Լուվրը նորոգել՝ կորցնելու արդեն իսկ կորած զգացմունքը

Լուվրը նորոգել՝ կորցնելու արդեն իսկ կորած զգացմունքը

Հոդվածի առանցքում

  • 50-ամյա պարոն Մարտինեսը, փոստարարի որդին եւ 2013թ. ապրիլից Լուվրի նախագահը, շտապում է ժողովրդավարության հետքը թողնել արքայական ամրոցի վրա, որն աշխարհի բոլոր թանգարաններից ամենաշատ այցելուներն ունի: Նրանց 70 տոկոսը օտարերկրյա զբոսաշրջիկներ են:
  • Երկու տարի է 53,5 մլն եվրո կամ գրեթե 67 մլն դոլար է ծախսվում վերանորոգելու IM Pei ապակե բուրգի ներքեւի մեծ ընդունելության տարածքը:
  • Նա նաեւ վերակառուցում է թանգարանի պատմությունը ներկայացնող հիմնական միջոցները՝ գրեթե 40,000 ցուցապաստառներ, պատի տեքստեր, նշաններ եւ խորհրդանիշներ, որոնք գանձերի մասին ծանոթացնում են ֆրանսերեն:
  • Նրա ռազմավարությունն ուղղված է «այցելուի մտածողության վրա» եւ թանգարանը պատմություններ ստեղծելու միտում ունի, որոնք ավելի կարեւոր են փոփոխվող ժողովրդագրության պայմաններում:
  • Պարոն Մարտինեսը նաեւ կրճատել է ժամանակավոր ցուցահանդեսները, որպեսզի տեղ ազատվի Լուվրում թեմատիկ կրթական ծրագրերի համար, որոնք վերաբերում են, օրինակ, առասպելաբանությանն ու քաղաքակրթության ծագմանը:

Ուշադրությանն արժանի

Ժան-Լյուկ Մարտինեսի պատմվածքների գիրքը սկսվում է նրա մանկությունից, որն անցել է Փարիզի արվարձանում , որտեղ գերակշռում են պետական բարձրահարկ շենքերը: Այն ավարտվում է Լուվրի թանգարանի ճոխ պալատի ներսում, որտեղ նա ծրագրում է, ինչպես ինքն է ասում «փոքր հեղափոխություն»:

50-ամյա պարոն Մարտինեսը, փոստարարի որդին եւ 2013թ. ապրիլից Լուվրի նախագահը, շտապում է ժողովրդավարության հետքը թողնել արքայական ամրոցի վրա, որն աշխարհի բոլոր թանգարաններից ամենաշատ այցելուներն ունի: Նրանց 70 տոկոսը օտարերկրյա զբոսաշրջիկներ են:

Երկու տարի է 53,5 մլն եվրո կամ գրեթե 67 մլն դոլար է ծախսվում վերանորոգելու IM Pei ապակե բուրգի ներքեւի մեծ ընդունելության տարածքը, որտեղ սպասող այցելունների երկար հոսքը վերածվում է քաոսի: Պարոն Մարտինեսը այն նմանեցնում է աղմկոտ օդանավակայանի, որտեղ շատ մարդիկ ապակողմնորոշվում են եւ մոլորվում:

Screen Shot 2014-12-17 at 21.37.01

Նա նաեւ վերակառուցում է թանգարանի պատմությունը ներկայացնող հիմնական միջոցները՝ գրեթե 40,000 ցուցապաստառներ, պատի տեքստեր, նշաններ եւ խորհրդանիշներ, որոնք գանձերի մասին ծանոթացնում են ֆրանսերեն: Նախատեսված է դրանք դարձնել ընթեռնելի ու հակիրճ եւ թարգմանել անգլերեն ու իսպաներեն: Այցելուների մեծ մասը թանգարանի ցրված տարածքում, որը հիմնադրվել է 1190-ին եւ եղել է Ֆիլիպ II թագավորի ամրոցը, փնտրում է հանդերձարանը կամ Մոնա Լիզային:

Նախկինում, թանգարանները այցելուներին տրամադրում էին արվեստի պատմության դպրոցական ծրագրեր, գրքին բնորոշ մանրամասն տեղեկություններով՝ «թեմաներ, վերնագրեր, պարբերություններ», ասաց պարոն Մարտինեսը՝ սեւ կոստյումով եւ փողկապող քայլելով մարմարե ձիացուլի եւ Գաղատիայի վիրավոր ալեբաստրի սրահում, որտեղ 17-րդ դարում թագավորը մի ժամանակ հրահանգներ է արձակել: «Մեր թանգարանը գիրք չէ: Այն ֆիզիկական է: Իրերը պետք է տեղափոխես, որպեսզի ընդլայնես մեր արվեստի ընկալումը»:

Screen Shot 2014-12-17 at 21.37.08

Նրա ռազմավարությունն ուղղված է «այցելուի մտածողության վրա» եւ թանգարանը պատմություններ ստեղծելու միտում ունի, որոնք ավելի կարեւոր են փոփոխվող ժողովրդագրության պայմաններում:

Խոշոր թանգարանները ձգտում են դառնալ ավելի հանրային եւ պակաս էլիտար, Լուվրի ինը միլիոն այցելուի մեծ մասը պարզապես այցելուներ են եւ արվեստի սկսնակներ, որոնք իրենց փորձություններն ավելի իմաստալից դարձնելուուղիներ են փնտրում :

«Գրեթե բոլորի համար թանգարանները սարսափելի տարածքներ են», – ասել է Ջեյմս Մ. Բրադբերնը՝ Ֆլորենցիայում Ստրոցի պալատի տնօրենը: Նա դասախոսություն է կարդում «Ինչպե՞ս թանգարաններն ավելի արդյունավետ ներգրավեն հանդիսատեսին» թեմայով: «Դա նման է առաջին անգամ քաղաք այցին, որտեղ ամեն անկյունում նշաններ չկան: Շատ ճիշտ է, որ Լուվրում, եւ յուրաքանչյուր թանգարանում, մենք տեղեկացնում ենք այցելուներին»:

Screen Shot 2014-12-17 at 21.37.21

Նպատակն է օգնել այցելուներին կոտրել կոդը, հսկայական գանձարանը ներկայացնել հստակ տեղեկատվությամբ,, որը ներառում է Միլոսյան Վեներան, Ռամզես 2-րդի վիթխարի արձանը: Պարոն Մարտինեսը նաեւ կրճատել է ժամանակավոր ցուցահանդեսները, որպեսզի տեղ ազատվի Լուվրում թեմատիկ կրթական ծրագրերի համար, որոնք վերաբերում են, օրինակ,  առասպելաբանությանն ու քաղաքակրթության ծագմանը:

Պարոն Մարտինեսը, իսպանացի ներգաղթածների հետնորդ է, ովքեր Ալմերիայից՝ հարավային Անդալուզիայից եկել են հինգ սերունդ առաջ: Նա մեծացել է Ռոնի-սու-Բուայում, Փարիզի արեեւլյան աշխատավորական արվարձանում: Նա նշել է, որ արտացոլում է ժողովրդագրական զարգացումը: Մարտինեսն առաջին անգամ Լուվր է այցելել 11 տարեկանում, պատմության դասի շրջանակում: Երբ տուն եկավ, ոչինչ չասաց իր ծնողներին, որոնք նրան երբեք թանգարան չէին տարել:

«Ես ապրում էի մի արվարձանում, որը շատ ժամանակակից էր, ամեն ինչ նոր էր», – հիշում է նա: «Եվ երբ ես եկա այստեղ, ամեն ինչ հնադարյան էր: Պատկերացրեք մի երեխայի, որը տեսնում է հինգ դարի արվեստի գործեր, ոմանք երկու կամ երեք հազարամյակների պատմություն ունեին: Այս տարածության մեջ ես զգացի մարդկության պատմության խորությունը»:

Մինչեւ այս օրը, նրա 82-ամյա հայրը երբեք չի այցելել Լուվր, որտեղ նրա որդին աշխատում է 1997 թվականից, նախ որպես թանգարանի հունական, էտրուսկյան եւ հռոմեական բաժնի վարիչ ու տնօրեն, իսկ անցյալ տարի նաեւ թանգարանի նախագահ:

Նա շատ է տարբերվում իր արիստոկրատ նախորդից, Անրի Լուարեթից, փաստաբանի որդուց, ով շփվում էր արվեստի հարուստ հովանավորների հետ, այդ թվում Ֆրանսիայի մեծահարուստ Ֆրանսուա Պինոյի, որը ղեկավարում էր թանգարանի մասնաճյուղը Ֆրանսիայի հյուսիսային շրջանում եւ ծրագրում էր հաջորդ տարվա վերջում բացել Լուվրի մասնաճյուղը Աբու Դաբիում:

Ժամանման պահից, Մարտինեսը հայտնվեց ֆրանսիական մամուլի թիրախում: Որոշ քննադատներ նրան կոչեցին «հակա-աշխարհիկ», որն անընդունելի էր բարձր հասարակության համար: Նրա նշանակումը համարվեց հարուստ հովանավորների անտեսում այն ժամանակ, երբ ֆրանսիական թանգարանները կանգնած էին պետական սուբսիդիաների կրճատման առաջ: Հաջորդ տարի Լուվրը իր 2,100 աշխատակիցներով ստանալու էր 102 մլն. եվրո կամ մոտավորապես 127 միլիոն դոլար պետական ֆինանսավորում , սակայն նրա վերանորոգումը, որը ֆինանսավորում է Աբու Դաբին, կազմում է 400 մլն. եվրո կամ մոտ 500 մլն դոլար ԱՄՆ դոլար:

Պարոն Մարտինեսը ծաղրում է իրեն քննադատողներին՝ ասելով, որ հովանավորները կենսական նշանակություն ունեն թանգարանի ռազմավարության հարցում: Նա ասել է, որ ակնհայտորեն, իր սոցիալական ծագումն ազդեցություն ունի իր նպատակի վրա՝ «ուսումնասիրություններ կատարել մեր հասարակության համար, թանգարանը դարձնել ավելի բաց, ավելի հասկանալի ու հասանելի»:

Անցյալ տարի նա Լուվր մտավ որպես զբոսաշրջիկ: Ձանձրացավ, երբ ստիպված եղավ հերթերում սպասել երկուս ու կես ժամից ավելի: Դրանից հետո որոշեց մուտքերը երեքից դարձնել հինգը: Այն թույլ կտա վերահսկել շարժումը Լուվրում, նրա ներս ու դուրս հոսքը: Իսկ տեղեկատվական եւ տոմսարկղների բաժինների տրամաբանական ձեւափոխմամբ կհեշտացնի կողմնորոշումը հենց գլխավոր մուտքից:

Սակայն, Մարտինեսը խոստովանում է, որ որպես գլոբալ թանգարանում կան սահմանափակումներ, ինչպիսին է, օրինակ, սելֆիների մեծ թվով լուսարձակումների արգելքը Մոնա Լիզայի նկարի շուրջ: Մարտինեսը մտադիր է մարդկանց հոսքը տանել այլ ուղղությամբ, որպեսզի շեղի ամեն տարի կրթական ծրագրի շրջանակում այցելող ավելի քան 850,000 ֆրանսիացի ուսանողների մի մասի ուշադրությունը:

Նրա նոր ռազմավարությունը հստակ կօգնի այն այցելուներին, որոնք անհանգստանում են, որ կկորչեն Լուվրում: «Մենք չէինք կարողանում գտնել Միքելանջելոյի գեղանկարները», – ասաց 24-ամյա Բերք Էրաթը Թուրքիայից: «Դա, ըստ էության, նման էր« Կոդ Դա Վինչիին »:

27-ամյա Նաամա Բարելը Իսրայելից նույն ճանապարհը երկրորդ անգամ էր անցել: «Ես, իրոք, ճնշված էի, որ ես չէի վերցրել ձայնային ուղեցույցը, քանի որ բոլոր բացատրությունները ֆրանսերեն էին: Դա զարմանալի էր»:

Երբ պարոն Մարտինեսը քայլում է Լուվրում, նա դառնում համալսարանի հնագիտության պրոֆեսոր, ինչպես առաջ էր, եւ մատնանշում է թերությունները: «Նայեք այստեղ», – ասեց նա, երբ կանգնեց նշանը կարդալու համար: «Անգլերեն է եւ գրված է այդպիսի փոքրիկ տառերով: Ո՞վ կարող է սա կարդալ, ո՞վ»:

Նա նախատեսել է ներգրավել ավելի շատ ֆրանսիացի այցելուների, որոնց թիվը գնալով նվազում է, հատկապես երիտասարդների, ինչպիսին օրինակ 18-ամյա Քիմբերլի Սեբասն է՝ նորաձեւության ուսանողը, որը Լուվրը համարում է լաբիրինթոս:

«Հեշտ չէ ճանապարհը գտնել», – ասաց նա: «Այն, իրոք, մեծ է եւ շատ դժվար: Առանց մեր պրոֆեսորի, մենք կկորչեինք»:

Փորձագետները պարոն Մարտինեսին վարկ են տրամադրում: «Լուվրի նման մեծ հաստատությունը կազմակերպչական, քաղաքական եւ պատմական խթանիչ ուժ է: Այն նման է շարժվող հսկայական նավի», – ասել է դոկտոր Բրադբերնը: Նա նշել է, որ Լուվրի նոր 18-րդ դարի դեկորատիվ արվեստի բաժինը շփոթեցնող էր, դժվար էր հասկանալ իրերը հնաոճ ե՞ն, թե՞ վերջերս են պատրաստված: Պրոֆեսորն հավելել է, «Ժան-Լյուկ Մարտինեսը հերոս է»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment