Մարսագնացը հայտնաբերել է ապրելու համար մեծ պոտենցիալով նպաստավոր պայմաններ

Մարսագնացը հայտնաբերել է ապրելու համար մեծ պոտենցիալով նպաստավոր պայմաններ

Հոդվածի առանցքում

  • Մարսի վրա «Curiosity rover» մարսագնացը հայտնաբերել է անհոսք ջուր, էներգիա և ճիշտ ատոմային լիցքով հիմնական տարրեր:
  • Մարսի համար այժմ նշվում է, որ մեծ է եղել հավանականությունը, որ նա պատրաստ է եղել կյանքի գոյությանը:
  • «Curiosity»-ի վրա տեղադրված չեն կյանքի հայտնաբերման համար անհրաժեշտ սարքավորումներ հիմնականում այն պատճառով, որ միասնական կարծիք չկա, թե դա ինչպիսի սարքավորում պետք է լինի:
  • 2020թ. ծրագրված Մարսի առաքելությունը նախատեսում է նմուշների ընտրության, Երկիր բերելու և պահպանման մեթոդները:
  • Մարսի վրա կյանքի որոնումները՝ անցյալում թե ներկայում, հեշտ չեն, ոչ էլ արագընթաց:

Ուշադրությանն արժանի

Անկենդան քիմիական միացություններից կենդանի բան ստանալու համար գիտնականները ընդհանուր առմամբ համամիտ են, որ երեք կարևորագույն նախապայման է անհրաժեշտ՝

  1. կայուն ջուր ու էներգիայի աղբյուր,
  2. հինգ հիմնական տարրեր՝ ածխածին, ջրածին, թթվածին, ֆոսֆոր և ազոտ
  3. և անսահման ժամանակ:

Մարսի վրա կյանքի հնարավոր պայմաններ ապահովող տարածքների որոնումների արդյունքում «Curiosity rover» մարսագնացը հայտնաբերել է անհոսք ջուր, էներգիա և ճիշտ ատոմային լիցքով հիմնական տարրեր: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մոլորակներից գոնե մեկը կյանքի համար պետք է պիտանի եղած լինի: Սակայն այն ժամանակաշրջանը, որտեղ կյանքի պայմանները նպաստավոր էին, եղել է 100 հազարավոր տարիներ առաջ՝ կյանքի ծագման չափանիշների համար շատ քիչ տարածություն ունենալով: Այժմ դա փոխվել է, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանից Ջոն Պ. Գրոթզինգերը՝ առաքելության ծրագրի գիտնականը, երկուշաբթի կայացած գիտաժողովի ժամանակ զեկուցեց, որ դեպի Շարփ լեռը մարսագնացի մեկ տարվա արշավի ընթացքում համոզիչ ապացույցներ են ստացվել, որ Գեյլ Կրատերում տասնյակ միլիոնավոր տարիներ ընդհատումներով եղել են խոշոր լճեր, գետեր և դելտաներ:

«Երկրաբանությունը ցույց է տալիս, որ երբ մակերևույթի վրա ջուրը սպառվում է, մեծ քանակությամբ ջուր է կուտակված լինում ստորգետնյա տարածքում»,-ասում է նա:

Բացի այդ, խումբը եզրակացրել է, որ ուղեծրային արբանյակների հայտնաբերած բազմաթիվ դելտայանման և լճանման գոյացությունները մեծ հավանականությամբ նախկինում գոյություն ունեցած գետերի և լճերի չորացած մնացորդներն են:

Այս ամենը չի ապացուցում, որ մոլորակի վրա կյանք է գոյություն ունեցել, սակայն վաղ Մարսի համար նշվում է, որ մեծ է եղել հավանականությունը, որ նա պատրաստ է եղել կյանքի գոյությանը:

«Մեր՝ գիտնականներիս համար, Մարսը բավականին գրավիչ է որպես բնակելի մոլորակ»,-հարցազրույցում ասել է դոկտոր Գրոթզինգերը: Դա վերաբերվում է ոչ միայն Գեյլ Կրատերի տարածքին, ոչ էլ առանձին որոշակի փոքր տարածքների, դա վերաբերվում է ողջ մոլորակին:

Նախկին տիեզերագնաց Ջոն Մ. Գրյունսֆիլդը, ով ՆԱՍԱ-ում գիտական օգնական է, ասել է, որ Մարսի վրա 28 ամիսներից հետո «Curiosity»-ն գիտնականներին պատկերացում է տվել այն մասին, թե ե՞րբ և որտե՞ղ փնտրել հնագույն կյանքի հանելուկների պատասխանները:

«Մենք չգիտենք, թե արդյոք Մարսի վրա երբևէ կյանք եղել է, սակայն եթե այո՛, ապա այժմ ապագա առաքելությունների ժամանակ այն հայտնաբերելու համար ավելի մեծ հնարավորություն ունենք»,- շեշտել է նա:

Այս պատմության թերություններից է այն, որ հնարավոր չի եղել հայտնաբերել օրգանական միություններ՝ ածխածնի վրա հիմնված կյանքի նշաններ: Սակայն դա շուտով կարող է փոխվել: Անցյալ գարնանը «Curiosity» խմբի որոշ անդամներ հայտնել են որոշ պարզագույն օրգանիզմների մասին, որոնք կարծես թե մարսեցիներ են: Արդյունքները որոշակի չէին, սակայն ՆԱՍԱ-ն նոր գիտաժողով է ծրագրել դեկտեմբերի 14-ին՝ Ամերիկյան գեոֆիզիկական միության տարեկան հանդիպմանը՝ օրգանական միությունների որոնման մասին «նոր տեղեկատվությամբ»:

«Մեր յուրօրինակ մեկնաբանմամբ, այն հանգամանքը, որ Մարսի վրա օրգանական միացությունների գոյության» համար նպաստավոր պայմաններ կան, չեն փոխվել»,- Գոդարտի տիեզերական թռիչքների կենտրոնից ասել է Դենիել Պ. Գլավինը:

«Curiosity»-ի վրա տեղադրված չեն կյանքի հայտնաբերման համար անհրաժեշտ սարքավորումներ հիմնականում այն պատճառով, որ միասնական կարծիք չկա, թե դա ինչպիսի սարքավորում պետք է լինի: Կյանքի հայտնաբերումը հիմնված է այն հիմքի վրա, ինչն սկզբում թվացել է, թե նյութափոխանակության ակտիվություն է: Դա հայտնաբերվել 1977 թ. Վիկինգ առաքելության ընթացքում, որն այնքան վիճելի է, որ ի վերջո ՆԱՍԱ-ն կտրականապես ժխտեց դա: Գիտնականները զանազան սարքավորումներ էին օգտագործում, երկրաբանությունից և Երկրին վերաբերվող այլ գիտություններից սկսած մինչև օրգանական և անօրգանական քիմիա-աստղագիտական սարքավորումներ և բարդ տեսախցիկներ՝ պարզելու համար, թե արդյոք կարող էր Գեյլ Կրատերում և այլ տարածքներում կյանք առաջանալ:

«Curiosity»-ի արշավախմբի մեկ այլ անդամ՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից Ռոջեր Սումոնսը, նշում է, որ մարսագնացի ներկա և նախորդ առաքելությունների ընթացքում կատարված եզրակությունները վկայում են, որ հնագույն Մարսի վրա կարող էր հնագույն Երկրին շատ նման կյանք եղած լինել:

Սկզբնական շրջանում միլիարդավոր տարիներ երկու մոլորակներն էլ կայուն պայմաններ են ունեցել, որոնք կարող էին կյանք ապահովել երկար ժամանակ, և մինչև օրս երկուսի վրա էլ ընթանում են նույն քիմիական և ապարների փոփոխման գործընթացները: Կա ընդհանուր գիտական մոտեցում, ըստ որի Երկրի վրա կյանքը սկսվել է 3,8 միլիարդ տարի առաջ, ուստի դոկտոր Սումոնսը նշել է, որ նույնը կարող էր լինել Մարսի հետ: Կամ, ինչպես դոկտոր Գրյունֆլդն է արտահայտվել. «Հուզվում եմ, երբ պատկերացնում եմ Մարսը 3,5-4 միլիարդ տարի առաջ՝ կայուն մթնոլորտով, միգուցե ամպերով զարդարված կապույտ երկնքով, լեռներով, լճերով և գետերով»:

Մարսից՝ շատ ավելի փոքր մոլորակից, շատ հատկանիշներ անհետացել են, նա առաջին միլիարդ տարվա ավարտին կորցրել է իր պաշտպանական մթնոլորտը: Այդ իսկ պատճառով Մարսի հնարավոր կյանքի պարզաբանումները ներառում են մակերևույթը խորը փորելը և միլիարդավոր տարեկան մանրէային մնացորդների հայտնաբերումը: Մանրէների հնագույն կյանքի պարզաբանումը Երկրի վրա արտակարգ բարդ է և վիճելի, իսկ Մարսի վրա խնդիրը շատ ավելի մեծ է:  Այդ իսկ պատճառով էլ գիտնականները վաղուց առաջարկում են առաքելություն ուղարկել ՝ հողի և ապարների նմուշները Երկիր բերելու և բարդ անալիզներ անելու համար:

2020թ. ծրագրված Մարսի առաքելությունը նախատեսում է այս նմուշների ընտրության, Երկիր բերելու և պահպանման մեթոդները: Սակայն ներկայումս Մարսից նմուշներ չկան բացի նրանցից, որ ընկնում են որպես երկնաքար, ուստի աստղակենսաբանները պետք է կենտրոնացնեն իրենց ջանքերը այլ մեթոդներ կիրառելու և թաքնված վկայությունները հայտնաբերելու համար:

Օրինակ, Մարսի վրա ջրի որոնումները ընթանում են տասնյակ տարիներ և այդ ուղղությամբ կատարվել են բազմաթիվ առաքելություններ, սակայն գիտնականները երբեք վստահ չեն եղել, որ կտրատված կանյոններն ու դելտաները երկար տարիներ ջրի հոսքի կամ որ լավայի կամ սառած ածխածնի երկօքսիդի արդյունք են: Սակայն «Curiosity»-ի շնորհիվ գիտնականները համաձայնության են եկել, որ վաղ Մարսի վրա առատ ջուր է եղել: Այս եզրակացությունը դժվարությամբ է համապատասխանում կլիմայական մոդելներին, որոնք մատնանշում են ցուրտ հնագույն Մարսը՝ մթնոլորտի բարակ շերտով, որը չէր կարող ապահովել կանգնած ջրում խոշոր օրգանիզմների առկայությունը կամ գետեր, որոնք հոսել են միլիոնավոր տարիներ: Սակայն բախվելով կայուն ջրի և համեմատաբար տաք պայմանների ապացույցների հետ՝ կլիմայական հարցերի գիտնականները երկու զուգահեռ մեկնաբանություններ են տվել, սակայն երկուսն էլ եզրակացնում են վաղ կյանքի գոյության մասին:

Առաջինը խոսում է այն մասին, որ հրաբուխների հաճախակի ժայթքման և երկնաքարերի հարվածների արդյունքում մոլորակը էականորեն տաքանում է, հրաբուխները նաև գազեր են ժայթքում, որոնք, ինչպես հայտնի է, օրգանական միացությունների են սինթեզվում:

Երկրորդ մեկնաբանության համաձայն, որպեսզի ապահովվի ջրի կայուն շրջապտույտը և ապահովվի Մարսի գետերի ընթացքն ու լիքը պահի լճերը, մոլորակի հյուսիսային հատվածում պետք է օվկիանոս լինի:

Մարսի հասարակածից դեպի հյուսիս ընկած մեծ գոգավորությունները, որոնք այսպես կոչված հարավային լեռնային շրջաններից մեկ-երկու մղոն ավելի ցածր են, գիտնականները ենթադրում են, որ օվկիանոսը կարող էր լցված լինել և ճնշում ապահովել: Սակայն այլ գիտնականներ համամիտ չեն այս ենթադրությանը՝ ելնելով այն հանգամանքից, որ պահպանված առափնյա գիծ չի հայտնաբերվել:

«Մենք հյուսիսային օվկիանոսի անառարկելի ապացույցներ չունենք, սակայն մեր մոդելները մեծաքանակ ջուր են պահանջում՝ ապացուցելու համար այն, ինչը ներկայումս հաստատել են երկրաբանները»,- ասում է «Curiosity»-ի խմբի մեկ այլ անդամ՝ Ռեակտիվ շարժման լաբորատորիայից Մայքլ Ա. Միշնան:

«Curiosity»-ն արել է այն, որ մի տեղ է հավաքել մթնոլորտային և կլիմայական տեղեկատվությունը՝ երկրաբանական և երկրաքիմիական մեր գտածոների հետ՝ դրանով իսկ հետևողականորեն գծելով վաղ Մարսի կայուն խոնավ լինելը: Չնայած ջրի գոյության մասին վկայությունները գնալով ավելի ակնհայտ են դառնում՝ օրգանական միացությունների խնդիրը դեռ կասկածի տակ է: Մարսի վրա մշտապես ընկնում են այնպիսի քիմիական միացություններ՝ միջաստղային փոշի և երկնաքարեր, ինչպիսին Երկրի վրա է: Այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկը դեռ հստակ նշված չէ:

Այս առաքելության ընթացքում արշավախմբի անդամները փնտրել են պերքլորիդ (perchlorate) կոչվող աղը, որը ցուցադրվել է Երկրի վրա, այն ջերմության ազդեցության տակ քայքայվում է կամ վերափոխվում օրգանական միացության: Պերքլորիդի զգալի ծավալներ են հայտնաբերվել Գեյլ Կրատերում, ինչից ենթադրվում է, որ եթե Մարսը ունեցել է օրգանական քիմիական միացություններ, որոնք պահպանվել են ռադիացիոն ճառագայթման տարածքում, ապա դա պարզելը ժամանակակից սարքավորումներով բարդ է:
Մարսից անալիզի նմուշների համար սարքը նախատեսված է համեմատաբար պարզ օրգանական միացություններ հայտնաբերելու համար, որոնք այրվում են գազի տեսքով: Այն ունի նաև լուծիչներով ինը գավաթ, որոնք այնպիսի միջոցներով կարող են փոփոխել առավել բարդ մոլեկուլները (ինչպիսին են օրինակ, ամինաթթուներն ու նուկլեինաթթուները), որ պահպանվեն դրանց հատկանիշները:
Այս «խոնավ քիմիան» դեռ սպասում է օրգանական միացություններով նմուշի հայտնաբերմանը: Մի խնդիր էլ հանդիսանում է այն, որ գավաթներից մեկը արտահոսել է՝ սարսափելի գլխացավեր և անհանգստություն պատճառելով արշավախմբի առաջնորդներին: Սակայն խմբի անդամ դոկտոր Գլավինը հույս է հայտնում, որ արտահոսած լուծիչն ինքը կօգտագործի նախկինում Մարսի վրայից հավաքված նմուշների քննության համար, ինչը կլինի այլ մոլորակներում առաջին թաց քիմիական գիտափորձը: Սակայն մի բան ակնհայտ է, որ Մարսի վրա կյանքի որոնումները՝ անցյալում թե ներկայում, հեշտ չեն, ոչ էլ արագընթաց:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment