Մակրոնն Իրանից պարզաբանումներ է սպասում Ֆրանսիայի և Իրանի քաղաքացի ակադեմիկոսի ձերբակալության հարցով
Հոդվածի առանցքում
- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թեհրանին կոչ է արել բացատրել, թե ինչու է Փարիզի համալսարանից ֆրանսիական և իրանական ծագումով ակադեմիկոսը ձերբակալվել է Իրանում: Մակրոնը մտահոգություն է հայտնել կնոջ անվտանգության մասին:
Ուշադրությանն արժանի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թեհրանին կոչ է արել բացատրել, թե ինչու է Փարիզի համալսարանից ֆրանսիական և իրանական ծագումով ակադեմիկոսը ձերբակալվել է Իրանում: Մակրոնը մտահոգություն է հայտնելկնոջ անվտանգության մասին:
Հեղինակավոր Sciences Po համալսարանից Իրանի և շիա իսլամը ճանաչված մասնագետ Ֆարիբա Ադելխայի ձերբակալությունը վտանգավոր է՝ Փարիզի և Թեհրանի միջև լարվածութուն առաջացնելու մասով և այս ճգնաժամային փուլում, երբ փորձ է արվում փրկել Իրանի հետ միջուկային գործարքը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ գիտնականն ունի երկքաղաքացիություն և, որ նրան արգելել են կապ հաստատել հյուպատոսական անձնակազմի հետ:
«Ֆրանսիան կոչ է անում Իրանի իշխանություններին լիակատար լույս սփռել պրոֆեսոր Ադելխայի իրավիճակի վրա և կրկնում է իր պահանջը, մասնավորապես հյուպատոսական մուտքի անմիջական թույլտվության մասով», – ասվում է հաղորդագրության մեջ:
«Այն ինչ տեղի է ունեցել, ինձ շատ է մտահոգում: Մենք ամեն ինչ կիմանանք առաջիկա օրերին», – ասել է Մակրոնը Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես արտահայտել եմ իմ անհամաձայնությունը և պարզաբանումներ նեմ խնդրել նախագահին Ռոհանից», – ավելացրել է նա: Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան մինչ օրս որևէ իմաստալից բացատրություն չի ստացել:
Իրանի իշխանությունների ներկայացուցիչ Ալի Ռաբիեին ասել է, որ ինքը չի կարող հաստատել մեղադրանքները:
60-ամյա Ադելխահը Արևմտյան անձնագրով Իրանի վերջին քաղաքացին է, որը կալանավորվել է Իրանում:
Իրանական ծագումով բրիտանացի Նազանինի Զագարի-Ռատկլիֆը, որը Thomson Reuters հիմնադրամի հետ նախագծի ղեկավար է, 2016 թվականից Թեհրանում դատապարտվել է բանտարկության՝ ապստամբության կոչեր անելու մեղադրանքով: Այս գործը լարվածություն է առաջացրել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում:
Ադելխայի ձերբակալությունը տեղի ունեցավ այն օրերին, երբ Մակրոնը փորձում է ջանքեր գործադրել 2015-ի միջուկային գործարքի պահպանման համար ճանապարհ գտնելու ուղղությամբ:
Մակրոնը անցյալ ամսին երկու անգամ Թեհրան բանակցող է ուղարկել և նույնիսկ խոսակցություններ կային, որ նա կարող է ավելի քան 40 տարի անց Իրանի մայրաքաղաք այցելող Ֆրանսիայի առաջին նախագահը դառնալը:
Համաձայնագիրն այժմ տապալման ռիսկի առաջ է քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն իր երկիրը դուրս բերեց դրանից, ապա Իրանը խախտեց հարստացված ուրանի սահմանափակումները:
Ֆրանսիացի ակադեմիկոս Ժան-Ֆրանսուա Բայարտը, որը նաև Ադելխայի ընկերն է, հայտարարել է, որ ինքը և իր գործընկերներն ահազանգել են Ֆրանսիայի իշխանություններին, երբ Ադելխան հունիսի 25-ին, ինչպես նախատեսված էր, չի վերադարձել Ֆրանսիա:
Նա ասել է, որ կարծում է՝ գործընկերը ձերբակալվել է հունիսի 5-ին և գտնվում է Թեհրանի «Էվին» բանտում:
«Նրան այցելել է իր ընտանիքը, նա վիրավոր չէ, բայց ես մտահոգ եմ, նա ֆիզիկապես ուժեղ չէ: Մենք չգիտենք, թե որքանով է այդ անընդունելի կալանքը շարունակվելու», – ասել է Բայարտը AFP- ին:
«Իրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը, ուստի նրանց համար նա Իրանի քաղաքացի է և այդ պատճառով նրան թույլ չեն տվել կապ հաստատել Ֆրանսիայի հյուպատոսարանի հետ», – ավելացրել է նա:
Ադելխան ձերբակալվել է, երբ Թեհրանում այցելել էր իր մորը: 1997-ին Ֆրանսիա էր մեկնել՝ սովորելու: «Նա ազատ, անկախ և չափազանց տաղանդավոր հետազոտող է», – ավելացրել է նա:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ