Մենեջերների էվոլյուցիան

Մենեջերների էվոլյուցիան

Հոդվածի առանցքում

  • Մենեջերները պետք է առաջնորդներ լինեն:
  • Մենեջերները պետք է հասկանան աշխատանքի ապագան ձեւավորելու ընդհանուր ուղղությունները:
  • Մենեջերները պետք է ընդունեն խոցելիությունըՂեկավարները պետք է վիճարկեն համընդհանուր կանոնները:

Ուշադրությանն արժանի

Այս հասկացությունը վերցված է իմ նոր գրքից` «Աշխատանքի ապագան. ներգրավել նոր տաղանդ, ձեւավորել ավելի լավ առաջնորդներ, ստեղծել մրցակցային կազմակերպություն»:

Մի քանի ամիս առաջ ես ներկայացրեցի հայեցակարգը՝ «Ապագա աշխատակցի 7 սկզբունքները», որը հաջորդում է «Աշխատակցի էվոլյուցիային»: Ես նույն մոտեցումը՝ (սկզբունքները եւ զարգացումը) կիրառում եմ նաեւ մենեջերների նկատմամբ: Անցյալ շաբաթ ես գրեցի «Ապագա մենեջերի 10 սկզբունքների» մասին: Ելնելով դրանից, ահա այն հիմնական կետերն են, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն այսօր մենեջերները.

Մենեջերները պետք է առաջնորդներ լինեն

Մեզ պետք են մենեջերնե՞ր, թե՞ առաջնորդներ, այս հարցի շուրջ բանավեճերը չեն դադարում: Սակայն դրանք անպտուղ խոսակցություններ են, որոնք արհեստական լարվածություն են ստեղծում: Երբ մտածում եմ աշխատանքի ապագայի մասին, ընդունում եմ, որ մենեջերները պետք է լինեն առաջնորդներ: Նրանք իշխանություն ունեն, քանի որ ունեն կողմնակիցներ եւ հարգանք են վայելում: Եթե մենեջերն իշխանությունն օգտագործում է պարզապես շատ փող բերելու կամ լիազորություններ ստանձնելու համար, ապա դատապարտված է ձախողման: Ժամանակն է հրաժարվել մենեջերներին եւ առաջնորդներին որպես երկու առանձին մարդիկ ընդունելու մոտեցումից: Եթե դուք առաջնորդ չեք, ապա չպետք է մենեջեր լինեք:

Մենեջերները պետք է հասկանան աշխատանքի ապագան ձեւավորելու ընդհանուր ուղղությունները

Հինգ ուղղությունները, որոնք ուսումնասիրվել են նախորդ՝  «Աշխատանքի ապագայի ձեւավորման հինգ ուղղությունները» հոդվածում, հիշեցնում ենք այստեղ. Դա շարժունությունն է/փոփոխականությունը/, գլոբալիզացիան, վարքագծի նոր ձեւերը, ժողովրդագրությունը եւ տեխնոլոգիան: Մենեջերները պետք է հասկանան, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում այս հինգ ուղղությունները եւ ինչ ազդեցություն կունենան իրենց կազմակերպությունների վրա: Այս ուղղությունները ապագա աշխատանքի հիմքերն են (ԴՆԹ):

Մենեջերները պետք է ընդունեն խոցելիությունը

Մենք այլեւս չենք կարող աշխատանքի վայրում հանդուրժել մենեջերների, որոնք ռոբոտների են հիշեցնում: Վատ է, եւ բավական մտահոգիչ, որ մարդկանց փոխարեն իսկական ռոբոտներ են զբաղեցնում աշխատատեղերը: Այսինքն, մեզ պետք են մարդիկ, որոնք ռոբոտի են նման: Դա ստիպում է ինձ հիշեցնում է ասածվացքը. «Ես բժիշկ չեմ, բայց այդ դերը խաղում եմ հեռուստատեսությամբ»: Մենեջերների դեպքում դա կլինի այսպես.«Ես ռոբոտ չեմ, բայց այդ դերն եմ խաղում աշխատավայրում»: Բրենե Բրաունն ավելի ճիշտ է ասել, երբ հեգնանքով նշել է, որ չկա նորարարություն առանց խոցելիության: Քանի որ մարդիկ ուզում են հարաբերություններ կառուցել այլ … մարդկանց հետ: Իսկ դա պահանջում է վստահություն եւ մարդկային կապ: Կառուցելով ստոիկության, ամենագետի և զգացմունքից զուրկ էակի պատնեշը իրենց և աշխատակիցների միջև՝ ղեկավարներն սպանում են նորարարության, վստահության և հարաբերություններ ստեղծելու բոլոր հույսերը: Խոցելիության ընկալումը ղեկավարների կողմից կարևոր է ոչ թե նրա համար, որ այն գեղեցիկ բան է, այլ որովհետև այն կարևոր է արդյունավետ հաղորդակցման, համագործակցության և նորարարության համար:

Ղեկավարները պետք է վիճարկեն համընդհանուր կանոնները

Ինչո՞ւ ենք անընդհատ լսում, որ մենեջերները պետք է լինեն «հրդեհ մարողներ»: Մենեջերները պետք է լինել կրակ բորբողոքներ: Այսինքն, նրանք պետք է մշտապես մտածեն, որ կարող են վիճարկել աշխատանքը կատարելու վերաբերյալ ձեւավորված կարծիքները: Արդյո՞ք պետք է մենեջերները կայացնեն բոլոր որոշումները: Արդյո՞ք պետք է աշխատակցի տարեկան ստուգում անցկացվի: Կարո՞ղ է ընկերության որեւէ անդամ առաջնորդ լինել: Պե՞տք է արդյոք աշխատակիցներին նորարարական հմտություններ սովորեցնել: Կարո՞ղ է կազմակերպությունը ստեղծել փորձարարական կապիտալի պահոց, որը կօգտագործվի նոր գաղափարները փորձարկելու համար: Մենեջերները պետք է մտածեն այս հարցերի եւ գաղափարների մասին: Այսօր նրանք իրենց կարծրացած տիպարներով կենտրոնանում են հարկադրանքի, հսկողության, կարգի, աշխատասիրության եւ մեր աշխատանքը ստուգելու վրա: Փոխարենը, մենեջերները պետք է «հրդեհ բռնկողներ» լինեն: Ապագայի մենեջերները պետք է շատ տարբերվեն անցյալի մենեջերներից: Նրանք պետք է զարգանան:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment