Լյուբով Սոբոլ. Մոսկվայում բողոքի ակցիաների առաջնորդը

Լյուբով Սոբոլ. Մոսկվայում բողոքի ակցիաների առաջնորդը

Հոդվածի առանցքում

  • Լյուբով Սոբոլը այս օրերին քայլելիս թեթև օրորվում է՝ հենվելով գործընկերոջ ձեռքին: Գրեթե երեք շաբաթ հրաժարվելով սննդից` նա ասում է, որ զգում է գլխապտույտ և թուլություն, բայց վճռական է շարունակել իր բողոքը: Երիտասարդ փաստաբանը և հայտնի վիդեո բլոգերը ընդդիմության մի խումբ ակտիվիստներից մեկն է, որին արգելվել է մասնակցել Մոսկվայի ՏԻՄ ընտրություններից, ինչի պատճառով է առաջացել է ցույցերի ալիքը:

Ուշադրությանն արժանի

 

Լյուբով Սոբոլը այս օրերին քայլելիս թեթև օրորվում է՝ հենվելով գործընկերոջ ձեռքին: Գրեթե երեք շաբաթ հրաժարվելով սննդից` նա ասում է, որ զգում է գլխապտույտ և թուլություն, բայց վճռական է շարունակել իր բողոքը:

Երիտասարդ փաստաբանը և հայտնի վիդեո բլոգերը ընդդիմության մի խումբ ակտիվիստներից մեկն է, որին արգելվել է մասնակցել Մոսկվայի ՏԻՄ ընտրություններից, ինչի պատճառով է առաջացել է ցույցերի ալիքը:

Ամառային բողոքի ակցիաները իշխանություններին անակնկալի են բերել, դարձել ոստիկանների և ցուցարարների միջև բախումների, զանգվածային ձերբակալությունների պատճառ:

«Նրանք անտեսեցին մեր բոլոր կոչերը, ուստի ես պետք է ավելի արմատական պայքար մղեմ», – ասում է Սոբոլը Մոսկվայի կենտրոնում գտնվող իր գրասենյակում:

Դա այն վայրն է, որտեղ նրա թիմը նախկինում ստեղծել էր գրասենյակ՝ հավաքելու անհրաժեշտ ստորագրությունները, որոնք պետք էին Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրություններին մասնակցելու համար:

Խորհուրդը քիչ իշխանություն ունի, բայց ընդդիմության թեկնածուները, որոնք Նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության օրոք աստիճանաբար հեռացվում էին  այլ հարթակներից, հույս ունեին, որ այն կօգտագործեն որպես քաղաքական հարթակ:

Նրանց գրանցումը մերժվեց, երբ պաշտոնատար անձինք անվավեր հայտարարեցին անհրաժեշտ ստորագրությունների մեծ մասը:

«Կարծում եմ, որ հացադուլը ճնշում գործադրելու միջոց է», – բացատրում է տիկին Սոբոլը՝ Ռուսաստանի ամենանշանակալի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի երկարամյա դաշնակիցը: Նավալնին այժմ կալանքի տակ է:

«Իհարկե, Պուտինը նման գործողությունները համարում է շանտաժ և չի ընդունի դա: Բայց դա իմ իրավունքները պաշտպանելու իմ միջոցն է»:

Հուլիսի 27-ին, սոցիալական ցանցերում տարածվեցին ոստիկանական մահակներից ծեծված խաղաղ ցուցարարների լուսանկարները:  Անվտանգության ուժերը նման գործողությունների անցան, երբ բազմությունը հրաժարվեց կատարել փողոցներից հեռանալու հրամանը:

Քաղաքապետարանն առաջարկել էր թույլ տալ հավաք անցկացնել քաղաքի օղակաձև ճանապարհին, սակայն ընդդիմության ակտիվիստները պնդում են, որ ակցիան լինի կենտրոնական տարածքում: Նրանց հիմնական բանակցողը ձերբակալվել է բանակցությունների խզման պահից հետո:

«Սա զանգվածային անկարգություն էր՝ նախապես ծրագրված և լավ պատրաստված», – հայտարարեց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Նրանք փորձում էին շրջափակել ճանապարհները՝ հարձակվելով ոստիկանների վրա: Նրանք պարզապես ստիպեցին ոստիկանությանը ուժ կիրառել, ինչը միանգամայն տեղին էր այդ իրավիճակի համար»:

Անտեսելով ցույցերի պատճառը` անկախ թեկնածուների գրանցման արգելքը, քաղաքապետը փոխարենը բարձր գնահատեց ոստիկանության գործողությունները՝ «իրենց պարտականությունը կատարելու համար»:

Այդ պարտականությունը լցրել է Մոսկվայի դատարաններն ու կալանավայրերը ընդդիմության ակտիվիստներով և ցուցարարներով, այդ թվում՝ մերժված թեկնածուներից շատերեն՝ բողոքի առաջնորդները:

«Այն ամենը, ինչ մենք ուզում էինք, ընտրություններին մասնակցելն էր», – ասել է Դմիտրի Գուդկովը BBC- ին՝ Մոսկվայի գլխավոր վերաքննիչ դատարանում լսումների ժամանակ:

«Նրանք ցանկանում են «Միացյալ Ռուսաստան»-ի թեկնածուների երաշխավորված հաղթանակը», – ասել է նա՝ նկատի ունենալով Կրեմլի կուսակցությունը:

Ժամանակին Ռուսաստանի դաշնային պառլամենտի անդամ Գուդկովը այժմ կրում է իր առաջին պատիժը` 30 օր կալանք՝ չարտոնված հավաքներից մեկը կազմակերպելու համար:

«Նրանք անհանգստանում են, որ եթե մենք ազատ լինենք, կարող ենք մասնակցել բողոքի ակցիաներին», – ասում է նա, – «Երեսուն օր կալանքը ռեպրեսիայի բարձր մակարդակ է: Սա շատ ծանր է»:

Բայց ավելի խիստ միջոցներ ևս արդեն կան:

Ռուսաստանում ազդեցիկ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, որում հուլիսի 27-ի բողոքը որակվում է խռովություն: Սկզբնապես, ցուցարարներին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի վարչական օրենսգրքով: Նրանց սպառնում է տուգանքներ կամ մինչև մեկ ամիս ազատազրկում՝ հասարակական բողոքների խիստ սահմանափակումները խախտելու համար:

Բայց անկարգությունների համար քրեական հետապնդումը նախատեսում է երկարատև բանտարկություն:

«Իհարկե բոլորն անհանգստացած են դրա պատճառով», – ասաց Գուդկովը: «Ոչ ոք չգիտի, թե երբ և ինչպես է սա ավարտվելու»:

Հաջորդ առավոտյան նրա թիմի երիտասարդ բլոգերը ձերբակալվեց նոր քրեական մեղադրանքով:

Ազդեցիկ պետական հեռուստածրագրերը ցույցերը ներկայացրել են որպես արտասահմանից ուղղորդվող՝ պնդելով, որ ներգրավված անձինք ցանկանում են «ուժով փոխել սահմանադրական կարգը»: Սա արտացոլում է Կրեմլի վաղեմի վախը, որ ժողովրդական անկարգությունները կարող են էսկալացնել և տապալել կառավարություններ, ինչպես դա եղավ Վրաստանում, Ուկրաինայում և այլուր:

Սոցիալական հիմք ունեցող բողոքի ցույցերի ալիքը և տնտեսության անկման մի քանի փուլերի հետևանքով Վլադիմիր Պուտինի վարկանիշն արդեն ընկնում է:

Ընդդիմության որոշ գործիչներ ենթադրում են, որ ակտիվիստները պետք է համաձայնեին քաղաքապետարանի առաջարկին և ցույցն անցկացնեին արտոնաված տարածքում: Նրանք անպատասխանատու են համարում հավաքվածներին քաղաքի կենտրոն հրավիրելու որոշումը, որտեղ ոստիկանության հետ ավելի շատ բախումները, ապա քրեական մեղադրանքներն ավելի հավանական էին:

Բայց Սոբոլը պնդում է, որ ցուցարարների նկատմամբ իրականացվող բռնությունները բացառում են նման փոխզիջումը: Նա և մյուսները հայտարարել են, որ բողոքի ակցիան կշարունակվի այս շաբաթ մասսայական զանգվածային զբոսանքի միջոցով, որին հաջորդելու են նաև այլ հանրահավաքներ:

«Այո, ոմանք հիմա շատ վախեցած են: Բայց մյուսները դուրս կգան տեղի ունեցածի պատճառով», – ասում է նա: «Նրանք չեն կարող կարգավորել այս հարցը մարդկանց ճաղերի հետևում փակելով»:

Իշխանությունները նույնպես փոխզիջման գնալու ոչ մի նշան չեն ցույց տալիս: Դա նշանակում է, որ այս անակնկալ քաղաքական բողոքները դեռ կարող են վերածվել քաղաքական ճգնաժամի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment