Նոր մանկական պատկերազարդ գիրքը նշում է հայկական մշակույթը

Նոր մանկական պատկերազարդ գիրքը նշում է հայկական մշակույթը

Հոդվածի առանցքում

  • Քանի որ աշխարհը արձագանքում է 1915 թվականի հայոց ողբերգությանը, Նուռ Հրատարակչությունը թողարկել է նոր մանկական պատկերազարդ գիրք` «Մարիամի Զատկի երթը», որը նշում է հայկական մշակույթի ուրախ ավանդույթները:
  • Գրքի հեղինակը Մարիաննա Մարգարյանն է, նկարազարդել է Մարգարեթ Մարգարյան Վասիլևսկին:
  • Նրա ​​նկարազարդումները ներկայացնում են գյուղական գեղեցիկ տեսարաններն ու 1900-ականների սկզբին հայ ժողովրդի գունեղ տարազը:

Ուշադրությանն արժանի

Քանի որ աշխարհը արձագանքում է 1915 թվականի հայոց ողբերգությանը,  Նուռ Հրատարակչությունը թողարկել է նոր մանկական պատկերազարդ գիրք` «Մարիամի Զատկի երթը», որը նշում է հայկական մշակույթի ուրախ ավանդույթները: 2015-ի ապրիլ 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարին, որի ժամանակ Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայեր մահացան:

Գրքի հեղինակը Մարիաննա Մարգարյանն է, նկարազարդել է Մարգարեթ Մարգարյան Վասիլևսկին: «Մարիամի Զատիկի երթ»-ը անհոգ պատմություն է երիտասարդ աղջկա մասին, որը դեռևս փոքր է Զատկի նախապատրաստությանն  օգնելու համար, բայց բավական խելացի է այն իր ձևով նշելու համար:

«Թեև կարևոր է ճանաչել և հիշել ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը, կարևոր է նաև նշել հայկական մշակույթի ավանդույթները, որոնք շարունակում են ծաղկել սփյուռքում: Նախկին խորհրդային հանրապետությունից այն տարածվում է Միացյալ Նահանգներ ու Կանադա», – ասել է հրատարակիչ Մարիաննա ՄքՔարթին:

Զատիկը մեծ տոն է հայ ժողովրդի համար: Այն կապված է քրիստոնեական կրոնի հետ և նշվում է տոնական կերակուրներով, միջոցառումներով ու հավկիթի մարտական մրցույթով: Ոգեշնչված «Էրգրում» իր տատի կյանքով, Մարգարյանը ստեղծել է մի պատմություն, որտեղ ներկայացնում է, թե հայերն ինչպես են զատիկը նշել Օսմանյան կայսրությունում:

Նկարազարդերի հեղինակը մրցանակակիր նկարիչ է և Ցինցինատիի Art Club-ի անդամ: Նրա աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքում, Դեթրոյթում, Ցինցինատիում, Ֆլորիդայում և Չիկագոյում: Նրա ​​նկարազարդումները ներկայացնում են գյուղական գեղեցիկ տեսարաններն ու 1900-ականների սկզբին հայ ժողովրդի գունեղ տարազը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment