Ես փորձել եմ կորցնել ընկերոջս 10 օրում. ահա թե ինչ պատահեց

Ես փորձել եմ կորցնել ընկերոջս 10 օրում. ահա թե ինչ պատահեց

Հոդվածի առանցքում

  • Խմբագրին գոհացնելու համար, նա համաձայնում է ահավոր, աննախադեպ մի հանձնարարություն կատարել՝ կորցնել պոտենցիալ ռոմանտիկ ընկերոջը երկու շաբաթից էլ քիչ ժամանակում՝ անելով կանանց բոլոր զզվելի արարքները:
  • Պատահականորեն, ես նոր էի սկսել զբոսնել մի տղայի հետ, ով աշխատանքի համար եկել էր Լոս Անջելես: Այս հանգամանքը նրան լավ թեկնածու էր դարձնում, քանի որ մեր հարաբերությունները արդեն իսկ պիտանելիության ժամկետ ունեին: Դա այն ժամանակն էր, որ ես կարող էի ավարտել իմ պայմաններով՝ ստիպելով նրան ատել ինձ:
  • ես գնացի նրա տուն ու ասացի, որ ես ուզում եմ «Սապատավոր լեռն» ու «Դուք նամակ ունեք»-ը նայել, որովհետև ես կարծում էի, որ դրանք հենց այդպիսի ֆիլմեր են և, բարձրացնում են խաղադրույթը, քանի որ նորմալ տղամարդիկ չեն ցանկանում հոմոսեքսուալ տղամարդկանց սեքսի մասին ֆիլմ նայել: Երկու ֆիլմի ընթացքում էլ, նա չափազանց շատ երկխոսեց:
  • Ֆիլմում Էնդին Բենի առնանդամին «Սոֆիա թագուհի» է անվանում, որի արդյունքում նա կորցնում է իր էրեկցիան:Սոֆիա՝ իմ մորաքրոջ անունն է, այնպես, որ ես դա չէի անի, բացի այդ, այս տղան արդեն իսկ անվանակոչել է իր առնանդամը, այն անուն ունի:
  • Ես չգիտեմ, էլ երբևէ կհանդիպենք իրար, այս պահին, դա փորձարկում էր: Ես կորցրեցի ընկերոջս, և դա ինձ ուրախություն չբերեց: Սակայն.. Միլլեր՞: Եթե դու վերադառնաս Նյու Յորք և կարդաս այս, իմացի՛ր: Այն այդքան էլ վատ չի նայվում, և շատ արագ կաճի, եթե վիտամիններ օգտագործես:

Ուշադրությանն արժանի

Երբ ես համաձայնվեցի սաբոտաժի ենթարկել իմ անձնական կյանքի անապատային գերեզմանը՝ վերակենդանացնելով Robert Evans-ի՝ «Ինչպես կորցնել ընկերոջը 10 օրում» ֆիլմում Matthew McConaughey-ի և Kate Hudson-ի խաղացած կերպարների բարոյապես դատապարտելի արարքները, ես չէի տեսել ֆիլմը սկսած 2004 թվականից, երբ ես սարսափելի խմած էի օդանավում: Հիմնականում այսպես էր. Էնդի Անդերսոն անունով գրողը կարծում է, որ նա չափազանց լավն է կանանց համար նախատեսված ամսագրի համար: Դրա փոխարեն, նա ցանկանում է սյունակ գրել Կենտրոնական Ասիայի Տաջիկստան երկրի քաղաքացիական անկարգությունների մասին Cosmopolitan-ում: Ամսագիրը, որտեղ նա աշխատում է, փաստորեն ծիծաղելի է թվում նրան: Որպեսզի գոհացնի իր խմբագրին, նա համաձայնվում է ահավոր, աննախադեպ մի հանձնարարություն կատարել՝ կորցնել պոտենցիալ ռոմանտիկ ընկերոջը երկու շաբաթից էլ քիչ ժամանակում՝ անելով կանանց կողմից սովորաբար կատարվող բոլոր զզվելի արարքները, որոնք ստիպում են տղամարդկանց լքել մեզ: Լսե՞լ եք դրա մասին:

Այս ֆիլմում տիտղոսակիր «տղան»  փոխտնօրեն Բեն Բերրին է: Էնդիի գործն այն է, որպեսզի գրավի, հմայի, իսկ հետո իր ներկայությամբ այնպես անի, որ Բենը նրան ընդմիշտ լքի: Մի անհանգստացեք, այստեղ շատ հիմար հակադիր խաղ էլ կա. Բենը իր գործընկերների հետ գրազ է գալիս, որ նա կարող է մինչև ընկերության առաջիկա երեկույթը ստիպել աղջկան սիրահարվել իրեն: Իսկ առաջիկա երեկույթը նախատեսված է կիրակի օրը՝ ՏԱՍՆ ՕՐԻՑ: Բենը դա այնքան շատ է ցանկանում, որ պատրաստ է անխղճորեն մոխրացնել մարդկային ոգին, մարդու զգացմունքները: Ես պատկերացնում եմ, թե նա որքան շատ է սիրում ադամանդներ:

116 րոպեների ընթացքում Բենն  ու Էնդին գործում են դաժանորեն կոդավորված, գենդերային նորմատիվ հնարքներով: Ավա~ղ, ոչ մեկը ունակ չէ լքել մյուսին, որովհետև փողի խնդիր կա: Վերջ ի վերջո նրանք սիրահարվում են միմյանց Ամերիկայի 9/11-ից  ավելի քիչ  ժամանակ անց:

Կարո՞ղ եմ ես իրականացնել այս սարսափելի շոուի կենդանի դիարոման:  Ես կարծում էի, որ կարող եմ: Դրանք «տասն օրեր» էին, որոնք խնդրահարույց էին իմ համար և, եկեք իրատես լինենք: Դա այս ֆիլմի կառուցվածքային ամբոջականությունն է: Որևէ մեկին արագ վանելը այդքան էլ դժվար չէ, սակայն  դա նաև կլիներ արագ գործընթաց ու կարճ հոդված: Ես կփորձեի անել այնպես, ինչպես նա արեց և արարքները սկսել «քիչ ջղաձգողից» մինչև չափազանց նյարդայնացնողի՝ տասն օրում:

Պատահականորեն, ես նոր էի սկսել զբոսնել մի տղայի հետ, ով աշխատանքի համար եկել էր Լոս Անջելես: Այս հանգամանքը նրան լավ թեկնածու էր դարձնում, քանի որ մեր հարաբերությունները արդեն իսկ պիտանելիության ժամկետ ունեին: Դա այն ժամանակն էր, որ ես կարող էի ավարտել իմ պայմաններով՝ ստիպելով նրան ատել ինձ: Դուք կմտածեք, թե դա լավագույն  բանը չէ, որ կարելի էր անել: Բայց եթե ես սովորեի «Ինչպես կորցնել ընկերոջը 10 օրում»-ից  որևէ բան, ապա սերը կլիներ սարսափելի աբստրակտ հորինվածք: Բացի այդ, քնել գրողի հետ նույնն է, որ կարիճը ձեր տաբատի մեջ դնեք:

Նշում. Միշտ չէ, որ հնարավոր է վերականգնել ֆիլմի բոլոր փաստացի վարքերը, կամ, եկեք անկեղծ ասեմ, փորձել եմ վերականգնել առանց հիվանդանոցում հայտնվելու: Ստորև կտեսնեք, թե ինչ տեղի ունեցավ իմ և Միլլեր Լայթի միջև, ում ես կանվանեի աղքատ, հրաշալի մի մարդ: Դա Մեթյու ՄաքԿոնաղիի զարմիկի իրական անունն է, և ես չեմ ցանկանա, որ որևէ մեկը մոռանա դա:

ԱՌԱՋԻՆ ՕՐ. Զանգել չափազանց շատ

Համաձայն ֆիլմի, տղամարդկանց համար ատելի բաներից մեկը չափազանց շատ զանգեր ստանալն է: Ցավոք, ես ապրում եմ կանյոնում, ու այստեղ չափազանց դժվար է բջջային կապն օգտագործելը: Այնպես, որ ես պարզապես չափազանց շատ էի հաղորդագրություն գրում նրան: Պարզվում է, որ նա դրան նորմալ էր վերաբերվում, և նա նաև տոնուսը բարձրացնող միջոցներ էր օգտագործում: Նա պատասխան էր գրում, երբ որ ես հաղորդագրություն էի թողնում, անգամ եթե միանգամից չափազանց շատ էի գրում: Էհ, մարդ: Պարզ է, որ սա առաջին դեպքը, չէ, որ կինը փորձել է թողնել այս տղային:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ. Կործանիր սպորտը

Իրենց երկրորդ հանդիպման ժամանակ Էնդին Բենին տանում է the Knicks-ի խաղը նայելու, սակայն նա չի ցանկանում թույլ տալ նրան խաղը նայել, կամ նվնվում է դիետիկ սոդայի համար, կամ նրան տհաճ մականուններով է դիմում: Օ, կանայք վատագույնն են:

Միլլեր Լայթը ԻՍԿԱՊԵՍ սիրում է ֆուտբոլ, այնպես, որ երբ մենք միասին խաղ էինք նայում, ես փորձում էի խանգարել: Ես հաճախ հարցնում էի «Ինչո՞ւ ես բղավում» և օգտակար նախադասություններ էի ասում, ինչպես օրինակ «Լավ, եթե այս խաղը քեզ վշտացնում է գումար կորցնելու համար, ապա միգուցե դու չպետք է անօրինական մոլախաղերով զբաղվես»:

Վերջապես, ես ձեռքերս նրա շուրջ թափահարեցի ու ասացի. «Ես շա՞տ եմ խոսում, Հին Միս», քանի որ ես կարծում էի, որ մարդկանց մեծ մասը կնեղվի, երբ իրեն այդպես կոչեն: Նրան դա անշուշտ դուր չէր գալիս Հին Միս կոչվել, սակայն վերջում կարծես վարժվել էր:

ԵՐՐՈՐԴ ՕՐ. Աղջկա բաներ

Սա առաջին անգամն էր, որ Էնդին գնացել էր Բենի տուն (դարձյալ հեռուստացույցով սպորտային խաղեր նայելու ու միս ուտելու, որովհետև ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ահհհհհհհ) նա բերել էր փափուկ խաղալիքներ, տամպոններ ու ձարխոտ: Դուք կզարմանաք, երբ իմանաք, որ ես ոչ մի փափուկ խաղալիք չունեմ, այնպես, որ մնում էր տամպոնները: Վշտալի է, նրա Airbnb-ի տանտերը հյուրերի համար լոգարանային պարագաների ամբողջ հավաքածու էր թողել: Ճիշտ է. ԱՅՍՏԵՂ ԿԱՅԻՆ ՆԱԵՎ ՏԱՄՊՈՆՆԵՐ ԻՐԵՆՑ ՏԵՂՈՒՄ: Շանս կա՞: Գրողի ծոցը գնա համատեղ օգտագործումը:

ՉՈՐՐՈՐԴ ՕՐ. Ծայրահեղ անիրատեսական ավարտով ֆիլմերի մարաթոն (CHICK FLICK MARATHON)

Բենն ասում է Էնդիին, որ կարող է ֆիլմ ընտրել: Անկապ անցումներ դրվագից դրվագ. թատրոն, որտեղ վազող տողով ասվում է. «CHICK FLICK MARATHON» : Այո, այդպես լինում է: Ֆինանսական առումով հաջողակ ֆիլմ:

Այնպես, որ ես գնացի նրա տուն ու ասացի, որ ես ուզում եմ «Սապատավոր լեռն» ու «Դուք նամակ ունեք»-ը նայել, որովհետև ես կարծում էի, որ դրանք հենց այդպիսի ֆիլմեր են և, բարձրացնում են խաղադրույթը, քանի որ նորմալ տղամարդիկ չեն ցանկանում հոմոսեքսուալ տղամարդկանց սեքսի մասին ֆիլմ նայել: Երկու ֆիլմի ընթացքում էլ, նա չափազանց շատ երկխոսեց:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՕՐ. Սննդի խնդիրներ

Չնայած նրան, որ Էնդին չափազանց շատ էր խոզապուխտ սիրում, ձևացրեցի, որ բուսակեր է միայն նրա համար, որ նյարդայնացնի Բենին: Չկա ավելի տղամարդկային բան, քան բուսակերներին ատելը, քանի որ այն ներկայացնում է սուբլիմացված խանդ կանանց՝ առանց սոցիալական կշտամբանքի կարեկցանք ցուցադրելու ունակություններին:

Ցավոք ես չեմ կարող անել այդ, քանի որ ես արդեն իսկ տոննաներով միս եմ կերել Միլլեր Լայթի մոտ, այնպես որ որպես կոմպրոմիս ես չկերա իմ համար նրա պատրաստած իտալական սենդվիչի կեսը:  Դա իրականում գժվեցնող արարք է, որը ես երբևէ արել եմ հանուն լրագրության: Առաջին անգամ ես  ցավ եմ տեսնում նրա աչքերում:

ՎԵՑԵՐՈՐԴ ՕՐ. Նվնվալ սիգարների պատճառով

Եթե ես մի բան գիտեմ տղամարդկանց մասին, իսկ ես շատ բան գիտեմ, ապա այն է, որ նրանք ատում են, երբ իրենց մոտ նվնվում են: Մասնավորապես, կապված նրանց սիգարի հետ: Էնդին նվնվում է Բենի և նրա ընկերների մոտ նրանց սիգարի պատճառով:

Միլլեր Լայթը սիգար չի ծխում, սակայն նա սոուս է շատ սիրում, ինչը հավասարապես կոպիտ է: Իրականում, ոչ, անկասկած, ավելի կոպիտ է: Ես ասացի նրան. «Դու մարդկային աղբի մի կտոր ես»: Ստացվե՛ց:

«Դու շատ ավելի լավ տեսք կունենայիր մի խուրձ ծխախոտը բերանիդ»,-ասաց նա՝ այն դնելով իմ ներքևի շուրթին:

«Լո՞ւրջ», ասացի ես՝ հայելու մեջ նայելով: Նա չէր սխալվել:

ՅՈԹԵՐՈՐԴ ՕՐ. Սարսափելի վատը լինել սեքսի ժամանակ

Ֆիլմում Էնդին Բենի առնանդամին «Սոֆիա թագուհի» է անվանում, որի արդյունքում նա կորցնում է իր էրեկցիան:Սոֆիա՝ իմ մորաքրոջ անունն  է, այնպես, որ ես դա չէի անի, բացի այդ, այս տղան արդեն իսկ անվանակոչել է իր առնանդամը, այն անուն ունի: Չնայած նրան, որ դա, ըստ էության, տանելու է բաժանման, ես չեմ ուզում ստիպել նրան կորցնել էրեկցիան: Ես գրողի տարած հոդված եմ գրում, և ոչ թե փորձում եմ քանդել իմ սեռական կյանքը:

ՈՒԹԵՐՈՐԴ ՕՐ. Ստիվի Նիքս

Էնդին մի խումբ դիսկեր է բերում Բենին: Ընտիր է, չէ՞: ՍԽԱԼ: Բոլորը երգչուհիներ են: Ութերորդ օրը, խաղացված է: Նա Բենի համար նվագում է. «Իզուր ես դու այդպես», որը հոյակապ երգ է, սակայն Բենին թվում, է որ նա սարսափելի է երգում:

Սա բավականին հեշտ է կրկնօրինակելը, բացի այդ, արդեն ժամանակն է: Ես միացրեցի Ստիվի Նիքսը Միլլերի մոտ և սկսեցի երգել ամեն երգի հետ: Պետք է նշեմ, որ ես բյուրեղյա զրնգուն ձայն ունեմ, այնպես, որ ես իսկապես փորձում էի վատ երգել:

ՍԱԿԱՅՆ նա սիրում է Ստիվի Նիքս: Նա երգում էր “Leather and Lace” երգի տղամարդու հատվածը: Ահհհհհհ, մի՞թե նա երգում է: Ոչ, եթե ես որևէ բան ասեի այդ մասին:

ԻՆՆԵՐՈՐԴ ՕՐ

Ենթադրություններ անել, թե ինչպիսին կլինեն մեր երեխաները, շուն նվիրել նրան, նրան տանել կեղծ թերապևտի մոտ, բռունցքով հարվածել նրա  դեմքին:

Օհ, Հիսուս Քրիստոս: Ես գրեթե վատ էի զգում Բենի փոխարեն, քանի որ այդ ամենը նրա հետ կատարվում էր:  Սակայն եկեք չմոռանանք, որ ստիպել մեկին սիրել քեզ քո շահի համար, սարսափելի է, որ ես մտածեցի, միգուցե նրանք արժանի են իրար- ՈՉ ՄԻ ՖԻԼՄ: ԵՍ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ ՔԵԶ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏՔԵՐ ԿԱՏԱՐԵՍ:

Դրա փոխարեն ես փորձում եմ կատարել դրանից էլ խելագար արարք, քանի որ արդեն իններորդ օրն է, ու Էնդին ու ես ժամկետ ունենք: Այսպես, ես սարսափելի խմում եմ և նրա մազերի միջից էլեկտրական մազահեռացնող սարքով մի փունջ եմ սափրում: Նա դա հիացնող է համարում:

Ի՞նչ է տեղի ունեցել այս ֆիլմից տաս տարի անց:  Մի ՞թե սա Զակ Բրաֆֆի մեղքն է: Ես չգիտեմ Զակ Բրաֆֆին ծաղիկներ ուղարկեմ, թե ձգտեմ դեպի հեռավոր տիեզերք:

ՏԱՍՆԵՐՈՐԴ ՕՐ. Մենք ֆիզիկապես հեռացել էինք մի քանի հազար մղոն:

Նա Նյու Յորք գնաց, ինչպես և ծրագրված էր: Ի տարբերություն ֆիլմի, մենք հիացնող կարաոկե-պատերազմ/մեքենայով հետապնդում չունեցանք, որը ավարտվում է միավորմամբ: Ոչ ոք ադամանդե հաշիվը չստացավ, և ես չեմ էլ մտածում, որ ես Cosmo-ում Տաջիկստանի մասին սյունակ կունենամ այս ամենի պատճառով: Բացի այդ, ես կարծես թե կախվածություն եմ ձեռք բերել սոուսից: Ես չգիտեմ, էլ երբևէ կհանդիպենք իրար, այս պահին, դա  փորձարկում էր: Ես կորցրեցի ընկերոջս, և դա ինձ ուրախություն չբերեց: Սակայն.. Միլլեր՞: Եթե դու վերադառնաս Նյու Յորք և կարդաս այս, իմացի՛ր: Այն այդքան էլ վատ չի նայվում, և շատ արագ կաճի, եթե վիտամիններ օգտագործես:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment