Քարտեզագրելով Թուրքիայի ռազմական ներկայությունը

Քարտեզագրելով Թուրքիայի ռազմական ներկայությունը

Հոդվածի առանցքում

  • Հավակնոտ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան ընդլայնում է իր միջամտությունը Սիրիայում, պահպանելով ներկայությունն Իրաքում, Կատարում, Սոմալիում և Աֆղանստանում, ինչպես նաև խաղաղապահ ուժեր ուղարկում Բալկաններ: Միևնույն ժամանակ թուրքական նավատորմը վերահսկում է Միջերկրական և Էգեյան ծովերը`պաշտպանելու էներգետիկ և տարածքային շահերը: Իրականում այս ամենը ծախսատար է:  Ռազմական բյուջեն 2015-ի ՀՆԱ-ի 1.8 տոկոսից ավելացել է մինչև 2017-ի  2.2 տոկոս: Սա այն դեպքում, երբ Թուրքիայի տնտեսությունը թուլացել է: Ահա, թե որտեղ է Թուրքիան ցուցադրում մկանները և ինչու:

Ուշադրությանն արժանի

 

Օսմանյան կայսրության օրերից ի վեր Թուրքան նման լայնածավալ և գլոբալ ռազմական ներկայություն չէր ունցել: Հավակնոտ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Թուրքիան ընդլայնում է իր միջամտությունը Սիրիայում, պահպանելով ներկայությունն Իրաքում, Կատարում, Սոմալիում և Աֆղանստանում, ինչպես նաև խաղաղապահ ուժեր ուղարկում Բալկաններ: Միևնույն ժամանակ թուրքական նավատորմը վերահսկում է Միջերկրական և Էգեյան ծովերը`պաշտպանելու էներգետիկ և տարածքային շահերը: Իրականում այս ամենը ծախսատար է:  Ռազմական բյուջեն 2015-ի ՀՆԱ-ի 1.8 տոկոսից ավելացել է մինչև 2017-ի  2.2 տոկոս: Սա այն դեպքում, երբ Թուրքիայի տնտեսությունը թուլացել է: Ահա, թե որտեղ է Թուրքիան ցուցադրում մկանները և ինչու:

Սիրիա

Թուրքիայի գործողությունները Սիրիայում ամենամեծ արտասահմանյան ռազմական  քայլերն են Առաջին համաշխարհային պատերազմից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո: Էրդողանը 2016-ին զորք ուղարկեց Սիրիա`պայքարելու ինչպես Իսլամական պետության ջիհադիստների, այնպես էլ ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական ուժերի դեմ: Նրանք նաև կապված են Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ, որոնք պայքարում են Թուրքիայի ներսում ինքնավար քրդական տարածաշրջանի համար: Թուրքական զորքը նաև 911 կմ է անցել՝ անվտանգ գոտի ստեղծելու հույսով`խրախուսելու ավելի քան 3,6 մլն․ սիրիացիների, որոնք հաստատվել են Թուրքիայում, տուն վերադառնալ, ինչպես նաև կանխել փախստականների նոր ալիքը:

Իրաք

Թուրքիան հաճախակի է ռազմական ինքնաթիռներ և զորք ուղարկում դեպի Իրաքի հյուսիսային սահման՝ թիրախավորելու PKK-ի դիրքերը: Այն նաև պահպանում է 90-ականների սկզբին խաղաղապահ առաքելության նպատակով ստեղծման ռազմակայանները: Թուրքիան երբեք չի հեռացել, ասելով, որ իր ներկայությունը խանգարում է Քրդական բանվորական կուսակցությանը և այդ ուժի դեմ է, ինչպես նաև զսպում է Իրաքի քրդերի անկախության ձգտումները:

Կատար

Թուրքիան կայուն կերպով Կատարում ռազմաբազա  է կառուցում այն պահից, երբ 2017-ին անցավ գազի պաշարներով հարուստ այդ երկրի կողմը: Կատարի դեմ ստեղծվել է տարածաշրջանային դաշինք, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան:  Թուրքիան և Կատարը աջակցում են  «Մուսուլման եղբայրներ»-ին: Սա քաղաքական շարժում է, որը անհանգստացնում է սաուդցիներին և Ծոցի մյուս միապետներին, հատկապես այս տասնամյակի սկզբի արաբական գարնան ֆոնին:

Սոմալի

2017-ին Թուրքիան բացեց իր խոշորագույն արտասահմանյան ռազմաբազան Մոգադիշոում, որտեղ հարյուրավոր թուրք զինվորականներ վարժեցնում են սոմալիացի զինվորականներին թուրքական ծրագրով՝ օգնելու երկրում վերականգնել կարգ ու կանոնը տասնամյակների կլանային պատերազմներից և Ալ Շաբաաբ իսլամիստական խմբավորման գործողություններից հետո: 2011-ին Էրդողանի այցից հետո Թուրքիան ամրացրել է իր դիրքերն աֆրիկյան այս երկրում՝ առաջրկելով կրթական, առողջապահական և անվտանգության ծրագրեր:

Էգեյան և Միջերկրական ծովեր

Թուրքական ռազմանավերը օրը քսանչորս ժամ հսկում են Միջերկրականում հորատող և հետախուզող թուրքական նավերը, քանի որ այս երկիրը ձգտում է հավակնել էներգետիկ պաշարներով հարուստ տարածքները վերահսկելու վիճարկելի իրավունքը: Կիպրոսի և Հունաստանի հետ լարվածությունը բորբոքվել է Թուրքիայի կողմից, քանի որ Թուրքիան արտոնել է այդ տարածքներում հետախուզական գործողությունները և Կիպրոսի թուրքական հատվածի անջատողականների գործողություններն այն տարածքներում, որոնց հավակնում է Կիպրոսը: Կիպրոսի հյուսիսի մեկ երրորդն օկուպացրել է Թուրքիան 1974-ին, երբ կղզում Հունաստանի հետ միավորվելու նպատակով պետական հեղաշրջման փորձ էր արվում: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 21-ին հայտարարել է. «Միջերկրական ծովում ոչինչ չի կարելի անել առանց Թուրքիայի, մենք թույլ չենք տա»:  Հունաստանի հետ մեկ այլ երկարատև վեճ էլ մի քանի Էգեյան կղզիների  պատճառով է:

Աֆղանստան

Աֆղանստանում թուրքական զորքերը գտնվում են ավելի քան 50 երկրների թվում՝ ՆԱՏՕ-ի ղեկավարած կոալիցիայի կազմում և աջակցում են Աֆղանստանի անվտանգության ուժերին թալիբների դեմ պայքարում: Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում Թուրքիան այստեղ անձնակազմի թվով երկրորդն է: Այն նաև  երկար պատմություն ունի Աֆղանստանում: Երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը զորք է առաջարկել Աֆղանստանի թագավոր Ամանուլուին 1928 թվականին`արմատական իսլամիստների ապստամբությունը զսպելու համար: Դրա պատճառն աֆղան աղջիկներին դպրոցական կրթություն ստանալու համար աշխարհիկ Թուրքիա ուղարկելու միապետի որոշումն էր:

Այլուր

Թուրքական զինուժը մասնակցել է 1990-ականների պատերազմից հետո Կոսովոյում և Բոսնիա-Հերցեգովինայում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին: Թուրքիան այս գործողությամբ հետաքրքրված էր տեղի էթնիկ թուրքական համայնքներին պաշտպանելու նպատակով: Ավելի հակասական է, որ Թուրքիան մտադիր է Սուդանում կենտրոններ ստեղծել` այդ երկրի զինուժին վերապատրաստելու համար: Էրդողանը 2017-ի այցի ընթացքում է ստանձնել պարտավորությունը, այդ օրերին նա նաև ստորագրել է գործարքներ, որոնք կավելացնեն Թուրքիայի ներդրումները և կընդլայնեն Սուդանի հետ առևտուրը: Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հետախուզման մեջ է միջազգային քրեական դատարանի որոշումով Սուդանի արևմտյան Դարֆուրի շրջանում պատերազմական հանցագործությունների մեղադրանքով: Նրա կառավարությունը համաձայնել է 99 տարվա վարձակալության իրավունքով Թուրքիային հանձնել Սուակին կղզին: Թուրքիան ակնկալում է, որ մի ժամանակ Օսմանյան կայսրության վերահսկողության տակ եղած կղզում կկառուցվի ռազմաբազա, որը կարող է ընդլայնել իր ռազմական հնարավորությունները դեպի Կարմիր ծով:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment