Հյուստոնի գրանդ օպերան, 2015-16 HGO Studio ծրագրի շրջանակներում, հայտարարում է յոթ նոր անդամների մասին

Հյուստոնի գրանդ օպերան, 2015-16 HGO Studio ծրագրի շրջանակներում, հայտարարում է յոթ նոր անդամների մասին

Հոդվածի առանցքում

  • Համաշխարհային որոնումներից հետո Հյուստոնի գրանդ օպերան, 2015-16 HGO Studio ծրագրի համար, ընտրել է յոթ նոր անդամների: Դա առավել հարգված և բարձր մրցակցային երիտասարդ արտիստների ծրագրերից է աշխարհում: HGO Studio-ն երիտասարդ երգիչներին, դաշնակահարներին և դիրիժորներին, ովքեր ցուցաբերել են խոշոր ներուժ օպերայի ոլորտում ներդրում ունենալու համար, տրամադրում է զարգացման մեծ հնարավորություններ: HGO Studio հայտ են ներկայացրել 500 արվեստագետներ:
  • HGO Studio-ն տարբերվում է այլ երիտասարդ արտիստների ծրագրերից իր բարձր մակարդակի ինտեգրացմամբ Studio-ի անդամների և հիմնական բեմական կատարողների ու թիմերի միջև: Studio-ի արվեստագետներին հաճախ տրվում են խոշոր և աջակցող դերեր՝ այսպիսով նրանց տալով հնարավորություն աշխատելու աշխարհահռչակ արվեստագետների, ռեժիսորների և դիրիժորների հետ:
  • HGO Studio-ի այս տարվա ընտրված մասնակիցներից է Հայաստանից սոպրանո Մանե Գալոյանը: Մանե Գալոյանը արժանացել է առաջին մրցանակի 2015 թվականի HGO Eleanor McCollum արիաների մրցություն և անցյալ մայիս սովորել HGO Երիտասարդ արտիստների վոկալի ակադեմիայում:

Ուշադրությանն արժանի

Համաշխարհային որոնումներից հետո Հյուստոնի գրանդ օպերան, 2015-16 HGO Studio ծրագրի համար, ընտրել է յոթ նոր անդամների: Դա առավել հարգված և բարձր մրցակցային երիտասարդ արտիստների ծրագրերից է աշխարհում: HGO Studio-ն երիտասարդ երգիչներին, դաշնակահարներին և դիրիժորներին, ովքեր ցուցաբերել են խոշոր ներուժ օպերայի ոլորտում ներդրում ունենալու համար, տրամադրում է զարգացման մեծ հնարավորություններ: HGO Studio հայտ են ներկայացրել 500 արվեստագետներ:

Նրանցից 275-ի մասին լսել են Հյուստոնում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Ցինցինատիում և Սան Ֆրանցիսկոյում: Երգիչների համար լսումների գործընթացը ավարտվում է HGO տարեկան Eleanor McCollum արիաների մրցակցության համերգով, որը տեղի ունեցավ այս տարի փետրվարի 5-ին: Երեք տարվա ռեզիդենտության ընթացքում HGO Studio-ի արվեստագետները կստանան մասնագիտական ​​վերապատրաստում ձայնային, շարժման և լեզուների ոլորտում ու նրանց կտան ելույթ ունենալու հնարավորություն:

HGO Studio-ն տարբերվում է այլ երիտասարդ արտիստների ծրագրերից իր բարձր մակարդակի ինտեգրացմամբ Studio-ի անդամների և հիմնական բեմական կատարողների ու թիմերի միջև:

Studio-ի արվեստագետներին հաճախ տրվում են խոշոր և աջակցող դերեր՝ այսպիսով նրանց տալով հնարավորություն աշխատելու աշխարհահռչակ արվեստագետների, ռեժիսորների և դիրիժորների հետ: Նրանք նաև մասնակցում են տարբեր միջոցառումների և կատարումներ անում քաղաքում և նահանգում բազմաթիվ միջոցառումների ընթացքում:

HGO Studio-ն պատրաստում է երիտասարդ արվեստագետներ իրենց ընտրած դասական երգի, դաշնամուրի կամ այլ ոլորտում: Studio սպասվող արվեստագետները ժամանելու են Հայաստանից, Արգենտինայից, Չինաստանից և Ռուսաստանից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից: Նորեկներին կցում են երկու շրջանավարտներ HGO Երիտասարդ արտիստների վոկալ ակադեմիայից:

«Այս արտառոց անհատները անգնահատելի ներդրում կունենան Հյուստոնի երաժշտական ​​կյանքում և ընհանրապես օպերայի ոլորտում», – ասաց HGO Studio-ի տնօրեն Բրայան Սպեկը:

«Մենք հատկապես ուրախ ենք, որ երկու նոր արվեստագետներ սովորել են մեր երիտասարդ արտիստների վոկալ ակադեմիայում»:

HGO Studio-ի այս տարվա ընտրված մասնակիցներից է Հայաստանից սոպրանո Մանե Գալոյանը:

Մանե Գալոյանը արժանացել է առաջին մրցանակի 2015 թվականի HGO Eleanor McCollum արիաների մրցություն և անցյալ մայիս սովորել HGO Երիտասարդ արտիստների վոկալի ակադեմիայում: Նա հաղթել է մի շարք հեղինակավոր մրցանակներ, որոնցից մեկը վերջերս Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում  Hans Gabor Belvedere մրցույթում ստացած մրցանակն էր:

Առաջին մրցանակն է ստացել միջազգային Երգեցողություն մրցույթում Ղազախստանում և չորրորդ մրցանակը Երիտասարդ օպերային երգիչների վեցերորդ միջազգային մրցույթում, որը կայացավ Չինաստանի Նինբո քաղաքում, որից հետո նա հրավիրվեց Չինաստան՝ մասնակցելու Սուրբ Ծննդյան համերգներին, որին հրավիրում էին մրցույթի դափնեկիրներին:

Այլ հեղինակավոր մրցանակներից են ոսկե մեդալ յոթերորդ Բաց պատանեկան Դելփյան խաղերում Ղազախստանում, Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակը և երկրորդ մրցանակը Սանկտ Պետերբուրգում Միջազգային օպերային երգիչների մրցույթում: Նա շրջել է Միացյալ Նահանգներով YerazArt ծրագրի հետ և այցելել Մեծ Բրիտանիա համահայկական հիմնադրամի երիտասարդ տաղանդների աջակցության ծրագրի շրջանակներում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment