Նելսոն Մանդելայի անարդար ժառանգությունը

Նելսոն Մանդելայի անարդար ժառանգությունը

Հոդվածի առանցքում

  • Մեկուսացված վարչակազմի հետ քաղաքական դաշինքի արդյունքում Մանդելան և նրա կուսակցությունը թույլ տվեցին սպիտակամորթներին պահպանել իրենց ունեցվածքը:
  • Միլիոնավոր սևամորթներ, ովքեր 1913 թվականից հետո զրկվել էին սեփականության կամ վարձակալության իրավունքից, կարող էին հայտ ներկայացնել փոխհատուցում ստանալու համար:
  • Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի հողային բարեփոխումների նպատակը նոր ժողովրդավարության առաջիկա 5 տարիների ընթացքում հողի 30 տոկոսի վերաբաշխումն էր:
  • Հարավային Աֆրիկայի սպիտակամորթները պահպանեցին իրենց ունեցվածքը, մինչդեռ սևամորթները չստացան իրենց հասանելիք հողակտորները:
  • Ոմանց պնդմամբ նման անհավասարությունների առկայությունը ԱԱԿ-ի կոռումպացված լինելու հետևանքն է:

Ուշադրությանն արժանի

Նելսոն Մանդելայի անձնուրաց ղեկավարության օրինակը զարմացրեց աշխարհին` կյանքի ընթացքում նրան նվիրելով հնարավոր բոլոր համամարդկային պարգևները: 27 տարի Ռոբեն կղզում անցկացրած բանտարկությունից հետո Մանդելան վերադառնում է Հարավային Աֆրիկա` դառնալով առաջին սևամորթ նախագահը, ում հիմնական նպատակը հաշտեցումն էր, այլ ոչ թե վրեժխնդրությունը: Բայց հիմա, երբ 1 տարի է, ինչ սգում ենք նրա մահը, կարևոր է սկսել քննադատորեն գնահատել նրա ժառանգությունը` ներառյալ նրա դերը գաղութատիրության և մեկուսացման ճնշման տակ ձևավորված հողային անհավասարությունների ամրապնդման մեջ:

«Նա մի մարդ էր, ով ստիպված էր դժվար ընտրություններ կատարել և ով թողել է հաշտեցման և անհավասարության ժառանգություն»:

18-րդ դարից սկսած գաղութային և մեկուսացած կառավարությունները պարբերաբար թալանում էին սևամորթ հարավ-աֆրիկացիների ունեցվածքը` բավականին մատչելի գնով վաճառելով այն սպիտակամորթներին: Արդյունքում, երբ Մանդելան 1994 թվականին զբաղեցրեց նախագահի պաշտոնը, հողի մոտ 87 տոկոսը պատկանում էր սպիտակամորթներին` չնայած, որ նրանք կազմում էին բնակչության ընդամենը 10 տոկոսը:

Մեկուսացված վարչակազմի հետ քաղաքական դաշինքի արդյունքում Մանդելան և նրա կուսակցությունը թույլ տվեցին սպիտակամորթներին պահպանել իրենց ունեցվածքը: Սա նշանակում է, որ եթե անգամ գաղութարար վարչակազմը բռնի ուժով սևամորթներին հեռացնի իրենց հողից սպիտակամորթ հողագործին իր արժեքից շատ ավելի մատչելի գնով վաճառելու նպատակով, ապա հողագործը պարտավոր է պահպանել այդ հողի հստակ տիտղոսը մեկուսացումից հետո: Եթե նոր կառավարությունը որոշի վերցնել հողատարածքը` այն նախկին տիրոջ վերադարձնելու համար, ապա պետությունը ստիպված կլինի սպիտակամորթ հողագործին վճարել փոխհատուցում:

Այս նշանակալից զիջման փոխանակմամբ սևամորթներին հողային բարեփոխումների խոստում տրվեց, որը նշված է Հարավային Աֆրիկայի հետգաղութային Սահմանադրության մեջ: Միլիոնավոր սևամորթներ, ովքեր 1913 թվականից հետո զրկվել էին սեփականության կամ վարձակալության իրավունքից, կարող էին հայտ ներկայացնել փոխհատուցում ստանալու համար, իսկ նրանք, ովքեր հողային սեփականություն չեն ունեցել, վերաբաշխման ծրագրի շրջանակներում կարող էին հող ձեռք բերել և սեփականության արդիկանացման շնորհիվ սևամորթները, ում թույլատրված է լինել սպիտակամոթ հողատերերի վարձակալները, այժմ դարձան հողի սեփականատերեր: Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի (ԱԱԿ) հողային բարեփոխումների նպատակը նոր ժողովրդավարության առաջիկա 5 տարիների ընթացքում հողի 30 տոկոսի վերաբաշխումն էր:

Սակայն եթե խոստումները տեսականորեն անաչառ էին հնչում, ապա գործնականում դրանք հեռու էին արդար լինելուց: Իրականացավ գործարքի միայն մի կողմը. Հարավային Աֆրիկայի սպիտակամորթները պահպանեցին իրենց ունեցվածքը, մինչդեռ սևամորթները չստացան իրենց հասանելիք հողակտորները: Այս տարի լրանում է Հարավային Աֆրիկայի ժողովրդավարության 20 տարին, և հողի միայն 10 տոկոսն է ենթարկվել փոփոխության` սպիատակամորթներից անցնելով սևամորթ աֆրիկացիներին: Գուցե քաղաքական մեկուսացումն արդեն ավարտվել է, մինչդեռ տնտեսական մեկուսացումը շարունակվում է:

Վերջին գրքիս համար ես զրուցեցի 150 հարավաֆրիկացիների հետ, որոնց հողը զավթվել էր գաղութացման և մեկուսացման ժամանակ և ովքեր ետ էին վերադարձրել իրենց հողը կամ փոխհատուցում ստացել գումարի տեսքով` հողային փոխհատուցման ծրագրի շրջանակում: Նրանց պատմությունները լուսաբանում էին ընթացիկ անարդարությունը:

Գաղութային վարչակազմի տապալումից հետո պետությունը վերաբաշխման նպատակով սեփականատերերից (հիմնականում սպիտակամորթեր) բռնագրավում է հողը` տրամադրելով շուկայական փոխհատուցում: Սակայն, նախկին սեփականատերերը, որոնց հողը բռնագրավվել էր գաղութացման ընթացքում, պահանջատիրական հայց ներկայացրեցին, և շատերը պարգևատրվեցին համեստ սիմվոլիկ պարգևով, որը ստացավ «Կարգավորող ստանդարտ առաջարկներ» անվանումը: Այս առաջարկները, որոնք տատանվում էին 2000-6000 ԱՄՆ դոլարի սահմանում, այսօր կազմում է հողային արժեքի չնչին մասը:

Հավասարության սկզբունքը պահանջում է, որ սպիտակամորթ և սևամորթ սեփականատերերը ստանան սիմվոլիկ կամ շուկայական արժեքին համապատասխան փոխհատուցում: Սպիտակամորթները չպետք է շարունակեն ստանալ ավելի բարձր փոխհատուցում, քան սևամորթները:

Ոմանց պնդմամբ նման անհավասարությունների առկայությունը ԱԱԿ-ի կոռումպացված լինելու հետևանքն է: Անկասկած, կոռուպցիան խնդիր է, սակայն այս պարագայում ավելի մեծ խնդիրը նախնական քաղաքական գործարքի անարդարությունն է: Հարավային Աֆրիկայի սպիտակամորթերները նոր քաղաքականությունից միանշանակ շահեցին` հավաստիացումներով, որ նրանք կարող են պահպանել հողային սեփականության իրենց իրավունքը կամ առնվազն ստանալ փոխհատուցում: Մյուս կողմից, սևամորթները ստիպված էին սպասել հաստատությունների ստեղծմանն ու մեղադրանքների գնահատվելուն: Ի օգուտ նրանց սահմանված ծրագրերը չունեին բավականաչափ ֆինանսավորում, քանզի դրանք ստիպված էին մրցակցել ֆինանսավորում պահանջող այլ առաջնային ծրագրերի հետ, ինչպիսիք են ՁԻԱՀ-ի համաճարակը, կրթական համակարգը և հանցագործությունների աճող տեմպերը:

Հողային բարեփոխումները հետընթաց էին ապրում` պահպանելով գոյություն ունեցող հողային անհավասարությունը` մեծ մասամաբ քաղաքական գործարքի կառուցվածքային թերությունների պատճառով, որին բախվել էր Մանդելան: Գործարքի անկյունաքարը հանդիսանում էր Հարավային Աֆրիկայի քաղաքական համակարգի անցումը մեկուսացումից դեպի ժողովրդավարություն առանց արյունահեղության և տնտեսական ապակայունացման: Մանդելան ընտրեց իր ունեցած տարբերակներից լավագույնը: Սակայն արդյո՞ք արդար էր այս համակարգը: Դժվար թե:

Հարգանքի տուրք մատուցելով Մանդելային` նրա մահվան առաջին տարելիցի կապակցությամբ, այնուամենայնիվ, նրան պետք չէ աստվածացնել: Նա մարդ մարդ էր, ով կանգնած էր դժվար ընտրությունների առջև, ում թողած ժառանգության մեջ կա թե’ անհավասարություն և թե’ հաշտեցում:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment