Ինչպես հասկացա, որ ամեն ինչ սխալ եմ անում

Ինչպես հասկացա, որ ամեն ինչ սխալ եմ անում

Հոդվածի առանցքում

  • Ես սկսեցի զբաղվել BodeTree-ով, երբ ես 26 տարեկան էին և երիտասարդ հիմնադիրներից շատերի նման մտածում էի, որ քանի դեռ ես խելացի եմ և պատրաստ եմ անդադար աշխատել իմ բիզնեսը վարելու մեխանիզմները անխափան կլինեն: Այս համոզմունքների միամտությունը սկզբնական շրջանում օգնում էր ինձ, սակայն բարեբախտաբար ես շուտ գիտակցեցի իմ մոլորությունը:
  • Առաջին դասը եղավ այն ժամանակ երբ BodeTree սկսեց հետապնդել ինտիտուցիոնալ վաճառքները բանկերի և այլ ավանդական կազմակերպությունների միջոցով: Ես մեծ ոգևորությամբ մոտեցա վաճառքների գործընթացին և ուրախ էին մեր նոր տեխնոլոգիաները կիրառել արդյունաբերության ոլորտում: Իմ ոգևորվածությունը դրսևորվում էր պոտենցիալ հաճախորդների հետ բանակցություններում:
  • Իմ ինքնագիտակցության երկրորդ դասը եղավ այն ժամանակ, երբ մենք սկսեցինք մեր երկրորդ մեծ նախագիծը: Մինչ այդ մեր կազմակերպության հնարավորությունները սուղ էին: Իմ գործարար թիմը առաջարկեց ապրանքի մարտավարությունը և վաճաքի համար անհրաժեշտ ճիշտ մեսիջը, սակայն զարգացման համար պատասխանատու թիմը դրան դեմ էր: Ամեն ինչ փոխվեց, երբ մենք սկսեցին ստեղծել մեր հաճախորդների սպասարկման ծառայությունները և մարքեթինգային գործառույթները:
  • Իմ երրորդ և վերջին դասը եղավ, երբ BodeTree-ին իր համար կարևորագույն ռազմավարական քայլ էր կատարում: Մեր կազմակերպության հիմնական սկզբունքներից մեկն այն էր, որ մենք մեծ արժեք էինք ներկայացնում մանր բիզնեսի համար` նրանց, ովքեր օգտվում էին հաշվապահական որևէ համակարգից: BodeTree-ին միանում էր հաշվապահական համակարգերին և օգնում օգտատերերին կայացնել ավելի շահավետ ֆինանսական որոշումներ:
  • Ես հասկացա, որ մեր բիզնեսի հիմնասյունը չի համապատասխանում շուկայի այն պահանջներին, որոնց մենք ծառայում ենք: Իմ սկզբնական գաղափարը հաստատող փաստարկներ փնտրելու փոխարեն՝ ես սկսեցի զբաղվել առկա խնդրի լուծման ուղիներ փնտրելով: Արդյունքում՝ մենք ամբողջությամբ վերանայեցինք մեր համակարգը և սկսեցինք տվյալները հավաքել անմիջապես մեր հաշվապահի ֆինանսական ինստիտուտների, այլ ոչ թե հաշվապահական համակարգերից:
  • Քննադատությանը և գնահատականներին բաց լինելը, գործընկերների կարծիքները լսելը և ինքնաճանաչողությունը կարող են աննշան թվալ, սակայն դրանց իրագործումը մեծ արդյունքի է հանգեցնում: Դա ինքնազարգացման գրավականն է, ինչին պետք է ձգտեն բոլոր առաջնորդները՝ անկախ տարիքից:

Ուշադրությանն արժանի

Ես սկսեցի զբաղվել BodeTree-ով, երբ ես 26 տարեկան էին և երիտասարդ հիմնադիրներից շատերի նման մտածում էի, որ քանի դեռ ես խելացի եմ և պատրաստ եմ անդադար աշխատել իմ բիզնեսը վարելու մեխանիզմները անխափան կլինեն:

Այս համոզմունքների միամտությունը սկզբնական շրջանում օգնում էր ինձ, սակայն բարեբախտաբար ես շուտ գիտակցեցի իմ մոլորությունը:

Ես շատ բան սովորեցի վերջին 4 տարիների ընթացքում, իսկ ամենակարևորը՝ ինքնագիտակցությունն էր: Ինքնագիտակցումը այն բանը չէ, որը ես սովորեցի շատ արագ և առավել ևս այն չէ, որին ես այժմ տիրապետում եմ ամբողջությամբ: Այնուամենայնիվ, կան 3 շատ կարևոր դասեր, որոնք ինձ օգնել են իմ ուղու վրա և որոնք հասանելի են յուրաքանչյուր գործարարի կամ առաջնորդի համար:

Պատրաստ եղեք գնահատականների

Առաջին դասը եղավ այն ժամանակ երբ BodeTree սկսեց հետապնդել ինտիտուցիոնալ վաճառքները բանկերի և այլ ավանդական կազմակերպությունների միջոցով: Ես մեծ ոգևորությամբ մոտեցա վաճառքների գործընթացին և ուրախ էին մեր նոր տեխնոլոգիաները կիրառել արդյունաբերության ոլորտում: Իմ ոգևորվածությունը դրսևորվում էր պոտենցիալ հաճախորդների հետ բանակցություններում, երբ երկխոսությունը վերածվում էր երկար մենախոսության մեր առաջարկած լուծումների հանճարեղության մասին:

Զարմանալի չէ, որ այս մոտեցումը հաջող չէր, և ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու: Միայն այն ժամանակ, երբ մեր գրասենյակի օպերացիոն տնօրենը, ով շատ փորձառու մասնագետ էր այս ոլորտում, ինձ մի կողմ կանչեց և բացատրեց, թե խնդիրը ինչումն է:

Նա ինձ բացատրեց, որ վաճառքի գործընթացը հիմնված է հարաբերություն ստեղծելու վրա, այլ ոչ թե դիմացինին որևէ բան համոզելու: Այլ կերպ ասած, ես ամեն ինչ սխալ էի անում: Նման գնահատականն ընդունելը շատ բարդ էր, այնուամենայնին այն ապացուցեց իր անգին լինելը: Այն հանգամանքը, որ ես այդքան մեծ սխալ էի գործում ինձ վախեցրեց: Ինչպե՞ս ես կարող էի այդքան անտեղյակ լինել: Այդ գնահատականը սովորեցրեց ինձ, որ ինքնավստահության զգացողությունը պահանջում է ամենօրյա ծանր աշխատանք:

Հասկանալ, թե ինչպես են կողքիններդ քեզ ընկալում

Իմ ինքնագիտակցության երկրորդ դասը եղավ այն ժամանակ, երբ մենք սկսեցինք մեր երկրորդ մեծ նախագիծը: Մինչ այդ մեր կազմակերպության հնարավորությունները սուղ էին: Իմ գործարար թիմը առաջարկեց ապրանքի մարտավարությունը և վաճաքի համար անհրաժեշտ ճիշտ մեսիջը, սակայն զարգացման համար պատասխանատու թիմը դրան դեմ էր:

Ամեն ինչ փոխվեց, երբ մենք սկսեցին ստեղծել մեր հաճախորդների սպասարկման ծառայությունները և մարքեթինգային գործառույթները:Մենք բախվեցինք նրան, որ գործադիր որոշումները ավելի ու ավելի հաճախ էին առերեսվում անհամաձայնությունների հետ: Այս անհամաձայնությունների հիմքում ընկած էր մարտավարության և ռազմավարության համար պատասխանատուների միջև բնական հակամարտության գործընթացը:

Իմ կարծիքով, ժամանակ առ ժամանակ հայտնվող այս հակամարտությունները անցողիկ էին և պետք էր ուղղակի սպասել: Քանզի ես դիտարկում էի մեր գործը թե՛ մարտավարական և թե՛ ռազմավարական տեսանկյունից և գիտակցեցի, որ այն ինչ յուրաքանչյուր թիմ անում է, շատ կարևոր է, և անհրաժեշտ է, որ նրանք շարունակեն կատարել իրենց աշխատանքը: Մեր նախագծերի զարգացման հետ մեկտեղ ես ավելի ու ավելի հաճախ էի բախվում ինձ հակասող կարծիքների հետ: Մի օր, յուրահատուկ բարդ հանդիպումից հետո ես հավաքեցի իմ թիմի անդամներին, ցանկանալով հասկանալ, թե ինչու են նրանք դժգոհ իրենց կատարած աշխատանքից: Ես հասկացա, որ նրանք կարծում են, որ ես անմասն եմ նրանց մտածմունքներին և խնդիրներին:

Ավելին, ես հասկացա, որ բավական ջանքեր չեմ գործադրում, որպեսզի օգնեմ կազմակերպության անդամներին հասկանալ մեր ռազմավարության հիմնական գաղափարը: Շատ կարևոր գիտակցում էր այն, որ անկախ նրանից, թե ես ինչ եմ մտածում, իմ աշխատակիցները ինձ տարբեր կերպ են ընկալում: Այդ գիտակցումը ինձ թույլ տվեց յուրովի մոտեցում ցույց տալ իմ թիմի տարբեր աշխատակիցներին: Ես հասկացա, որ լավ առաջնորդ լինելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչ են ուրիշները մտածում՝ նույնիսկ եթե դու համամիտ չես նրանց կարծիքի հետ:

Պետք է ժամանակ ծախսել ինքնաճանաչողության համար

Իմ երրորդ և վերջին դասը եղավ, երբ BodeTree-ին իր համար կարևորագույն ռազմավարական քայլ էր կատարում: Մեր կազմակերպության հիմնական սկզբունքներից մեկն այն էր, որ մենք մեծ արժեք էինք ներկայացնում մանր բիզնեսի համար` նրանց, ովքեր օգտվում էին հաշվապահական որևէ համակարգից: BodeTree-ին միանում էր հաշվապահական համակարգերին և օգնում օգտատերերին կայացնել ավելի շահավետ ֆինանսական որոշումներ:

Այս ծրագիրը կարծես թե շատ արդյունավետ էր, սակայն մեզ չէր հաջողվում լավ համագործակցության հասնել մեր հաճախորդների հետ: Քանի որ ես էի այս ռազմավարության հեղինակը, շարունակաբար անտեսում էի այն բոլոր ապացույցները, որոնք խոսում էին համակարգի բացասական կողմերի մասին:

Ես այնքան շատ էի ինքնս ինձ մտածել աշխատանքի անթերիության մասին, որ կուրորեն չէի նկատում, թե ինչ է ինձ հուշում շուկան: Մեր բոլոր տվյալները վկայում էին այն մասին, որ փոքր բիզնեսի սեփականատերերի մեծամասնությունը չէր թարմացնում հաշվապահական տվյալները, ինչը և հանգեցնում էր խնդիրների: Այնուամենայնիվ, ես ամիսներ շարունակ մտածում էին, թե ուրիշ ինչ պատճառներ կարող են ունենալ առկա խնդիրները: Իմ մոտեցումը փոխվեց, երբ ես որոշեցի ինքնաճանաչողությամբ զբաղվել:

Ես հասկացա, որ մեր բիզնեսի հիմնասյունը չի համապատասխանում շուկայի այն պահանջներին, որոնց մենք ծառայում ենք: Իմ սկզբնական գաղափարը հաստատող փաստարկներ փնտրելու փոխարեն՝ ես սկսեցի զբաղվել առկա խնդրի լուծման ուղիներ փնտրելով: Արդյունքում՝ մենք ամբողջությամբ վերանայեցինք մեր համակարգը և սկսեցինք տվյալները հավաքել անմիջապես մեր հաշվապահի ֆինանսական ինստիտուտների, այլ ոչ թե հաշվապահական համակարգերից:

Դա մեծ ներդրում էր և մեծ քայլ առաջ բիզնեսում ու ես ապացուցեցի, որ իմ որոշումը ճիշտ էր: Այս ամենը հաստատեց այն, որ ինքնավերլուծությունը շատ կարևոր է նրանց համար, ովքեր հույս ունեն զարգացնել իրենց ինքնագիտակցությունը: Ինքնագիտակցությունը պահանջում է ամենօրյա ծանր աշխատանք:

Դրա տված դասերը հեշտ է բաց թողնել, սակայն դրանք շատ կարևոր են: Սովորելը հեշտ բան չէ, սակայն ես հենց դրան եմ պարտական այն ամենով ինչ հիմա ունեմ: Քննադատությանը և գնահատականներին բաց լինելը, գործընկերների կարծիքները լսելը և ինքնաճանաչողությունը կարող են աննշան թվալ, սակայն դրանց իրագործումը մեծ արդյունքի է հանգեցնում: Դա ինքնազարգացման գրավականն է, ինչին պետք է ձգտեն բոլոր առաջնորդները՝ անկախ տարիքից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment