Հետազոտություն.Միջազգային հանրության մեծամասնությունը աջակցում է Հայոց Ցեղասպանության ճանաչմանը

Հետազոտություն.Միջազգային հանրության մեծամասնությունը աջակցում է Հայոց Ցեղասպանության ճանաչմանը

Հոդվածի առանցքում

  • Փարիզում տեղակայված Քաղաքական նորարարությունների հիմնադրամի ներկայացրած ինդեքսի համաձայն, աշխարհի բնակչության 70 տոկոսը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած արյունահեղությունը որակել է ցեղասպանություն:Հարցումն անցկացվել է Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների 16-29 տարեկան բնակիչների շրջանում:

Ուշադրությանն արժանի

Միջազգային հանրության մեծ մասը կողմ է, որ ճանաչվի 1915-ի Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին երեքշաբթի հայտնել է Արմենպրեսը` վկայակոչելով անցկացված հետազոտության արդյունքները:

Փարիզում տեղակայված Քաղաքական նորարարությունների հիմնադրամի ներկայացրած ինդեքսի համաձայն, աշխարհի բնակչության 70 տոկոսը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած արյունահեղությունը որակել է ցեղասպանություն:Հարցումն անցկացվել է Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների 16-29 տարեկան բնակիչների շրջանում:

1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում սպանվել են մոտ 1.5 միլիոն հայեր, փրկվածները աքսորի են ենթարկվել և հանգրվանել աշխարհի տարբեր հատվածներում:Այժմ ավելի քան 20 պետություն պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը:

2015-ի ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերը հիշատակելու են 1915 թվականի ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment