Համաշխարհային առաջնորդները քննադատվում են Հավայան կղզիներում գոլֆ խաղալու համար (սակայն այս անգամ Օբաման չէ)
Հոդվածի առանցքում
- Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազանը գոլֆ է խաղացել Հավայան կղզիներումը, ինչը զարմացրել է իր որոշ հայրենակիցներին, ովքեր սպասում են, թե երբ նա կվերադառնա տուն՝ կարգավորելու զանգվածային ջրհեղեղների հետևանքները:
- Նաջիբը Հավայան կղզիներում հանգստանում էր այն նույն ժամանակ, երբ այնտեղ էր նաև Օբաման, և Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահը վարչապետին խաղի է հրավիրել:
- Համաձայն Malaysian Insider-ի՝ փոխվարչապետ Տան Սրի Մուհյիդդին Յասսինը լրագրողներին ասել է. «Մենք պետք է անկեղծ լինենք: Վարչապետը նույնպես հանգստի ժամանակ ունի, քանի որ նա շատ է աշխատում: Նա էլ մարդ է:
Ուշադրությանն արժանի
Պետական ճգնաժամի ընթացքում Հավայան կղզիներում գոլֆ խաղալու համար աշխարհի առաջնորդները քննադատության են ենթարկվում: Միայն թե այս անգամ դա նախագահ Օբաման չէ:
Խաղացողներից է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազանը: Նրա արարքը զարմացրել է իր որոշ հայրենակիցներին, ովքեր սպասում են, թե երբ նա կվերադառնա տուն՝ կարգավորելու զանգվածային ջրհեղեղների հետևանքները:
Նաջիբի ֆեյսբուքյան էջը լի է բարկացած մեկնաբանություններով, բացի այս, մալայզիացիները նաև թվիթթերյան գրառումներ են կատարում, ըստ որոնց, վարչապետի արձակուրդը տեղին չէ: Տեղի լրատվամիջոցները լի են դժբախտությունների մասին լուրերով:
«Տուն վերադարձիր, օգնիր ջրհեղեղից տուժվածներին և ոչ թե գոլֆ խաղա Հավայան կղզիներում»,- հայտնում է Malaysian Insider-ը:
«ՀԵՐԻՔ Է ԳՈԼՖ ԽԱՂԱՍ, ՆԱՋԻ՛Բ»,-գրում է Malaysia Chronicle-ը:
Նաջիբը Հավայան կղզիներում հանգստանում էր այն նույն ժամանակ, երբ այնտեղ էր նաև Օբաման, և Սպիտակ տունը հայտնում է, որ նախագահը վարչապետին խաղի է հրավիրել: Օբաման, ով քննադատվել էր գոլֆ խաղալու համար, այդ թվում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ԱՄՆ լրագրող Ջեյմս Ֆոլիի սպանությունից հետո, մի քանի ռաունդ արդեն խաղացել է ուրբաթ երեկոյան կղզի գալուց հետո:
Նաջիբի զբոսանքի վերաբերյալ զարմանքը ակնհայտ էր թվիթթերում՝
«Չեմ կարող հավատալ. մեր երկրի ղեկավար Նաջիբը Հավայան կղզիներում վայելում է գոլֆը Օբամայի հետ, այն ժամանակ, երբ մենք դիմադրում ենք մեր երկրում ամենամեծ ջրհեղեղին», -գրել է Zlatan անվամբ օգտատերը:
Իսկ Lutfi Hambali օգտատերը գրում է.
«ՄԲ վարչապետը իր երկրում հեղեղների պատճառով հրաժարվեց Մերձավոր Արևելք կատարվելիք այցից 2014 թվականի փետրվարին:
Նաջի՞բ: Գոլֆ»:
«Կարծես թե Օբամայի հետ Հավայան կղզիներում գոլֆի խաղերը քաղաքական զգալի թերացում է Մալայզիայի վարչապետ Նաջիբի համար»,- գրում է Simon Marks –ը իր թվիթթերյան էջում:
Համաձայն Malaysian Insider-ի՝ փոխվարչապետ Տան Սրի Մուհյիդդին Յասսինը լրագրողներին ասել է. «Մենք պետք է անկեղծ լինենք: Վարչապետը նույնպես հանգստի ժամանակ ունի, քանի որ նա շատ է աշխատում: Նա էլ մարդ է: Ես ասել եմ նրան չանհանգստանալ ու վստահել ինձ, մենք կհաղթահարենք այս խնդիրը բոլոր հնարավոր ձևերով»:
Նա ավելացրել է, որ հեղեղները ամենամյա երևույթներ են Մալայզիայում, սակայն այս տարի մարտահրավերն ավելի մեծ էր: Ինչևէ, «կարիք չկա, որ Նաջիբը անմիջապես ետ վերադառնա», ասել է փոխվարչապետը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ