Ամերիկացի պատանդ Լյուկ Սոմերը սպանվել է, նրան ազատելու փորձի ընթացքում

Ամերիկացի պատանդ Լյուկ Սոմերը սպանվել է, նրան ազատելու փորձի ընթացքում

Հոդվածի առանցքում

  • Եմենյան Ալ-Կաիդայի մասնաճյուղերի ձեռքերում գտնվող ամերիկացի և հարավ աֆրիկացի պատանդները զոհվեցին:
  • Գործողության ընթացքում ոչնչացվել են Արաբական թերակղզու Ալ-Կաիդայի մի քանի զինյալ:
  • Գործողության հրամանը տվել է նախագահ Բարաք Օբաման, քանի որ «վստահելի տեղեկություններ կային, որ պրն. Սոմերի կյանքին անմիջական վտանգ է սպառնում»:
  • Սոմերը ծնվել է ՄԲԹ-ում և իր կյանքի մեծ մասը ապրել է ԱՄՆ-ում: Նա առևանգվել է 2013թ. սեպտեմբերին Եմենի մայրաքաղաք Սանայում, մթերային խանութից դուրս գալուց:
  • Սոմերը մեկնել է Եմեն 2010թ.-ին անգլերեն լեզու դասավանդելու համար:
  • Երբ երկրում սկսվեցին Արաբական Գարնան զույցերը, նա լուսանկարում էր Սանայում տեղի ունեցող իրադարձությունները` սիրած հոբբին դարձնելով ֆոտոլրագրողի կարիերա:

Ուշադրությանն արժանի

Եմենյան Ալ-Կաիդայի մասնաճյուղերի ձեռքերում գտնվող ամերիկացի և հարավ-աֆրիկացի պատանդները զոհվեցին շաբաթ կեսգիշերին տեղի ունեցած ԱՄՆ հատուկ ջոկատայինների գործողության ընթացքում: Այս գործողությունը արդեն իսկ պատանդներին ազատելու երկրորդ փորձն էր:

ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չակ Հեգելը նշում է, որ 33-ամյա Լյուկ Սոմերը մահացու կրակոց է ստացել զինյալների կողմից: Հարավ-աֆրիկացի ուսուցիչ Պյեր Կորկիեն նույնպես սպանվել է գործողության ընթացքում, այս մասին տեղեկացնում է այն բարեգործական կազմակերպությունը, որը փորձում էր բանակցել Կորկիեյին ազատելու համար: Երկու պատադներն էլ մահացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ ջոկատայինները դուրս են բերել նրանց այն շենքից, որտեղ նրանք պահվում էին: Գործողության ընթացքում ոչնչացվել են Արաբական թերակղզու Ալ-Կաիդայի մի քանի զինյալ, հաղորդում են ԱՄՆ պաշտոնյաները:

Պրն. Հագելը ասել է, որ գործողության հրամանը տվել է նախագահ Բարաք Օբաման, քանի որ «վստահելի տեղեկություններ կային, որ պրն. Սոմերի կյանքին անմիջական վտանգ է սպառնում»: Գործողությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱԿԱԹ զինյալները սպառնացին սպանել պրն. Սոմերին, եթե ԱՄՆ ջոկատայինները ևս մեկ փորձ կատարեն ազատել պատանդին: Տեսաերիզում ԱԿԱԹ հրամանատարը սպառնաց սպանել պրն. Սոմերին շաբաթվա վերջում, եթե չկատարվեն նրանց անհասկանալի պահանջները:

Չնայած նրան, որ ԱԿԱԹ պահանջները, ուղղված ԱՄՆ իշխանություններին անհայտ են, այս խումբը հաճախ պահանջում է վճարել պատանդների համար կամ անցկացնել գերիների փոխանակում: ԱՄՆ օրենքները արգելում են վճարել ահաբեկիչներին, և անցյալում ԱՄՆ պաշտոնյաները պատանդների ընտանիքներին սպառնացել են քրեական հետապնդմամբ, եթե վերջիններս համաձայնվեն առևանգիչների պայմաններին:

Հարավ աֆրիկյան բարեգործական կազմակերպությունը պրն.Կորկեի մահվան մասին իր պաշտոնական կայքում հայտարարեց. «Մեծ վշտով տեղեկացանք այն մասին, որ Պյերը զոհվել է պատանդներին ազատելու համար այսօր վաղ առավոտյան իրականացրած ԱՄՆ հատուկ ջոկատայինների գործողության ընթացքում»,- գրել է կազմակերպության հիմնադիր Իմտիյազ Սուլեյմանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցավակցություն հայտնեց զոհվածի ընտանիքին:

«ԱՄՆ-ն ջանք չի խնայի իր ռազմական բոլոր հնարավորությունները` հետախուզությունը և դիվանագիտական լծակները օգտագործելու համար, որպեսզի ամերիկացիներին անվտանգ տուն վերադարձնել, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում: Եվ ահաբեկիչները, որոնք փորձում են վնասել մեր քաղաքացիներին, կզգան, թե որքան երկար են ԱՄՆ արդարադատության ձեռքերը»,-իր հայտարարության մեջ նշում է Օբաման:

Պրն. Սոմերը ծնվել է ՄԲԹ-ում և իր կյանքի մեծ մասն ապրել է ԱՄՆ-ում: Նրա ընկերը պատմում է, որ Սոմերը առևանգվել է 2013թ. սեպտեմբերին Եմենի մայրաքաղաք Սանայում, մթերային խանութից դուրս գալուց: Պրն. Սոմերը մեկնել է Եմեն 2010թ.-ին անգլերեն լեզու դասավանդելու համար: Երբ երկրում սկսվեցին Արաբական գարնան զույցերը, նա լուսանկարում էր Սանայում տեղի ունեցող իրադարձությունները` ամբողջ կյանքի ընթացքում իր սիրած հոբբին դարձնելով ֆոտոլրագրողի կարիերա:

«Նա իմ ճանաչած ամենալավ մարդկանցից էր: Նա հոգում էր Եմենի բնակչության համար ավելի, քան որևէ այլ լրագրող: Իր կյանքի վերջին տարիները նա նվիրեց Եմենի ժողովրդին: Նա չէր լքում Եմենը նույնիսկ ընտանիքին տեսնելու համար: Նա, իրոք, իր կյանքը նվիրվել էր Եմենի հեղափոխության վավերագրմանը»:

Պրն Սուլեյմանը ասում է, որ Կորկեն և իր կինը գերևարվել էին Թաիյիզ քաղաքում 2013թ. մայիսին: Ս.թ. հունվարին տկն. Կորկեն ազատ արձակվեց: Պրն. Սուլեյմանը նշում է, որ իր կազմակերպությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել պրն. Կորկեյի ազատման համար, որը պետք է տեղի ունենար մոտ օրերս:

«Յոլանդի և իր ընտանիքի հոգեբանական և էմոցիոնալ վիճակը էլ ավելի է բարդացնում այն փաստի գիտակցումը, որ Պյերը պետք է մոտ օրերս տուն վերադառնար: Աբյանի առաջնորդները այսօր առավոտյան հանդիպել էին Ադենում և քննարկում էին վերջին պատրաստությունները պատանդի ազատ արձակման մեխանիզմները հստակեցնելու համար` Պյերին տուն վերադարձնելու նպատակով»,- գրում է նա:

Հարավ- աֆրիկյան հանրապետության ԱԳՆ մամլո խոսնակը չի պատասխանում զանգերին և հնարավոր չէ որևէ մեկնաբանություն ստանալ պրն.Կորկեյի ազատ արձակման ծրագրի մասին: ԱՄՆ ՊՆ պաշտոնյաները նշում են, որ որևէ տեղեկություն չեն ունեցել այս գործարքի մասին, և առհասարակ պրն.Սոմերի հետ պահվող այլ պատանդի մասին:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment