Փոխհատուցելով Հայոց Ցեղասպանության համար

Փոխհատուցելով Հայոց Ցեղասպանության համար

Հոդվածի առանցքում

  • Մի խումբ ամերիկահայեր կանգնել էին Արևելյան Թուրքիայի կանաչ երկաթյա դարպասի մոտ և դղրդոցով բախում էին այն: Ոչ ոք չէր պատասխանում: Նրանք գտել էին ճիշտ տունը. այստեղ այն կոտորածների ժամանակ, որոնք հայտնի են որպես 1915 թվականի Հայոց Ցեղասպանություն, մի ակնաբույժ էր ապրում, ով ապաստան էր տվել նրանցից մեկի պապին: Սակայն տանը ոչ ոք չկար: Այնուհետև դիմացի տնից 2 գլխաշորերով կանայք ձայն տվեցին և հրավիրեցին մեզ ինչ-որ տեղ նեղլիկ փողոցի երկայնքով:
  • Կադիրը սև-սպիտակ լուսանկարներով լի մի արկղ ուներ: Նկարներից մեկում պատկերված էին 5 տղամարդիկ՝ 1950 թվականին՝ Սիրիայում: Նա ասաց, որ մեջտեղում կանգնած տղամարդը Սեդրակ Խերլաքյանն է՝ իր հայրը: Միանգամից բազմաթիվ կողմերից սկսեցին խոսել: Հայ կամավորներից մեկն ասաց. «Սան Պաուլուի ամենահարուստ մարդկանցից մեկը Խերլաքյան է»: Մեկ ուրիշը մեկնաբանեց. «Նրա մեծ պապը փրկել է պապիս հոր և նրա եղբոր կյանքը»:
  • Մոտ մեկ միլիոն մարդ մահացավ, ոչնչացվեց հնագույն մշակույթը: Այս պահից սկսած, հայերի և թուրքերի մեծամասնությունը բաժանված է այդ ծանր հարվածով, աշխարհագրությամբ և քաղաքականությամբ: Տասնյակ հազարավոր հայ կանայք և երեխաներ, ովքեր հետ էին մնացել քարավաններից և ներառվել մուսուլմանական ընտանիքներում, կամ բռնությամբ, կամ բարեգործական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ անհետացել են պատմության ասպարեզից:
  • Նրանցից մեկն է Միացյալ Նահանգների Արևելյան Թեմի եպիսկոպոս Խաժագ Բարսամյանը՝ բեղմնավոր գործունեություն ունեցող հայ եպիսկոպոսը Նյու Յորքում: Նա առաջնորդել է այս ուխտագնացությունը Թուրքիայի միջով: Հանգիստ, մեղմախոս, սակայն ուժեղ կամքով, նա ծնվել է Թուրքիայում և այնտեղ անցկացրել իր մանկությունը՝ նախքան հոգևորական դառնալն ու աշխարհով մեկ շրջելը:
  • «Ես դարձա հոգևորական նրա պատճառով»: Ամենահզոր հանդիպումը տեղի ունեցավ հիմնականում քրդաբնակ Դիյարբեքիր քաղաքում: Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն այժմ կոչվում է HDP, առավել հեռուն է գնացել 1915 թվականին հայերի դեմ կատարված վայրագ հանցանքի ճանաչման գործում և պաշտոնապես ներողություն է խնդրել հայերից:
  • Սուրբ Գիրագոս եկեղեցին, որը Մերձավոր Արևելքի խոշորագույն հայկական եկեղեցին է, վերականգնվել է քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի օժանդակությամբ: Քաղաքապետը եկեղեցում համերգ կազմակերպեց, որում ելույթ ունեցավ ճանապարհորդող հայ դաշնակահարը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, եպիսկոպոսը զոհերի համար հոգեհանգստի արարողություն կատարեց:

Ուշադրությանն արժանի

Մի խումբ ամերիկահայեր կանգնել էին Արևելյան Թուրքիայի կանաչ երկաթյա  դարպասի մոտ և դղրդոցով բախում էին այն: Ոչ ոք չէր պատասխանում: Նրանք գտել էին ճիշտ տունը. այստեղ այն կոտորածների ժամանակ, որոնք հայտնի են որպես 1915 թվականի Հայոց Ցեղասպանություն, մի ակնաբույժ էր ապրում, ով ապաստան էր տվել նրանցից մեկի պապին: Սակայն տանը ոչ ոք չկար:

Այնուհետև դիմացի տնից 2 գլխաշորերով կանայք ձայն տվեցին և հրավիրեցին մեզ ինչ-որ տեղ նեղլիկ փողոցի երկայնքով:  Մուսուլման մայրն ու դուստրը բնազդաբար հասկացել էին, որ դա  հայկական խումբ է:

Մայրն անհետացավ և հետ վերադարձավ մի մաշված սև-սպիտակ լուսանկարով, որում պատկերված էին ընտանիքի 11 անդամներ: Նա մատնանշեց լուսանկարում պատկերված սպիտակ շարֆով  ծեր կնոջը, ով ուղիղ տեսախցիկին էր նայում: Նա Վերոնիկան էր՝ իր հանգուցյալ ամուսնու հանգուցյալ մայրը, ով հայ էր: Ապա եղան ուրախ ժպիտներ, ժեստերով խոսակցություններ և լուսանկարներ: Կատարվեցին զանգեր:  Մեկ ժամ անց մենք թեյ էինք խմում  ապահովագրական մի ուրախ  գործակալի՝ Կադիրի  փոքրիկ գրասենյակում:

Կադիրը սև-սպիտակ լուսանկարներով լի մի արկղ ուներ: Նկարներից մեկում պատկերված էին 5 տղամարդիկ՝ 1950 թվականին՝ Սիրիայում: Նա ասաց, որ մեջտեղում կանգնած տղամարդը Սեդրակ Խերլաքյանն է՝ իր հայրը:

Միանգամից բազմաթիվ կողմերից սկսեցին խոսել: Հայ կամավորներից մեկն ասաց. «Սան Պաուլուի ամենահարուստ մարդկանցից մեկը Խերլաքյան է»: Մեկ ուրիշը մեկնաբանեց. «Նրա մեծ պապը փրկել է պապիս հոր և նրա եղբոր կյանքը»:

1915 -1916 թվականներին՝ Առաջին աշխարհամարտի ամենաթեժ պահին, Օսմանյան կայսրության հայ բնակչության մեծ մասը ոչնչացվեց կայսրության արմատական երիտասարդ առաջնորդների  հրամանով: Հայերը զանգվածաբար արտաքսվեցին Սիրիայի անապատները: Մեկ միլիոն մարդ մահացավ:

Մոտ մեկ միլիոն մարդ մահացավ, ոչնչացվեց հնագույն մշակույթը: Այս պահից սկսած, հայերի և թուրքերի մեծամասնությունը  բաժանված է այդ ծանր հարվածով, աշխարհագրությամբ և քաղաքականությամբ: Տասնյակ հազարավոր հայ կանայք և երեխաներ, ովքեր հետ էին մնացել քարավաններից և ներառվել մուսուլմանական ընտանիքներում, կամ բռնությամբ, կամ բարեգործական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ  անհետացել են պատմության ասպարեզից:  Բացի այն, ինչ արել են: Այդ օրը հարավ-արևելյան Թուրքիայի Մարաշ քաղաքում հայ-թուրքական դարավոր կապերը  միասին վերադարձան: Այսօր,   Թուրքիայի անցյալի կտրատված խճանկարը վերականգնվում է:

Իսլամական Արդարության կուսակցության՝ կառավարություն գալու ընտրությունից սկսած՝ Թուրքիան սկսել է անշնորհք կերպով բացահայտել իր անցյալը: Բացվեց մի հարթություն, որը թույլ տվեց հայկական Սփյուռքին, որոնց նախնիները  1915 թվականին արտաքսվել էին Օսմանյան կայսրությունից, մեծաթիվ քանակներով  ճանապարհորդել դեպի իրենց նախկին հայրենիքը, իսկ Թուրքիայի բազմաթիվ  քաղաքացիներ բացահայտ խոստովանում են, որ իրենց նախնիները հայեր են եղել:

Այս ուղևորություններն ու հանդիպումները  հնարավոր են եղել մի խումբ առաջամարտիկ հայերի շնորհիվ, ովքեր սկսել են կամուրջներ գցել և կապեր հաստատել Թուրքիայի հետ:

Նրանցից մեկն է Միացյալ Նահանգների Արևելյան Թեմի եպիսկոպոս Խաժագ Բարսամյանը՝ բեղմնավոր գործունեություն ունեցող հայ եպիսկոպոսը Նյու Յորքում:

Նա առաջնորդել է այս ուխտագնացությունը Թուրքիայի միջով: Հանգիստ, մեղմախոս, սակայն ուժեղ կամքով, նա ծնվել է Թուրքիայում և այնտեղ անցկացրել իր մանկությունը՝ նախքան հոգևորական դառնալն ու աշխարհով մեկ շրջելը: Շատ հայերի համար ուղղակի սարսափելի էր ճանապարհորդել դեպի այն երկիրը, որտեղից իրենց պապերն ու տատերը մեկ դար առաջ արտաքսվել էին: «Սակայն եպիսկոպոսը ինձ համոզեց, և ես ուրախ եմ, որ եկել եմ»,- այսպես ասում են ուխտավորներից շատերը:

Խումբը ջերմ ընդունելություն էր գտնում թեյի խանութներում և հյուրանոցներում: Մեր ճանապարհորդության յուրաքանչյուր քայլ խոստովանություն և բացահայտում էր բերում: «Այս բույրը մորս խոհանոցի բույրն է»,- մի օր հետճաշին բացականչեց միջին տարիքի մի տղամարդ: «Ես այստեղ գտել եմ իմ ԴՆԹ-ից մի բան, ինչը չեմ գտել Հայաստանում»,- նկատեց մի երիտասարդ կին:

Նրանցից շատերն հայտնաբերեցին, որ իրենք ավելի շատ թուրքերեն գիտեն, քան կարծում էին: Դա իրենց ծնողների երկրորդ, երբեմն էլ առաջին լեզուն էր: Հայտնվելով իրենց նախնիների երկրում՝ հայերը հիշում էին սարսափելի ընտանեկան պատմությունները: «Տատս անապատ արտաքսվածներից էր»,- պատմեց ինձ Մարիան,- նախքան անկողին գնալը նա իր ամբողջ ոսկեղենը կապում էր իր ներքնաշորին:  Մի անգամ, երբ նրան հարցերի, թե ինչու է այդպես անում, ասաց, «Երբեք չգիտես, թե երբ ստիպված կլինես շտապ հեռանալ»:

Բարսամյանը հայերի խմբի առաջնորդն ու քահանան էր, ով նաև ժամանակ առ ժամանակ խոսում էր ճանապարհին մեզ հանդիպող յուրաքանչյուր թուրք պաշտոնյայի և թեյարանի տիրոջ հետ: Նա հասկանում էր երկու մշակույթն էլ: «Մի կողմից հպարտության զգացում կա, մյուս կողմից՝ ցավի»,- ասաց նա: Նա ծնվել է 1951 թվականին կենտրոնական Թուրքիայի Արաբկիր քաղաքում: Մանուկ հասակում նրա վրա հսկայական ազդեցություն է ունեցել իր տատը:

1915 թվականին նրա ամուսինը տարվել էր, երբ  նա հղիության երրորդ ամսում էր  եղել: Ես «նրա մեջ  երբեք ատելություն չեմ տեսել, միայն ցավ»:  Չնայած բոլոր եկեղեցիները ավերվել էին, նա իր ընտանիքին սովորեցրել էր աղոթել և նրանց համար կարդացել էր Աստվածաշունչը: «Ես դարձա հոգևորական նրա պատճառով»:
Ամենահզոր հանդիպումը տեղի ունեցավ  հիմնականում քրդաբնակ Դիյարբեքիր քաղաքում: Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն այժմ կոչվում է HDP, առավել հեռուն է գնացել 1915 թվականին հայերի դեմ կատարված վայրագ հանցանքի ճանաչման գործում և պաշտոնապես ներողություն է խնդրել հայերից:

Արմատական քայլ

Բնականաբար այդ քայլը քաղաքական ենթատեքստ ուներ: Քրդերը մարտահրավեր են նետում Թուրքիայի գաղափարին, որտեղ էթնիկ թուրքերը հասարակական աստիճանակարգի վերևում են: Սակայն դա արմատական քայլ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ շատ քրդեր մեղավոր են եղել վատագույն վայրագությունների և հայերի արտաքսման գործում: Մի շոգ սեպտեմբերյան երեկո Դիյարբեքիրի քուրդ քաղաքապետը քաղաքի նոր վերանորոգված և վերաբացված հայկական եկեղեցում ողջունեց հայ հոգևորականին և նրա խմբին: Նա ելույթ ունեցավ. «Բարի գալուստ, իմ քույրեր և եղբայրներ: Մենք ուրախ ենք ձեզ տեսնել ձեր սեփական երկրում, ձեր սեփական քաղաքում»:

Սուրբ Գիրագոս եկեղեցին, որը Մերձավոր Արևելքի խոշորագույն հայկական եկեղեցին է, վերականգնվել է քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի օժանդակությամբ: Քաղաքապետը  եկեղեցում համերգ կազմակերպեց, որում ելույթ ունեցավ ճանապարհորդող հայ դաշնակահարը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին, եպիսկոպոսը զոհերի համար հոգեհանգստի արարողություն կատարեց: Մենք կանգնել էինք  բարձր կամարով եկեղեցում և լսում էինք հայկական անունների՝ արտաքսվածների հոգիների երկար շարքը: «Թող Աստված օրհնի մեր զոհերի հոգիները: Մենք հիշում ենք նաև սեպտեմբերի 11-ի զոհերին»,- եզրափակեց եպիսկոպոսն անգլերեն՝ մեզանից նրանց համար, ովքեր հայերեն չգիտեին:

Հոգևոր երգչախումբը հիասքանչ երգում էր: Ամբողջ համայնքը ոտքի կանգնեց՝ եպիսկոպոսի մատանին համբուրելու համար: Նախորդ երեկոյան մի կոկիկ տարեց զույգ էր եկել համերգին: Տարիներ շարունակ նրանք այս քաղաքում դեռ բնակվող պաշտոնապես գրանցված միակ հայերն էին, մի տեղ, որը նախքան 1915 թվականի կոտորածները տասնյակ հազարավոր հայերի տունն էր: Զույգը երիտասարդ տարիքում  ամուսնացել էր քաղաքացիական արարողությամբ: 2014 թվականի ապրիլին նրանց կառքը վերջապես կանգ առավ Սուրբ Գիրագոսի դռանը՝  եկեղեցական ամուսնության համար՝ քաղաքի ներկա քաղաքագլխի մասնակցութամբ: Դա Թուրքիայում փրկված հայերի պատմության մի փոքրիկ դրվագ էր և նոր ձեռնարկումների նախանշան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment