Բարզանին քննարկել է Քրդստանում հայ ուղղափառ հոգևորականների հետ գոյակցությունը

Բարզանին քննարկել է Քրդստանում հայ ուղղափառ հոգևորականների հետ գոյակցությունը

Հոդվածի առանցքում

  • Բարզանին քրիստոնյաներին կոչ է արել ուժեղ լինել և մնալ հայրենիքում`կանխելու իրենց ինքնությունը նվազեցնելու և իրենց նախնիների հողերի ժողովրդագրությունը փոխելու ջանքերը: Նա ընդգծել է, որ Քրդստանն աջակցում է տարածաշրջանում քրիստոնյաների, մասնավորապես` հայերի իրավունքներին ու պահանջներին: Բարզանիին, որը նաև իր առաջատար Քրդստանի Դեմոկրատական Կուսակցության (KDP) կողմից Քրդստանի Տարածաշրջանային Կառավարության վարչապետ է ընտրվել, հայտարարել է, որ շրջանը հավատարիմ է պատմության ընթացքում խոր արմատներ գցած գոյակցության ու հանդուրժողականության մշակույթին:

Ուշադրությանն արժանի

 

Քրդստանի ինքնավարությունը կմնա տարբեր էթնիկ և կրոնական խմբերի միջև եղբայրության ու խաղաղ գոյակցության կենտրոն։

Այս մասին  կիրակի հայտարարել է Քրդստանի Տարածաշրջանային Անվտանգության Խորհրդի (KRSC) Կանցլեր Մասրուր Բարզանին:

Քուրդ բարձրաստիճան պաշտոնյան կիրակի ընդունել է աշխարհի տարբեր երկրներից հայ եպիսկոպոսների պատվիրակությանը:

Նրանք քննարկել են տեղահանված քրիստոնյաների ներկա վիճակը Քրդստանի շրջանում և Նինվեի հարթավայրերում, ընդգծելով, որ տուն վերադարձի համար անհրաժեշտ է ապահովել կյանքի համար ավելի լավ պայմաններ, հաղորդում է KRSC-ի մամլո ծառայությունը:

Բարզանին քրիստոնյաներին կոչ է արել ուժեղ լինել և մնալ հայրենիքում`կանխելու իրենց ինքնությունը նվազեցնելու և իրենց նախնիների հողերի ժողովրդագրությունը փոխելու ջանքերը: Նա ընդգծել է, որ Քրդստանն աջակցում է տարածաշրջանում քրիստոնյաների, մասնավորապես` հայերի իրավունքներին ու պահանջներին:

Բարզանիին, որը նաև իր առաջատար Քրդստանի Դեմոկրատական Կուսակցության (KDP) կողմից Քրդստանի Տարածաշրջանային Կառավարության վարչապետ է ընտրվել, հայտարարել է, որ շրջանը հավատարիմ է պատմության ընթացքում խոր արմատներ գցած գոյակցության ու հանդուրժողականության մշակույթին:

«Քրդստանը միշտ մնալու է եղբայրության և խաղաղ գոյակցության կենտրոն` բոլոր էթնիկ ու կրոնական խմբերի միջև», – ասել է Բարզանին, ըստ KRSC –ի մամլո ծառայության:

Պատվիրակները բարձր են գնահատել ինքնավար մարզի դերը`անցյալում Իրաքի քրիստոնյաների համար ապահով ապաստարան լինելու հարցում:

Հանդիպումը կայացել է Էրբիլում առաջին հայկական ուղղափառ եկեղեցու բացումից մեկ օր հետո:

Քրդստանի տարածաշրջանը համարվում է ավելի քան 120 հազար քրիստոնյաների տունը: Նրանք ապրում են տարբեր շրջաններում, բայց մեծամասնությունը բնակվում է Էրբիլում և Դուհոկում: 2014 թ. Իրաքում Իսլամական պետության առաջացման արդյունքում, նրանց մեծ մասը տեղափոխվեց Քրդստանի կառավարության հսկողության տակ գտնվող տարածքներ, մյուսներն էլ փախան արտասահման:

Ինքնավար մարզն ունի 111 տեղանոց միապալատ խորհրդարանական օրենսդիր մարմին, քվոտայով հնգական տեղ վերապահված է թուրքմենական և քրիստոնեական կուսակցություններին, իսկ մեկ տեղ հատկապես, հայկական կուսակցության անդամի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment