Մադոննան բացատրում է, թե ինչու իր տարիքի տղամարդիկ ժամադրության համար հարմար չեն
Հոդվածի առանցքում
- Եթե կա մի բան, որ մենք գիտենք Մադոննայի մասին, այն է, որ նա չի խաղում ընդհանուր կանոններով, նա ունի իր սեփականը: Ավելի քան 30 տարի արդյունաբերությունում լինելով, նա ասում է, որ իրավունք ունի վարվել այնպես, ինչպես ցանկանում է, անկախ նրանից, թե ինչ են գրում քննադատները: Մադոննան 56 տարեկան է և ասում է, որ միշտ «կոտրել է որոշակի արգելքներ»:
- Մադոննայի նախկին ամուսինը՝ Գայ Ռիչին, նրանից 10 տարի երիտասարդ էր, իսկ նրանից հետո հանդիպած երիտասարդները, այդ թվում պարող Բրահիմ Զայբաթը և Թիմոր Ստեֆենսը այդ ժամանակ 20 տարեկան էին: Այլ հայտնի կին դեմքեր էլ են խոսել այն մասին, թե ինչու են խուսափում տարեց տղամարդկանց հետ ժամադրվելուց:
- «Ես հոգում եմ իմ մասին: Լավ վիճակում եմ և կարող եմ ցույց տալ իմ հետույքը 56, 66 կամ 76 տարեկանում», - ասել է նա, ի նկատի ունենալով իր հանդերձանքի ընտրությունը: «Ով ինձ կարող է ասել, թե երբ ցույց տամ հետույքս: Դա կլինի սեքսիզմ, էյջիզմ, խտրականություն:Ես վաստակել եմ իմ ուղին: Գրողը տանի, ես Մադոննան եմ և վերջ»:
Ուշադրությանն արժանի
Եթե կա մի բան, որ մենք գիտենք Մադոննայի մասին, այն է, որ նա չի խաղում ընդհանուր կանոններով, նա ունի իր սեփականը: Ավելի քան 30 տարի արդյունաբերությունում լինելով, նա ասում է, որ իրավունք ունի վարվել այնպես, ինչպես ցանկանում է, անկախ նրանից, թե ինչ են գրում քննադատները: Մադոննան 56 տարեկան է և ասում է, որ միշտ «կոտրել է որոշակի արգելքներ»: ԶԼՄ-ները նրան արդեն անվանել են պումա երիտասարդ տղամարդկանց նկատմամբ հակում ունենալու համար:
«Դա է իրականությունը», Մադոննան ասել է The New York Daily News-ին երիտասարդ տղամարդկանց հետ իր հարաբերությունների մասին խոսելիս:
«Իմ տարիքի շատ տղամարդիկ ամուսնացած են երեխաների հետ: Նրանք ժամադրության համար հարմար չեն: Ես շատ համարձակ մարդ եմ և խենթ կյանք եմ վարում: Ես միայնակ մայր եմ, չորս երեխա ունեմ: Ուզում եմ ասել, որ դուք պետք է լայն մտահորիզոնով ու արկածախնդիր լինեք, որպեսզի մտնեք իմ աշխարհը: Ավելի տարիքով մարդիկ արդեն ունեն իրենց սահմանած կարգը և երիտասարդների նման համարձակ չեն»:
Մադոննայի նախկին ամուսինը՝ Գայ Ռիչին, նրանից 10 տարի երիտասարդ էր, իսկ նրանից հետո հանդիպած երիտասարդները, այդ թվում պարող Բրահիմ Զայբաթը և Թիմոր Ստեֆենսը այդ ժամանակ 20 տարեկան էին: Այլ հայտնի կին դեմքեր էլ են խոսել այն մասին, թե ինչու են խուսափում տարեց տղամարդկանց հետ ժամադրվելուց:
Երգչուհի Սթիվի Նիքսը ասել է, որ ինքը երկու պատճառն ունի: Նախ տարեց մարդկանց գրավում են 25 տարեկանները և երկրորդ. «Իսկ եթե սիրահարվեմ տարեցներին ու նրանք մահանա՞ն»: Դերասանուհի Քորթնի Քոքսն էլ հայտարարել է, որ իրեն չի պատկերացնում իր տարիքի տղամարդու հետ հանդիպելիս և ավելացրել է, որ երիտասարդների համար տարեց կանայք ավելի հուսալի են:
Թվում է, թե Մադոննան թույլ չի տալիս, որ տարիքը իրեն խեղճացնի և եթե որևէ մեկն այդ հարցում խնդիր ունի, կարող է օրինակ վերցնել նրանից: «Ես հոգում եմ իմ մասին: Լավ վիճակում եմ և կարող եմ ցույց տալ իմ հետույքը 56, 66 կամ 76 տարեկանում», – ասել է նա, ի նկատի ունենալով իր հանդերձանքի ընտրությունը: «Ով ինձ կարող է ասել, թե երբ ցույց տամ հետույքս: Դա կլինի սեքսիզմ, էյջիզմ, խտրականություն:Ես վաստակել եմ իմ ուղին: Գրողը տանի, ես Մադոննան եմ և վերջ»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ