Հոնգկոնգի համալսարանի հետազոտողները հսկա ամրոցի մնացորդներ են պեղել Հայաստանում
Հոդվածի առանցքում
- Հոնգկոնգի համալսարանի (HKU) հետազոտողների և ուսանողների խումբն այս ամառ Հայաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել է մեծ կճուճներ, կենդանիների ոսկորներ և ավելի քան 3000 տարեկան ամրոցի պատեր։ The Ararat Plain Southeast Archaeological Project հնագիտական նախագիծը իրականացվում է Հոնգկոնգի համալսարանի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։ Դոկտոր Փիթեր Ջ.Կոբը նախագիծը ղեկավարել է Արթուր Պետրոսյանի և Բորիս Գասպարյանի հետ։
Ուշադրությանն արժանի
Հոնգկոնգի համալսարանի (HKU) հետազոտողների և ուսանողների խումբն այս ամառ Հայաստանում պեղումների ժամանակ հայտնաբերել է մեծ կճուճներ, կենդանիների ոսկորներ և ավելի քան 3000 տարեկան ամրոցի պատեր։
The Ararat Plain Southeast Archaeological Project հնագիտական նախագիծը իրականացվում է Հոնգկոնգի համալսարանի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։ Դոկտոր Փիթեր Ջ.Կոբը նախագիծը ղեկավարել է Արթուր Պետրոսյանի և Բորիս Գասպարյանի հետ։
Այ նախագիծը նախատեսված է 5 տարվա համար: Պեղումներն իրականացվում են Վեդիում։
«Վեդին պատմության մեջ շատ կարևոր նշանակություն է ունեցել։ Այն եղել է կարևոր կենտրոն և մենք պետք է հասկանանք, թե ինչպես են ժամանակին մարդիկ ապրել այստեղ և ինչով են զբաղվել»,–ասում է դոկտոր Քոբը։
Հիմնական ուշադրությունը հատկացվել է խոշոր պեղումներին Վեդիի ամրոցի կողքին։ Այստեղ պահպանվել են մոտ 4 մետր բարձրությամբ հսկայական ամրոցի պատեր։ Դրանք ուղղանկյուն պաշտպանական աշտարակի մնացորդներ են։ Ամրոցի պատերի երկու շարասյուները պաշտպանել են ամրոցը։ Պատերը վաղ բրոնզե և երկաթե դարերին են պատկանում՝ մ.թ.ա. 1500-500 թվականներին։
Հետազոտողների խումբը 3 խրամատ է փորել, որտեղ հայտնաբերվել են հսկայական կժեր, շենքերի պատեր և կենդանիների ոսկորներ սննդի մնացորդներում։
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ