունեցողներից մեկը կլիներ:
- Մասաչուսեթսի տնտեսական աճը պայմանավորված է մարդկային կապիտալով:
- Նահանգի քաղաքականության կենտրոնում են եղել բնապահպանական ծախսերը, ինչը շատ այլ նահանգներում անտեսված է:
Ուշադրությանն արժանի
«Աշխատանքի աղբյուրներ չունենալու պատճառով Մասաչուսեթսը սկսեց արդյունահանել մարդկային ինտելեկտը եւ իր անսահման ռեսուրսներից շահել ավելի հաստատուն և հարատև երջանություն ու բարգավաճում, քան կարող էր ստանալ արծաթի եւ ոսկու հանքերից, նույնիսկ, եթե հասներ ավելի խորքերը, քան երկրաբանները կարող են թափանցել»: Հորաք Ման, 1846
Սերնդե սերունդ Մասաչուսեթսն իր առջեւ նպատակ է դրել կառուցել ուժեղ եւ կենսունակ տնտեսություն, որը ստեղծում է կայուն զարգացման հնարավորություն: Ի՞նչպես ենք դա անում: Մենք իրականում չգիտենք, քանի որ չափման լավ համակարգեր չունենք: Տնտեսական առաջընթացի մեր հիմնական չափանիշը ներքին համախառն արտադրանքն է: Գրեթե 50 տարի առաջ Ռոբերտ Քենեդին էլ է խնդիրները նկարագրել այս չափանիշով:
«ՀՆԱ-ն համարվում է օդի աղտոտումը, ծխախոտի գովազդը, շտապ օգնության մեքենաները: Այն ներառում է հատուկ կողպեքներ մեր դռների եւ բանտեր մարդկանց համար, ովքեր դրանք բացում են: Այն հաշվի է առնում կարմիր փայտի ոչնչացումը, մեր հրաշք բնությունը քաոսային շինարարության վերածելը: Սակայն ՀՆԱ-ն հաշվի չի առնում մեր երեխաների առողջությունը, կրթության որակը, ուրախությունն ու խաղը… մեր պոեզիայի գեղեցկությունը: Կարճ ասած, այն չափում է ամեն ինչ, բացի այն ամենից, ինչ արժեվորում է կյանքը»:
Այն նաեւ չի չափում, արդյո՞ք մեր առաջընթացը կայուն է, եւ արդյո՞ք տնտեսական առաջընթացը լավացնում է մարդկանց մեծ մասի կյանքը: Մենք գիտենք, որ հատուկ ձեւերի միջոցով Մասաչուսեթսն ունի նախանձելի տնտեսություն: Մասնավորապես The Greater Boston տարածաշրջանը դիտարկվում է որպես համաշխարհային առաջատար՝ գիտելիքների վրա հիմնված նորարարության առումով, եւ որպես համաշխարհային կարգի առաջնորդ՝ բարձրագույն կրթության, կենսական գիտությունների, առողջապահության եւ ֆինանսական ծառայությունների առումով:
Արկածախնդիր կապիտալիստները նկատել են, որ MIT-ի եւ Kendall Square-ի շուրջ տարածքը կարող է լինել մոլորակի վրա «ամենախելացի հատվածը»: Մյուսները հանգել են եզրակացության, որ եթե Մասաչուսեթսը պետություն լիներ նահանգի փոխարեն, ապա կլիներ աշխարհի ամենանորարար ու հաջողակ տնտեսություն ունեցողներից մեկը:
Բայց մենք նաեւ գիտենք, որ շատ առումներով զրկված ենք մեր նպատակներից: Յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը ապրում է աղքատության մեջ, մարդկանց մեծ մասի աշխատավարձի աճ չկա, առափնյա շրջանը խոցելի է գլոբալ տաքացման հետևանքով առաջացած փոթորիկներից ու այլ սպառնալիքներից:
Բարեբախտաբար, կա աճող շարժում՝ զարգացնելու առաջընթացի չափման ավելի լավ, խելամիտ ու հավասարակշիռ ուղիները: Նոր նահանգապետի հետ, որը պաշտոնը ստանձնում է հունվարին, այն կարծիքին ենք, որ ճիշտ ժամանակն է ընդունել չափման նոր համակարգ, ստեղծել բազա, որը կօգնի ճիշտ չափել մեր առաջընթացը: Մասաչուսեթսում մենք հնարավորություն ունենք նոր տնտեսության համար մշակել եւ ընդունել նոր միջոցներ, ստեղծել առաջընթացի չափման նոր բարդ համակարգեր , եւ այդ նոր չափանիշներն օգտագործել ապագայում ավելի կայուն եւ արդարացի առաջընթաց ապահովելու համար:
Տնտեսական, բնապահպանական եւ սոցիալական առաջընթացի հաշվառման առավել հեռանկարային նոր մեթոդներից է GPI-ը, որը համարվում է իրական առաջընթացի ցուցանիշ: GPI –ը կառուցվում է Վիլյամ Նորդհաուսի և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Թոբինի 1970-ականներին մշակած տնտեսական բարեկեցության չափանիշների վրա: Այն ծառայում է որպես բարեկեցության աճի միջոց և ցույց է տալիս, թե տնտեսությունն ինչ ազդեցություն ունի մեր կյանքի որակի վրա, ինչպես են ապագայում մեր երեխաները վճարելու այսօրվա մեր նպաստների համար:
Լավ նորությունն այն է, որ չափման նոր ցուցանիշներով , Մասաչուսեթսը շարունակում է մնալ ազգային առաջնորդ: Դա չպետք է ընդունել որպես անակնկալ, հաշվի առնելով, որ Մասաչուսեթսն ունի մարդկային կապիտալ, որը կենտրոնացած է տնտեսության բարձր աճի վրա եւ նահանգի քաղաքականության կենտրոնում են եղել բնապահպանական ծախսերը, ինչը շատ այլ նահանգներում անտեսված է: Բայց սթափեցնող է այն նորությունը, որ մեր պետական համախառն արտադրանքն արագ աճել է վերջին չորս տասնամյակների ընթացքում, մինչդեռ GPI-ը՝ ոչ:
Մասաչուսեթսում եկամուտների անհավասարության աճը այն հիմնական գործոններից մեկն է, որը խանգարում է մեր GPI-ին, ինչպես նաև դառնում է գործազրկության և թերզբաղվածության պատճառ: Չվերականգնվող էներգիայի սպառումը սահմանում է խիստ ծախսեր, թեեւ ավելի քիչ, քան շատ նահանգներում:
Մասաչուսեթսն արդեն առաջատար է ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու հարցում եւ բնակչության շրջանում բակալավրի աստիճան ունեցողների տոկոսով: 2012թվականին այն ամենաբարձրն էր՝ 39.9 տոկոսով:
Ավելի շատ աշխատանք պետք է արվի, որպեսզի բարելավենք այդ թվերը և ստեղծենք Մասաչուսեթսի իրական առաջընթացի պատկերը: Այն պետք է լինի այժմեական, ընդգրկուն, լավ ուսումնասիրված: Առաջարկում ենք նախաձեռնությունը կոչել MassProgress եւ մենք այն կառուցում ենք այնպես, որ կարողանանք գնահատել նահանգի քաղաքականությունն ու բուջեն:
Հիմնվելով մեր նահանգի ուժեղ տնտեսության վրա, մենք պետք է սկսենք չափել հաջողությունն այնպես, որ առաջին տեղում լինեն մարդիկ և համոզվենք, որ կարող ենք պահպանել հաջողությունը՝ բարելավելով յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:
Հոդվածի բնօրրինակն՝ այստեղ: