Զանգվածային բողոքի ակցիաներ Հայաստանում, ընդդեմ սպանությունների նկատմամբ Մոսկվայի չեզոք վերաբերմունքի
Հոդվածի առանցքում
- Հազարավոր մարդիկ են այսօր դուրս եկել հայկական Գյումրի քաղաքի փողոցները հարգանքի տուրք մատուցելու այս շաբաթ իրենց տանը գազանաբար սպանված ընտանիքի վեց անդամներին: Միջադեպը փորձություն է տարածաշրջանում Ռուսաստանի և նրա ամենամոտ դաշնակցի հարաբերություններում:
- Սպանության մեջ կասկածյալի ներգրավվածությունը բողոքի ալիք առաջացրեց, որն ուղղված է իր հարավային թույլ հարևանի նկատմամբ Կրեմլի երկարատև գերիշխանության դեմ: Հայաստանը շարունակում է հյուրընկալել ռուս զինվորներին նույնիսկ այն բանից հետո, երբ հարևանները հաջողությամբ հաստատում են իրենց ռազմաբազաները:
- Սպանությունից մեկ օր անց Հայաստանի գլխավոր դատախազի գրասենյակը նշել էր, որ Պերմյակովին չեն հանձնել Երևանին, քանի որ ռուսական Սահմանադրությունը արգելում է ռուս քաղաքացիների հանձնումը օտարերկրյա պետություններին:
- Անժելա Հասասյանը՝ ուսուցիչ և հասարակայնության հետ կապերի խորհրդատուն, ասում է, թե ցուցարարները Գյումրիում և Երևանում համոզված են, որ հայ պաշտոնյաները, զգուշանալով վիրավորել Ռուսաստանին, մեղմ են վերաբերվում հարցին:
Ուշադրությանն արժանի
Ռուս զինվորի կողմից ընտանիքի վեց անդամի սպանությունից հետո հազարավոր մարդիկ ցույցեր են կազմակերպել ընդդեմ Կրեմլի ազդեցության: Հազարավոր մարդիկ են այսօր դուրս եկել հայկական Գյումրի քաղաքի փողոցները հարգանքի տուրք մատուցելու այս շաբաթ իրենց տանը գազանաբար սպանված ընտանիքի վեց անդամներին: Միջադեպը փորձություն է տարածաշրջանում Ռուսաստանի և նրա ամենամոտ դաշնակցի հարաբերություններում:
Մայրաքաղաք Երևանից 120 կմ հյուսիս ընկած Գյումրիի Սբ. Նշան եկեղեցում փոքրիկ դագաղում պառկած է ամենաերիտասարդ զոհը՝ երկու տարեկան Հասմիկ Ավետիսյանը՝ ձեռքով փաթաթված տիկնիկին:
Հարևանների նկարագրությամբ հանգիստ և աշխատասեր Ավետիսյանների ընտանիքը՝ տատն ու պապը, նրանց որդին և դուստրը, հարսը և փոքրիկ Հասմիկը, սպանվել են հունվարի 12-ին: Վեց ամսական տղան, Սերյոժան՝ միակ ողջ մնացածը, դանակի հարվածներից ծանր վիճակում է:
Հարավային Կովկասի ժողովրդի համար հանցագործությունն առավել սարսափելի է, քանի որ կասկածյալը ոչ թե հայ է, այլ ռուս զինվոր, որը ծառայում է Գյումրիի Մոսկվայի 102-րդ ռազմակայանում: Զինվոր Վալերի Պերմյակովն ընդունել է հանցագործությունը, երբ ռուս սահմանապահները նրան ձերբակալել են Թուրքիայի սահմանն անցնելու փորձի ժամանակ:
Դրանից մի քանի ժամ առաջ նա հավանաբար բազայից հեռացել է աննկատ՝ իր հետ տանելով ավտոմատն ու զինամթերք: Հանցագործության շարժառիթն անորոշ է: Ենթադրում են, որ Սիբիրից եկած երիտասարդ զինծառայողը, որը ռազմակայանում ծառայել է ընդամենը երկու ամիս, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:
Սպանության մեջ կասկածյալի ներգրավվածությունը բողոքի ալիք առաջացրեց, որն ուղղված է իր հարավային թույլ հարևանի նկատմամբ Կրեմլի երկարատև գերիշխանության դեմ: Հայաստանը շարունակում է հյուրընկալել ռուս զինվորներին նույնիսկ այն բանից հետո, երբ հարևանները հաջողությամբ հաստատում են իրենց ռազմաբազաները:
Հայ լրագրող Արման Սուլեյմանյանը խոսելով Ռուսաստանի Դոժդ հեռուստատեսությամբ, զարմացած է այն տեղեկությունից, որ կեսգիշերին մինչև ատամները զինված զինվորը հեռացել է ռազմակայանից՝ առանց որևէ մեկի ուշադրությունը գրավելու:
«Ռազմաբազայում ահազանգ չի բարձրացվել, ոչ ոք չի մտահոգվել, թե ինչու է այս զինվորը Կալաշնիկով ավտոմատով թափառում փողոցներում», ասաց Սուլեյմանյանը: «Այս սպանությունը հայ պաշտոնյաները մեկնաբանում են, ասելով, որ զինվորը մի բաժակ ջուր է խնդրել և մերժվել է, ինչն էլ դարձել է սպանությունների պատճառը: Դա ընդամենը մեկը մյուսին հաջորդող հիմար արտահայտություններից է»:
Ցուցարարների խոշոր բազմություն է հավաքվել Գյումրիի ռազմաբազայի շուրջ, որտեղ գտնվում է Պերմյակովը: Նրանք պահանջում են զինվորին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին՝ վստահեցնելով, որ կապահովեն նրա անվտանգությունը: Ռուս և հայ պաշտոնյաները, ովքեր պնդում են, թե պետք է համագործակցեն հետաքննության հարցում, մինչ օրս ներկայացնում են խառը ուղերձներ, որոնք վերաբերում են զինվորին դատելու իրավունքին:
Սպանությունից մեկ օր անց Հայաստանի գլխավոր դատախազի գրասենյակը նշել էր, որ Պերմյակովին չեն հանձնել Երևանին, քանի որ ռուսական Սահմանադրությունը արգելում է ռուս քաղաքացիների հանձնումը օտարերկրյա պետություններին:
Սակայն հայ ակտիվիստները պնդում են, որ ռուսական կողմը Պերմյակովին կալանքի տակ վերցնելով խախտում է 1997-ին կնքված երկկողմ պայմանագիրը, ըստ որի, եթե ռուս զինծառայողը հանցանքը կատարում է Գյումրիի ռազմաբազայի տարածքից դուրս, գտնվում է Հայաստանի իրավասության ներքո:
Այդ նույն պայմանագիրը նշում է, որ Ռուսաստանը պահպանում է իրավազորությունը ռազմաբազայում կատարվող հանցագործությունների, օրինակ դասասալքության հանդեպ: Դա նշանակում է, որ Ռուսաստանը իրավական հիմք ունի պնդելու, որ ինքը պետք է կարգավորի քրեական գործը:
Գևորգ Կոստանյանը՝ ՀՀ գլխավոր դատախազը, հայտնել է ցուցարարներին Գյումրիում, որ Երևանում Պերմյակովի հետապնդման հարցը ներկայացվելու է ռուսական իշխանություններին:
Այնուամենայնիվ, այդ իրադարձություններն անհանգստացնում են շատ հայերի: 2013 -ին Հայաստանը մերժեց երկար սպասված ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը, նախընտրելով Մաքսային միությանն անդամակցությունը, մի գործարք, որ շատերն ընդունում են Կրեմլի հարկադրանքի հետևանք:
Անժելա Հասասյանը՝ ուսուցիչ և հասարակայնության հետ կապերի խորհրդատուն, ասում է, թե ցուցարարները Գյումրիում և Երևանում համոզված են, որ հայ պաշտոնյաները, զգուշանալով վիրավորել Ռուսաստանին, մեղմ են վերաբերվում հարցին: Նա ավելացնում է, որ շատ ցուցարարներ չեն հավատում, որ Պերմյակովի նկատմամբ արդար դատաքննություն կանցկացվի, նույնիսկ եթե նրան հանձնեն Հայաստանի դատարանին:
«Ես չգիտեմ, թե որքան է հայ հասարակությունը վստահում կառավարական մարմիններին, որ նրանք անկողմնակալ կլինեն և չեն լսի իրենց ռուս գործընկերներին», – ասում է Հասասյանը:
«Շատ մարդիկ վախենում են, որ անկախ նրանից, թե զինվորը որտեղ է դատվելու՝ Հայաստանում, թե Ռուսաստանում, արդյունքը նույնը կլինի»:
Գյումրեցիները հիմնականում հանդուրժող են ռուսական ռազմաբազայի հանդեպ, քանի որ այն տեղացիներին մշտական աշխատանք է ապահովում: Սակայն Ավետիսյանների սպանությունները արթնացրին 102-րդի հետ կապված նախկին բռնության տհաճ հիշողությունները:
1999 -ին երկու հարբած ռուս սպաներ կրակ էին բացել քաղաքի շուկայում, ինչի հետևանքով զոհվել էր երկու, վիրավորվել էին տասնյակ քաղաքացիներ: 2013 -ին երկու տղաներ զոհվեցին պայթուցիկ սարքերի պատճառով, որոնք ռուս զինվորները թողել էին ռազմաբազայի հրաձգարանում:
Միքայել Աջապահյանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու տեղական թեմի ղեկավարը, Գյումրիում հանգստության կոչ է արել, սակայն նշել է, որ մարդիկ պետք է սպանությունների մասին «հստակ պատասխաններ» ստանան: Նա հավելել է. «Ես չեմ կարող նրանց հանգստացնել ամբողջ կյանքում»:
Սպանությունները տեղի ունեցան Ռուսաստանի համար անհարմար ժամանակ, որը վերջերս հայտարարել էր, որ ողջունում է արտասահմանյան պայմանագրային զինծառայողներին իր շարքերում: Այդ կերպ նա փորձում է խթանել տեղացիների զինծառայությունը Հայաստանում, Բելառուսում, Տաջիկստանում և Ղրղզստանում գործող իր ռազմաբաներում:
Ռուսաստանը դուրս է բերել իր ռազմակայանները Ուզբեկստանից, Ադրբեջանից և Վրաստանից:
Ժանանակի ընթացքում հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը դիմացել է մի շարք փորձությունների… Հիմա այլ փորձության ժամանակն է:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դատապարտել է հանցագործությունը և իր տեղակալ, գեներալ Արկադի Բախինին ուղարկել է գլխավորելու հատուկ քննչական հանձնաժողովը: Բազայի ղեկավարությունը, միաժամանակ, ակտիվ և համագործակցված հետաքննություն է խոստացել:
Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլուխովիչը հավաստիացրել է, որ Պերմյակովը, եթե մեղավոր է,ամենայն հավանականությամբ, կստանա ամենախիստ պատիժը: Մարդիկ, որոնք ընդունակ են նման հանցագործությունների, «քաղաքացիություն չունեն», ավելացրել է նա՝ ընդգծելով, երկու երկրների միջև պատմական կապերը:
«Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը ժամանակի ընթացքում դիմացել է մի շարք փորձությունների, դա վերաբերում է թուրքական պատերազմներին և բնական աղետներին», ասել է Պոլուխովիչը: «Հիմա այլ փորձության ժամանակն է»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ